Մասնակից:Մարինա Էվոյան/Ավազարկղ33
Մարինա Էվոյան/Ավազարկղ33 |
---|
Վանեսա Ջոյ Լաշե (անգլ.՝ Vanessa Joy Lachey), ի ծնե Մինիլո (անգլ.՝ Minnillo;(), ամերիկյան հեռուստատհաղորդավար, մոդել և դերասան: Նախկին «Miss Teen USA», նյու-յորքյան «Entertainment Tonight»-ի թղթակից և MTV հեռուստաալիքի «Total Request Live» հաղորդման հաղորդավար:
Կենսագրություն
խմբագրելՄանկություն
խմբագրելՎանեսա Մինիլոն ծնվել է Ֆիլիպիններում՝ Կլարկ ավիաբազայում: Նրա հայրը՝ Վինս Մինիկոն, ծնվել է Քլիվլենդում՝ նահանգ Օհայո, եղել է ռազմական օդաչու, իսկ մայրը՝ Հելեն Բերսերոն, ծնվել է Ֆիլիպինների Մանիլա քաղաքում: Վանեսան ունի մեկ եղբայր՝ Վինսենտ[1], որը մեծ է նրանից երկու տարով: Հոր մասնագիտության պատճառով ընտանիքը հաճախ էր տեղափոխվում: Նրանք ապրել են Կալիֆոռնիայում, Նևադայում, Ֆլորիդայում, Գերմանիայում, Ճապոնիայում: Այդ պատճառով Վանեսան հաճախ փոխում էր դպրոցը (ընդհանուր փոխել է 7 դպրոց):
1986 թվականին Վանեսայի ծնողները ամուսնալուծվեցին: Վանեսան եղբոր հետ մնաց մոր մոտ, որը կրկին ամուսնացավ և նրանք տեղափոխվեցին Թուրքիա: 1999 թվականին Իրաք-քուվեյթյան պատերազմից հետո, մայրը երեխաներիրն ուղարկեց ԱՄՆ՝ հոր մոտ: Նրանք բնակվեցին Չարլստոն՝ Հարավային Կարոլինա, որտեղ Վանեսան ավարտեց դպրոցը:
Գործունեություն
խմբագրել1996 թվականին Վանեսան սկսեց մասնակցել գեղեցկության մրցույթի: Նա մասնակցեց «Miss South Carolina Teen USA» մրցույթին, իսկ երկու տարի անց՝ 1998 թվականի օգոստոսի 17-ին, «Miss Teen USA», դարձավ առաջինհաղթողը Հարավային Կարոլինայից: Նա նաև արժանացավ «Միսս համաստեղություն» տիտղոսին:
Գեղեցկության մրցույթները սկիզբ դրեցին նրա հետագա գործունեությանը: 2003 թվականից մինչև 2007 թվականը Վանեսան եղավ «Total Request Live » հաղորդման վարող «MTV» հեռուստաալիքով, իսկ 2005 թվականից «Entertainment Tonight»-ի թղթակից: Նա եղավ «Miss Teen USA (2004)»-ի և «Միսս Տիեզերք 2007»-ի հաղորդավար: «MTV»-ից և «Entertainment Tonight »-ից հեռանալուց հետո Վանեսան նկարահանվել է «BONGO»-ի գովազդներում[2], նկարահանվել է նաև «Maxim »(2005 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի հոկտեմբերը), «Shape »(2007 թվականի մարտ), «Lucky »(2007 թվականի հուլիս ): 2006 թվականի մայիսին նա զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը «Maxim» ամսագրի «Hot 100» վարկանիշում[3]:
Վանեսան «That’s Life», «City Girls », «The Bold and the Beautiful », «Psych» և «Maybe It’s Me» ֆիլմերում հանդես է եկել էպիզոդ դերերով: 2008 թվականին նա խաղացել է Էշլիի դերը «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» կատակերգական ֆիլմում, ինչպես նաև նկարահանվել է «Disaster Movie» կոմեդիայում:
2011 թվականին Մինիլոն նկարահանվել է «Hawaii Five-0» դետեկտիվ ֆիլմում Սյուզանի դերով:
Անձնական կյանք
խմբագրել2011 թվականի հուլիսի 15-ից Վանեսան ամուսնացավ Նիկ Լաշի հետ: Նրանք ծանոթացել էին ամուսնությունից 5 տարի առաջ[4]: մուսիններն ունեն երեք երեխա. Քեմդեն Ջոն Լաշե (ծնվել է 12.09.2012)[5][6], դուստր Բրուքլին Էլիզաբեթ Լաշե (շնվել է 05.01.2015)[7], և մեկ որդի՝ Ֆենիքս Ռոբերտ Լաշե (ծնվել է 24.12.2016)[8]: Նրանց կրտսեր որդին՝ Ֆենիքսը, ծնվել է նախատեսվածից 10 շաբաթ առաջ և իր կյանքի առաջին վեց շաբաթն անցկացրել է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում[9]:
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | ս | «Այս կյանքը» | «That's Life» | Չիլիդեր |
2001 | ս | «Քաղաքային երիտասարդներ» | «City Guys» | Տաք աղջիկ |
2001 | ս | «Համարձակ ու գեղեցիկ» | «The Bold and the Beautiful» | Ամանդա Վեքսլեր |
2002 | ս | «Երևի սա ես եմ» | «Maybe It's Me» | Սեքսուալ ուսանողուհի |
2007 | ֆ | «Ֆանտաստիկ քառյակը: Արծաթե ալեսահորդի ներխուժումը» | «4: Rise of the Silver Surfer» | Ջոլյա Էնջել, Ջոնիի ընկերուհի |
2008 | ս | «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» | «How I Met Your Mother» | Էշլի |
2008 | ֆ | «Անիրական բլոկբաստեր» | «Disaster Movie» | Էմի |
2009-2010 | ս | «Իրական գեղեցկություն» | «True Beauty» | Հաղորդավարուհի |
2009 | ս | «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» | «CSI: NY» | Գրեյս Չենդլեր |
2010 | ս | «Պայծառատես» | «Psych» | Ջինա (Մերի Արմսթրոնգ) |
2011 | ս | «Ստուդիա» | «30 Rock» | Կարմեն Չաո |
2011 | ս | «Հավայան 5.0» | «Hawaii Five-0» | Սյուզան |
2015 | ս | «Ճշմարտությունն է ասել» | «Truth Be Told» | Թրեյսի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Vanessa Minnillo Biography — Yahoo! Movies
- ↑ Vanessa Flashes Her BONGO — TMZ.com — Entertainment News, Celebrity Gossip and Hollywood Rumors
- ↑ «Vanessa Minnillo of 2006 Hot 100 on Maxim.com». Արխիվացված է օրիգինալից 2010-10-24-ին. Վերցված է 2010-10-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Garcia, Jennifer. «Nick Lachey & Vanessa Minnillo: Why We Picked Necker Island for Wedding», People, July 18, 2011
- ↑ «Nick and Vanessa Lachey Welcome Son Camden John». September 12, 2012. People.
- ↑ «Vanessa and Nick Lachey Welcome Baby Boy Camden John». September 12, 2012. E!
- ↑ Nick and Vanessa Lachey Welcome Daughter Brooklyn Elisabeth
- ↑ Quinn, Dave (December 26, 2016). «'A Christmas Miracle!' Nick and Vanessa Lachey Welcome Son Phoenix Robert». People Magazine. Վերցված է December 26, 2016-ին.
- ↑ Nick Lachey Recalls Feelings of 'Vulnerability' and 'Fear' After Welcoming Son 10 Weeks Premature
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(անգլ.)