Մասնակից:Մեսրոպ Հայրապետյան/Ավազարկղ
Էմերսոն Ռոյալ անգլ.՝ Emerson Aparecido Leite de Souza Junior | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Էմերսոն Լեյտե դի Սոուզա Ջունիոր | ||||||||||||||||||||
Ազգությունը | բրազիլացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 79 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 12 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էմերսոն Լեյտե դի Սոուզա Ջունիոր ավելի հայտնի է որպես Էմերսոն Ռոյալ (անգլ.՝ Emerson Aparecido Leite de Souza Junior, հունվարի 14, 1999, Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Տոտենհեմ Հոտսպուրի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերաԽմբագրել
«Պոնտե Պրետա»Խմբագրել
Էմերսոնը մնիացել է բարզիլիական «Պոնտե Պրետա» ֆուտբոլային ակումբի ակադեմիային 2014 թվականին[1]։ Իր դեբյուտը թիմի հիմնական կազմում ֆուտբոլիստը նշել է 2017 թվականի փետրվարի 22-ին՝ «Լինենսե»-ի դեմ կայացած խաղում փոխարինելով վնասվածք ստացած Արթուրին։ Երեք օր անց նա առաջին անգամ դաշտ է դուրս եկել հանդիպման մեկնարկային րոպեներից «Սան Բերնանդոյի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով։
Սերիա Ա-ի շրջանակներում Էմերսոնը նորմաւոտը նշել է 2017 թվականի նոյեմբերի 5-ին՝ մասնակցելով «Բահիա ՖԱ»-ի դեմ խաղին։ Այդ խաղում նա փոխարինել է Ջոն Քելբերին, իսկ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Բահիա»-ի հաղթանակով։ Մրցաշրջանի ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման։
2018 թվականի մրցաշրջանում Ռոյալը դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը[2]՝ մասնակցելով 14 հանդիպման։ 2018 թվականի ապրիլի 2-ին նա խփել է իր առաջին պրոֆեսիոնալ գոլը «Միրասոլ ՖԱ»-ի դեմ կայացած խաղում[3]։
«Ատլետիկո Մինեյրո»Խմբագրել
2018 թվականի ապրիլի 27-ին Էմերսոն Ռոյալը տեղափոխվել է «Ատլետիկո Մինեյրո»[4]։ Նա թիմի հետ կքնել է 5 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 5 միլիոն բրազիլիակն ռեալ։ Որպես տրանսֆերի մաս՝ Դանիլո Բարսելոսը վարձավճարով տեղափոխվել է հակառակ ուղղությամբ[5]։
Նոր թիմի կազմում բրազիլացի պաշտպանն իր առաջին հանդիպումն անցկացրել է մայիսի 19-ին՝ ամբողջությամբ մասնակցելով «Կրուզեյրոյի» դեմ խաղին[6]։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Ատլետիկոյի» հաղթանակով։ Նա մրցաշրջան ավարտեց մասնակցելով 23 հանդիպման, որոնց շրջանակներով դարձել է 1 գոլի հեղինակ՝ «Սպորտ Ռեսիֆե»-ի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 5-2 հաշվով։
«Ռեալ Բետիս» և «Բարսելոնա»Խմբագրել
2019 թվականի հունվարի 13-ին «Ատլետիկոն» հայտարարեց ֆուտբոլիստի՝ «Բարսելոնայի» հետ համաձայնության հասնելու մասին, որը տեղի կունենար 2019 թվականի հուլիսին, իսկ արժեքը՝ 12․7 միլիոն եվրո[7]։ Ըստ պայմանագրի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի վճարումը կատարվելու էր իսպանական երկու ակումբների՝ «Բարսելոնայի» և «Ռեալ Բետիսի» կողմից։ Նա միացավ «Բետիսին» 2019 թվականի հուլիսին, իսկ «Բարսելոնան» պահպանեց ֆուտբոլիստին հետ գնալու իրավունքը 6 միլիոն եվրոյի դիմաց 2021 թվականին[8]։ 2018-19 մրցաշրջանի ընթացքում Էմերսոնը անդալուզիական թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում, իսկ մյուս մրցաշրջանում դարձել է թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկը և դարձել գոլի հեղինակ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած «Վիլյառեալի» դեմ խաղին, որն ավարտվել է 1-5 հաշվով՝ «Վիլյառեալի» հաղթանակով։
2021 թվականի հունիսի 2-ին «Բարսելոնան» օգտվեց իր իրավունքից և վերադարձրեց ֆուտբոլիստին[9][10]։
«Տոտենհեմ Հոտսպուր»Խմբագրել
2021 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը անգլիական «Տոտենհեմը» հայտարարեց ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին։ Կողմերի միջև կնքվել է հնգամյա պայմանագիր՝ 25․8 միլիոն տրանսֆերային արժեքով[11]։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա պաշտպանը իր դեբյուտը նշել է «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում, որտեղ լոնդոնյան ակումբը պարտվել է 3-0 հաշվով։ Իսկ իր առաջին գոլը Էմերսոն Ռոյալը խփել է «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում(5-1)[12]։
Միջազգային կարիերաԽմբագրել
Տուլոնի 2017 թվականի մրցաշարին մասնակցելու համար Էմերսոն Ռոյալը հրավիրվել է Բրազիլիա Մ20 հավաքական[13]։ Երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է նաև 2019 թվականի Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը և նույն թվականին կայացած Տուլոնի մրցաշարին։
Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Էմերսոնը իր դեբյուտը նշել է 2019 թվականի նոյեմբերի 19-ին՝ մասնակցելով Հարավային Կորեայի հավաքականի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով՝ բրազիլացիների հաղթանակով[14]։
2021 թվականի հունիսի 11-ին ֆուտբոլիստը հրավիրվել է Բրազիլիայի հավաքական՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը[15]։ Մրցաշարի ընթացքում Ռոյալը առաջին անգամ դաշտ է դուրս եկել հունիսի 17-ին՝ 6 րոպե խաղաժամանակ ստանալով Պերուի հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։ 10 օր անց ֆուտբոլիստն առաջին անգամ հնարավորություն է ստացել մասնակցել ամբողջական հանդիպմանը, որում բրազիլացիները ոչ-ոքի խաղացին Էկվադորի հավաքականի դեմ։ Բրազիլացին մասնակցել է նաև հուլիսի 10-ին կայացած Գավաթի խաղարկության եզրափակչին՝ 76-րդ րոպեին փոխարինման մտնելով Արգենտինայի ազգային հավաքականի դեմ խաղում[16]։
ՎիճակագրությունԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Տարածքային լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Պոնտե Պրետա | 2016 | Սերիա Ա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 0 | 0 | 0 | 0 | ||
2017 | 3 | 0 | 2 | 0 | 1 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |||
2018 | Սերիա Բ | 0 | 0 | 14 | 1 | 5 | 0 | — | — | 0 | 0 | 19 | 1 | |||
Արդյունք | 3 | 0 | 16 | 1 | 6 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | 25 | 1 | |||
Ատլետիկո Մինեյրո | 2018 | Սերիա Ա | 23 | 1 | — | — | — | — | — | 23 | 1 | |||||
Ռեալ Բետիս (վարձավճար) | 2018–19 | Լա ԼԻգա | 6 | 0 | — | 0 | 0 | — | 1 | 0 | — | 7 | 0 | |||
2019–20 | 33 | 3 | — | 1 | 0 | — | — | — | 34 | 3 | ||||||
2020–21 | 34 | 1 | — | 4 | 1 | — | — | — | 38 | 2 | ||||||
Արդյունք | 73 | 4 | — | 5 | 1 | — | 1 | 0 | — | 79 | 5 | |||||
Բարսելոնա | 2021–22 | Լա Լիգա | 3 | 0 | — | 0 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Տոտենհեմ Հոտսպուր | 2021–22 | Պրեմիեր Լիգա | 24 | 1 | — | 3 | 0 | 4 | 0 | 3 | 0 | — | 34 | 1 | ||
Կարիերայի արդյունք | 126 | 6 | 16 | 1 | 14 | 1 | 4 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 164 | 7 |
ՄիջազգայինԽմբագրել
National team | Year | Apps | Goals |
---|---|---|---|
Բրազիլիա | 2019 | 1 | 0 |
2021 | 5 | 0 | |
2022 | 1 | 0 | |
Արդյունք | 7 | 0 |
ՁեռքբերումներԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
- Պաուլիստայի լիգայի չեմպիոն - 2018
ՄիջազգայինԽմբագրել
- Տուլոնի մրցաշարի հաղթող - 2019
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ele quase desistiu após ser dispensado por São Paulo e Grêmio. Hoje, será titular na Copa do Brasil» [He nearly quit after being released by São Paulo and Grêmio. Today, he will be the starter in the Copa do Brasil] (pt-BR)։ ESPN Brasil։ 2 March 2017։ Վերցված է 31 January 2019
- ↑ «Paulistão: Lateral Emerson agradece Eduardo Baptista pela oportunidade na Ponte Preta» [Paulistão: Emerson thanks Eduardo Baptista for the opportunity at Ponte Preta] (pt-BR)։ Futebol Interior։ 12 January 2018։ Վերցված է 31 January 2019
- ↑ «Golaço de Emerson contra o Mirassol dá o quarto título do Interior para a Ponte Preta» [Emerson's great goal against Mirassol gives the fourth title of the Countryside to Ponte Preta] (pt-BR)։ Globo Esporte։ 2 April 2018։ Վերցված է 13 July 2018
- ↑ «Lateral-direito Emerson comemora chegada ao Atlético» [Right-back Emerson celebrates arrival at Atlético] (pt-BR)։ Clube Atlético Mineiro։ 27 April 2018։ Վերցված է 13 July 2018
- ↑ «Emerson no Atlético-MG, Danilo Barcelos na Ponte: clubes oficializam acordo» [Emerson at Atlético-MG, Danilo Barcelos at Ponte: clubs made deal official] (pt-BR)։ Globo Esporte։ 14 April 2018։ Վերցված է 15 April 2018
- ↑ «Emerson projeta evolução e busca fugir das sombras de Marcos Rocha e Patric» [Emerson plans on development and seeks to move away from the shadows of Marcos Rocha and Patric] (pt-BR)։ Globo Esporte։ Վերցված է 13 July 2018
- ↑ «Atlético acerta transferência de Emerson» [Atlético complete transfer of Emerson] (pt-BR)։ Clube Atlético Mineiro։ 31 January 2019։ Վերցված է 31 January 2019
- ↑ «All the details from the 'Emerson Operation' between Real Betis and Barcelona»։ 23 January 2019։ Վերցված է 1 April 2019
- ↑ «FC Barcelona sign Emerson»։ FC Barcelona։ 2 June 2021։ Վերցված է 2 June 2021
- ↑ «Emerson Royal: Barcelona sign Brazil defender from Real Betis»։ BBC։ 31 August 2021
- ↑ «Emerson Royal: Tottenham sign Barcelona defender but Serge Aurier leaves»։ BBC Sport։ 31 August 2021։ Վերցված է 11 September 2021
- ↑ Sutcliffe Steve (11 September 2021)։ «Crystal Palace 3 – 0 Tottenham»։ BBC Sport։ Վերցված է 11 September 2021
- ↑ «Seleção Sub-20 convocada para o Torneio de Toulon» [Under-20 national team called up for the Toulon Tournament] (pt-BR)։ Confederação Brasileira de Futebol։ 11 May 2017։ Վերցված է 1 June 2017
- ↑ «Brazil end five-game winless run by beating South korea»։ BBC Sport։ 19 November 2019։ Վերցված է 19 November 2019
- ↑ «Araujo and Emerson, called up for the Copa America»։ FC Barcelona։ 11 June 2021։ Վերցված է 14 July 2021
- ↑ «Argentina beat Brazil at the Maracanã to win the CONMEBOL Copa America»։ www.copaamerica.com։ 10 July 2021։ Վերցված է 14 July 2021
Արտաքին հղումներԽմբագրել
- Մեսրոպ Հայրապետյան/Ավազարկղ պրոֆիլը BDFutbol կայքում