Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը

Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե Ալեսահորդի ներխուժումը (անգլ.՝ Fantastic Four: Rise of the Silver Surfer[4]), կինոռեժիսոր Թիմ Սթորիի ֆանտաստիկ ֆիլմը սուպերհերոսների մասին` նկարահանված 2007 թվականին։ Ֆիլմը 2005 թվականին նկարահանված «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի շարունակությունն է։ Գլխավոր դերերում` Ջեսիկա Ալբա, Մայքլ Չիկլիս, Քրիս Էվանս, Յոհան Գրիֆիդ, Ջուլիան Մակմեհոն, Ջոնս Դագ, Քերի Վաշինգտոն։ Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվել է 2007 թվականի հունիսի 14-ին։

Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը
անգլ.՝ Fantastic Four: Rise of the Silver Surfer
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
 Գերմանիա
Ժանրմարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին և ֆենթեզի ֆիլմ
ՀիմքThe Galactus Trilogy?
Թվականօգոստոսի 8, 2007 և օգոստոսի 14, 2007[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորTim Story?
ՊրոդյուսերԱվի Արադ, Բերնդ Այխինգեր և Ռալֆ Վինթեր
Սցենարի հեղինակԴոն Փեյն, Մարկ Ֆրոստ և Մայքլ Ֆրանս
ԴերակատարներԻոան Գրիֆիդ, Ջեսիկա Ալբա, Քրիս Էվանս, Մայքլ Չիկլիս, Ջուլիան Մակմեհոն, Քերի Վաշինգտոն, Դագ Ջոնս, Անդրե Բրաուեր, Բո Գարեթ, Վանեսա Լաշե, Սթեն Լի, Բրայան Պոսեն, Կրիստալ Լոու, Giuliana Rancic?, Լոուրենս Ֆիշբորն, Moneca Delain?, Վալերի Թիան[2], Քևին ՄակՆալթի[2], Benjamin Ayres?[2], Քենեթ Ուելշ[2], Զաք Գրենիե, Մոնիկ Գենդերթոն[2] և Գոնսալո Մենենդես[2]
ԵրաժշտությունՋոն Օթման
ՄոնտաժՓիթեր Ս. Էլիոթ
Պատմվածքի վայրԼոնդոն, Եգիպտոս, Լոս Անջելես և Նյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք, Վանկուվեր, Կոկիտլամ և Բրիտանական Կոլումբիա
Կինոընկերություն20th Century Studios, 1492 Pictures, Constantin Film և Ingenious Media
Տևողություն92 րոպե
Շահույթ289 000 000 $[3]
Պաշտոնական կայքէջ
 Fantastic Four: Rise of the Silver Surfer Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Սկզբում հանդիսատեսը տեսնում է թե ինչպես է անհայտ մոլորակը ավերվում և ոչնչանում։ Հետո գործողությունները տեղափոխվում են Երկիր մոլորակ։ Ինչ-որ արծաթե շող անցնում է Ճապոնական ծովի վրայով, որի պատճառով ծովը ծածկվում է սառույցով, Գիզայի բուրգերի վրայով, որոնց ծածկում է ձյունով և Լոս Անջելեսի վրայով, որտեղ անջատվում է էլետրաէներգիան։ Այդ ընթացքում ֆանտաստիկ քառյակը վերադառնում է Նյու Յորք, որտեղ պատրաստվում էին Սյուի և Ռիդի հարսանիքին։ Փեսայի համար կազմակերպված երեկույթի ժամանակ, որի նախաձեռնողը Ջոնին էր, Ռիդին դիմում է գեներալ Հեյգերը` խնդրելով նրան բացահայտել այդ երևույթների իմաստը։ Ռիդը կարծես թե հրաժարվում է, սակայն Սյուից գաղտնի սկսում է ստեղծել մի սարք, որի օգնությամբ կարող է որոշել այդ տարօրինակ օբյեկտի գտնվելու վայրը։ Հարսանիքը խափանվում է Արծաթե Ալեսահորդի հայտնվելու պատճառով։ Ջոնին սկսում է հետապնդել նրան, սակայն Ալեսահորդը բռնում է նրա պարանոցից և տիեզերք տանում։ Դրանից հետո Ջոնին իրեն վատ է զգում և գետնին է ընկնում։ Որորշ ժամանակ անց, երբ Սյուն դիպչում է Ջոնիին, նրանք փոխանակվում են իրենց ունակություններով (Սյուն սկսեց տիրել կրակին, իսկ Ջոնին անտեսանելի դարձավ)։ Հետազոտության արդյունքում պարզվեց, որ դա Ջոնիի պատճառով է տեղի ունեցել, ում բջիջները փոխվել էին Արծաթե Ալեսահորդի հետ հանդիպելուց հետո։

Ռիդը սկսում է հետազոտել Արծաթե Ալեսահորդին։ Նա տեղեկություն է ստանում, որ շատ մոլորակներ ոչնչացել են այն պատճառով, որ նրանց վրա հայտնվել է Ալեսահորդը։ Այնտեղ, որտեղ հայտնվում է Ալեսահորդը, 8 օր հետո այդ մոլորակը ոչնչանում է։ Այդ ժամանակ Վիկտոր Ֆոն Դումը Գրենլանդիայում` խառնարանի մոտակայքում հանդիպում է Արծաթե Ալեսահորդին և առաջարկում միավորվել։ Ալեսահորդը հրաժարվում է, և Վիկտորը կրակում է նրա վրա։ Ի պատասխան դրա, եկվորը իր էներգիայով հարվածում է Վիկտորին և նա իր կանգնած տեղից բավականին հեռու է ընկնում։ Նա բախվում է ձյունաթմբին և ընկնում է քարանձավ։ Նայելով իր ձեռքին, տեսնում է, որ այն ընդունել է իր սովորական տեսքը։

Ռիդը հաշվարկների միջոցով գտնում է այն վայրը, որտեղ հաջորդ անգամ պիտի հայտնվեր խառնարանը, ու նրանք Լոնդոն են գնում։ Սակայն Ալեսահորդին կանգնեցնել չի հաջողվում։ Եվ այդ ժամանակ զինվորակնների մոտ է գալիս Վիկտորը` նրանց ցույց տալով իր և Ալեսահորդի հանդիպման ժամանակ նկարահանված տեսագրությունը։ Տեսագրության մեջ երևում է, որ նրա էներգիան գալիս է տախտակից։ Այդ իսկ պատճառով նրանք գալիս են այն եզրահանգմանը, որ Ալեսահորդին հաղթելու համար անհրաժեշտ է նրան զրկել իր տախտակից։ Չնայած քառյակի բողոքին, գեներալ Հեյգերը, Վիկտորին ընդունում է իրենց շարքերը։ Ի շնորհիվ Սյուի, Ռիդը ստեղծում է իմպուլսիվ ռադիոհաղորդիչ, որը պիտի ոչնչացներ եկվորների ուժերը։ Բոլորից գաղտնի Վիկտորը տախտակը կառավարելու համար սարք է ստեղծում։

Հաջորդ ռեյդի ժամանակ` գերմանական անտառում, Քառյակը կարողանում է բռնել Ալեսահորդին, իսկ զինվորականները վերցնում են տախտակը։ Սյու Փոթորիկը, ով արդեն հասցրել էր ծանոթանալ եկվորի հետ, հասկանում է, որ Ալեսահորդը ստիպված է օգնել այսպես կոչվող կերպարին` Գալակտուսին` մոլորակներ ոչնչացնողին, ով Ալեսահորդի ծառայության դիմաց պետք է պահպաներ նրա մոլորակը։ Սյուն Քառյակին համոզում է ազատել Նորին Ռադին (ինչպես պարզվում է, դա Ալեսահորդի իրական անունն է)։ Միևնույն ժամանակ իր նոր սարքի օգնությամբ, բժիշկ Դումը, ով արդեն վերականգնել էր իր ուժերը, զինվորականներից գողանում է տախտակը` միաժամանակ սպանելով Հեյգերին և մի քանի զինվորների։

Քառյակը չարագործի հետ կռվի է բռնվում, ով արդեն անահավանական ուժ ուներ։ Կռվի ժամանակ բժիշկ Դումը մահացու հարված է հասցնում անտեսանելի-կնոջը, ինչը Ռիդի մոտ հուսահատություն է առաջացնում։ Այդ նույն ժամանակ Գալակտուսը սկսում է ոչնչացնել Երկիրը։ Ջոնին որոշում է ռիսկի դիմել և իր ընկերներից վերցնում է նրանց ուժերը, քանի որ նա սովորել էր օգտվել այն ունակությունից, որով կարող էր ուրիշներից ուժ ստանալ։ Կռվի որոշիչ պահին Ջոնին ոչնչացնում է այն սարքը, որի միջոցով կառավարվում էր տախտակը, և այդպիսով բժիշկ Դումը կորցնում է իր նոր ուժերը։ Բենի օգնությամբ նա չարագործին ծովն է նետում, որտեղ իր զրահի ծանրության պատճառով նա ներքև է սուզվում։

Վերադարձնելով իր տախտակը` Ալեսահորդը վերակենդանացնում է Սյուին, իսկ հետո զոհաբերում է սեփական ուժերն ու կյանքը, որպեսզի ոչնչացնի իր պարոնին։ Նա Գալակտուսին ասում է. «Ես այլևս չե՛մ ծառայում քեզ» և պայթում է։ Ջոնին ուժերը վերադարձնում է Քառյակի մյուս անդամներին։ Սյուն և Ռիդը վերջապես կազմակերպում են իրենց հարսանիքը, իսկ Ֆանտաստիկ Քառյակը շարունակում է փրկել աշխարհը։

Վերջին տիտրերից հետո ցուցադրվում է Ալեսահորդի թռչող մարմինը, նա բացում է իր աչքերը, իսկ տախտակը հեշտությամբ թռչում է իր տիրոջ մոտ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Յոհան Գրիֆիտ Ռիդ Ռիչարդս/ Պարոն Ֆանտաստիկ Ռիդ Ռիչարդս/ Պարոն Ֆանտաստիկ
Ջեսիկա Ալբա Սյուզան Փոթորիկ/Անտեսանելի-կին Սյուզան Փոթորիկ/Անտեսանելի-կին
Քրիս Էվանս Մարդ-կրակ Մարդ-կրակ
Մայքլ Չիքլիս Բեն Գրիմ/Արարած Բեն Գրիմ/Արարած
Ջուլիան Մակմեհոն Վիկտոր Ֆոն Դում/Բժիշկ Դում Վիկտոր Ֆոն Դում/Բժիշկ Դում
Անդրե Բրաուեր Հեյգեր գեներալ Հեյգեր
Ջոնս Դագ Նորին Ռադ/ Արծաթե Ալեսահորդ Նորին Ռադ/ Արծաթե Ալեսահորդ
Լոուրենս Ֆիշբորն Նորին Ռադ/ Արծաթե Ալեսահորդ Նորին Ռադ/ Արծաթե Ալեսահորդ (ձայն)
Քերի Վաշինգտոն Ալիսիա Մաստերս Ալիսիա Մաստերս
Գարետ Բո Ֆրենկի Ռեյ կաօիտան Ֆրենկի Ռեյ
Քենետ Ուելշ Ջեֆ Ֆագներ դոկտոր Ջեֆ Ֆագներ
Վանեսա Մինիլո Ջուլիա Էնջել Ջուլիա Էնջել Ջոնիի ընկերուհին
Բրայոն Պոզեն ամուսնության քահանան
Կեվին ՄակՆալտի Բակստեր շենքի դռնապանը
Ստեն Լի ինքն իր դերում

Ստեղծումը խմբագրել

«Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի ցուցադրությունից ստացված գումարով, որն ամբողջ աշխարհում կազմել էր ավելի քան 330 միլիոն դոլլար, 20th Century Fox ստուդիան 2005 թվականին վարձել է ռեժիսոր Թիմ Սթորիին և սցենարիստ Մարկ Ֆրոստին, որպեսզի նրանք անդրադառնան սուպերհերոսների խմբի մասին պատմության շարունակությանը[5]։ Սցենարիստներ Ֆրոստը և Դոն Փեյնը ստեղծել են տարբեր սցենարներ[6], Փեյնի սցենարի մեջ ներկա էր նաև Արծաթե Ալեսահորդը, որպեսզի ստուդիան ընտրություն կատարեր տարբերակների միջև։ Փեյն ասել է, որ ֆիլմը հիմնված է Fantastic Four#48 կոմիքսի հիման վրա, որտեղ նույնպես հայտնվում է Գալակտուսը, ինչպես #57-#60 համարներում, որոնցում բժիշկ Դումը գողանում է Արծաթե Ալեսահորդի ունակությունները։ Փեյնը նաև հայտնել է, որ ֆիլմը ոգեշնչվում է նաև Marvel Comics ընկերության Ultimate Extinction կոմիքսի մի քանի սերիաներից[7]։ 2007 թվականի մարտի 2-ին Գալակտուս կերպարի տեսքը դեռ անավարտ էր[8]։

Ֆիլմում ներկա է նաև «Ֆանտաստի-Քարը»[9], Քէրի Ուաշինկթըն հերոսուհու դերերից մեկը, որպես Ալիսիա Մաստերս, իսկ 2006 թվականի հունիսին, Արծաթե Ալեսահորդը հայտարարվեց սիկվելի մասնակից, որպես «հերոս-չարագործ»[10]։ Արծաթե Ալեսահորդի կերպարը ստեղծվել է համակարգչային նոր տեղնոլոգիաների միջոցով։ Շարունակությունը, որի գործնական անվանումը «Ֆանտաստիկ քառյակը 2» էր, 2006 թվականի օգոստոսին պաշտոնապես փոխվել է` վերանվանվելով «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը»։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են օգոստոսի 28-ին Վանկուվեր քաղաքում, որոնք տևեցին մինչև ֆիլմի պրեմիերայի նախատեսված ժամանակահատվածը` 2007 թվականին հունիսի 15[11]։ Մայքլ Չիքլիսի հերոսի (Արարած) կոստյումի դիզայնը նույնպես փոփոխվել է[12]։

2006 թվականի օգոստոսին Անդրե Բրաուերը հրաժարվել է «Շտապ օգնություն» սերիալում երկրորդ պլանի դեր կատարելուց, որպեսզի մասնակցություն ունենա «Արծաթե Ալեսահորդի ներխուժմանը»[13]։ Բրաուերը խաղացել է գեներալ Հեյգերի դերը, որին ռեժիսոր Սթորին ներկայացնում է որպես «Ռիդ Ռիչարդսի հին ծանոթներից և ֆիլմի գլխավոր լրացումներից մեկը»[14]։ Սեպտեմբերին դերասան Դագ Ջոնսը հաստատվում է Արծաթե Ալեսահորդի դերում, որպես Ջուլիան Մակմեհոնին լրացում, ով արդեն վերադարձել էր Բժիշկ Դումի դերին[15] Բակստեր շինությունը նույնպես վերանախագծվել է[7]։

  • Ստեն Լին ֆիլմում հանկարծակի հայտնվելով խաղացել է ինքն իրեն` նկարիչ Ստեն Լիի դերը տանելով, ում հսկիչը չի թույլատրում ներկա գտնվել Ռիդ Ռիչարդսի և Սյուզան Փոթորիկի հարսանիքին։
  • Ֆիլմի սցենարով Բժիշկ Դումը գողանում է տախտակը Արծաթե Ալեսահորդից, որպեսզի ստանա նրա ուժը։ Հնարավոր է, ֆիլմի սցենարիստները այդ մտահղացումը վերցրել են «Ֆանտաստիկ քառյակը (1994)» մուլտսերիալից, որտեղ «Արծաթե Ալեսահորդը և Գալակտուսի վերադարձը» սերիայում բժիշկ Դումը Քառյակին տանում է Գալակտուսի նավ, Ալեսհորդին զրկում է իր ուժերց և խլում նրա տախտակը։
  • Չնայած այն բանի, որ ըստ ֆիլմի Արծաթե Ալեսահորդը գերի էր վերցված Գերմանիայում(Շվարցվալդ), ամերիկյան զինվորական գաղտնի բազան, որտեղ տանում են բռնված Ալեսահորդին, գտնվում է Յակուտսկում։ Ընդ որում Գերմանիայում ամառ է, իսկ Յակուտսկում` դաժան ձմեռ (սակայն Ալեսահորդին բռնելու ժամանակահատվածի և նրան բազա տեղափոխելու ժամանակահատվածի միջև եղած տարբերությունը մեկ օրից ավելի չէր կարող լինել)։

Գովազդ խմբագրել

Ֆիլմի թրեյլերը իսկզբանե կցված է եղել Գիշերը թանգարանում ֆիլմի ցուցադրությանը։ Համացանցում հանրությանը այն հասանելի է եղել 2006 թվականի դեկտեմբերի 26-ին։

Քննադատություն խմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ երկու կինոնկարներն էլ ֆինանսական հաջողություն ունեցան (մոտ $600 մլն դոլլար), «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմը սկսեցին քննադատել թե՛ մասնագետները, թե՛ հանդիսատեսը։ Կինոքննադատները հաստատել են, որ ֆիլմը նման էր «ծամված ծամոնի»։ 2009 թվականի մարտին 20th Century Fox կինոընկերությունը հայտարարեց, որ կնկարահանվի ֆիլմի այլ տարբերակը` ամբողջովին այլ դերասանական կազմով և ռեժիսորով[16]։

Կոմիքսի և Ֆիլմի տարբերությունը խմբագրել

  • Պարոն Ֆանտաստիկի ամբողջ հագուստը առաձգական է, սակայն ըստ կոմիքսի սյուժեի այդպիսին է միայն Ռիդ Ռիչարդսի սուպերհերոսային կոստյումը, որը պատրաստված է անկայուն մոլեկուլներից։
  • Ֆիլմում Գալակտուսը պատկերված է որպես անձև սև ամպ, հնարավոր է նաև, որ դա բնական երևույթ է, սակայն կոմիքսում (մարդկանց համար) նա հսկա է և ունի զրահ, ով ճանապարհորդում է Տիեզերքում հսկայական գնդաձև տիեզերանավով։ Մյուս կողմից, եթե ուշադիր դիտենք, կարող ենք Գալկտուսի կրակի կենտրոնում նկատել նրա իրական գլխի ուրվագիծը (ուրվագիծը ավելի հստակ տեսանելի է այն էպիզոդում, ուրտեղ Գալակտուսը Երկիր գնալու ճանապարհին կուլ է տալիս Սատուրնը, նրա ստվերն ընկնում է մոլորակի մակերևույթին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Box Office Mojo — 1999.
  4. Оригинальное название — 4: Rise of the Silver Surfer.
  5. Michael Fleming (2005 թ․ դեկտեմբերի 4). «Story booked solid with Fox». Variety. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. Michael Fleming; Dave McNary (2006 թ․ մայիսի 3). «Inside Move: Surfer may board Four». Variety. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. 7,0 7,1 Ben Morse; Brian Warmoth (2007 թ․ հունվարի 15). «2007 Preview: Fantastic Four: Rise of the Silver Surfer». Wizard. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
  8. Tim Story (2007 թ․ մարտի 2). «Fantastic Four 2 Set Footage & Story Comments». Superherohype.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 2-ին.
  9. Боулз, Скотт (2006 թ․ նոյեմբերի 30). «First look: Fantasticar flows onto film». USA Today. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 30-ին.
  10. William Keck (2006 թ․ հունիսի 1). «Jessica Alba plans a fantastic summer». USA Today. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. Stax (2006 թ․ օգոստոսի 17). «Fantastic New Title». IGN. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. Ftopel (2007 թ․ մարտի 12). «Washington Waits for "Fantastic Four" Final Cut». Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
  13. Stax (2006 թ․ օգոստոսի 24). «Braugher Joins Fantastic Sequel». IGN. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. Stax (2006 թ․ սեպտեմբերի 5). «Fantastic Four Sequel Under Way». IGN. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 9-ին.
  15. Stax (2006 թ․ սեպտեմբերի 25). «Weta Surfs to Fantastic Four». IGN. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  16. Голливуд переснимет Фантастическую четверку (10 марта 2009).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը» հոդվածին։