Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 72
Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 72 | |
---|---|
Նիկոլաս Ջեյմս (Նիկ) Մորան (անգլ.՝ Nicholas James (Nick) Moran, 1969 թվական դեկտեմբերի 23, Իսթ-Էնդ, Լոնդոն, Անգլիա), բրիտանացի դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, ով հռչակավոր է դարձել «Խաղաքարտեր, փողեր, երկու զենք» (1998), «Հրացանակիր» (2001), «Գոլ 3» (2009), «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 1» (2010) և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2» (2011) ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։
Կենսագրություն
խմբագրելՆիկ Մորանը ծնվել է 1969 թվականին Իսթ-Էնդում, Լոնդոն, վարսավիր մոր և ավտոմոբիալյին բնագավառում աշխատող հոր ընտանիքում[1]։ Զբաղվում է կարատեով, բռնցքամարտով, ձիագնացությամբ և սուսերամարտությամբ, ինչպես նաև երաժշտությամբ, հաճախ է լինում «London's Cafe De Paris» ակումբում և մասնակցում տարբեր բարեգործական ակցիաներին։
Կարիերա
խմբագրելՄորանը նկարահանվել է Ջոն Հըրթի հետ «Առաջին արյուն» (1999) սերիալում, ինչպես նաև Ջոզեֆ Ֆայնսի և Տառա Ֆիցջերալդի հետ «Rancid Aluminium» (2000) սերիալում։ 2001 թվականին նա խաղաց Արամիսի դերը «Հրացանակիր» ֆիլմում։ Խաղացել է նաև Ստրուպյարի դերը «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմում։։
Անձնական կյանք
խմբագրել1997—2000 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի՝ Սիեննա Գիլորիի հետ[2]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ֆ | «Խաղաքարտեր, փողեր, երկու զենք» | Lock, Stock and Two Smoking Barrels | Էդդի |
2001 | ֆ | Հրացանակիր | The Musketeer | Արամիս |
2009 | ֆ | Գոլ, 3 | Goal!3: Taking on the World | Նիկ Էշվորթ |
2010 | ֆ | Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 1 | Harry Potter and the Deathly Hallows: Part 1 | Ստրուպյար |
2011 | ֆ | Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2 | Harry Potter and the Deathly Hallows: Part 2 | Ստրուպյար |
Արտաքին հղումներ
խմբագրել- Նիկ Մորան (անգլ.) Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Nick Moran Biography (1969–)». Filmreference.com. 2010-11-01. Վերցված է 2010-11-22-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(օգնություն) - ↑ Biography for Nick Moran