Մասնակից:Ժենյա1/Ավազարկղ 21
Ժենյա1/Ավազարկղ 21 |
---|
Ֆրեդ Դալտոն Թոմփսոն (անգլ.՝ Fred (Freddie) Dalton Thompson; ), ամերիկացի քաղաքական գործիչ, դերասան և իրավաբան։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և Թենեսի նահանգից Սենատի անդամ՝ 1994-2003 թվականներին: Հանրապետական կուսակցության փրայմերիզի նախկին թեկնածուն 2008 թվականին։
Կենսագրություն
խմբագրելԹոմփսոնը ծնվել է 1942 թվականին Ալաբամա նահանգի Շեֆիլդ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել Է Ֆլորենս քաղաքի պետական քոլեջում, այնուհետև՝ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի համալսարանում, որն ավարտել է 1964 թվականին՝ ստանալով փիլիսոփայության և քաղաքագիտության բակալավրի աստիճան։ 1967 թվականին նրան շնորհվել է նաև Վանդերբիլթի համալսարանի իրավագիտության դոկտորի կոչում։ Նույն թվականին նա զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով, իսկ 1969 թվականից դարձել է դաշնային դատախազի օգնական Նեշվիլում։ Թոմփսոնը մասնակցել է 1972 թվականի հանրապետական սենատոր Հովարդ Բեյքերի վերընտրման արշավին, ինչպես նաև հանդես է եկել որպես իրավաբան խորհրդական Ուոթերգեյթյան սկանդալի հանգամանքների հետաքննության գործում (1973-1974):
Շարունակելով իրավաբանական պրակտիկան, 1977-1978 թվականերին նա Մերի Ռագգյանտիին ներկայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրա ապօրինի հեռացման գործում: Արդյունքում դեմոկրատ նահանգապետ Ռեյ Բլենթոնը մեղավոր է ճանաչվել և դատարանի որոշման համաձայն Ռագգյանտիին վերականգնել պաշտոնում: Գործի իրադարձությունները հիմք են հանդիսացել 1985 թվականի «Մարի» ֆիլմի համար, որտեղ Թոմփսոնը խաղացել է ինքն իր դերում՝ դրանով իսկ սկիզբ դնելով իր դերասանական կարիերային: 1980-1981 թվականներին նա զբաղեցրել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի խորհրդականի պաշտոնը, 1982-ին աշխատել է հետախուզության հարցերով կոմիտեում, իսկ 1985-1987 թվականներին եղել է Թենեսի նահանգի վերաքննիչ դատարանի թեկնածությունների առաջադրման հանձնաժողովի անդամ: 1994 թվականին նա զբաղեցրել Է Թենեսիի սենատորի պաշտոնը։ Այդ պաշտոնում Թոմփսոնը մնացել է մինչև 2002 թվականը։ Նույն թվականին նա սկսել է նկարահանվել ամերիկյան «Օրենք ու կարգ» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է դատախազ Արթուր Բրանչի դերը, որը դարձել Է ԱՄՆ-ում նրա ամենահայտնի դերերից մեկը[1]։
2007 թվականին Թոմփսոնը հայտարարել է նախագահական մրցարշավին մասնակցելու իր մտադրության մասին։ Որոշ ժամանակ նա եղել է հանրապետական փրայմերիզների ամենահավանական հաղթողներից մեկնը[2]։ Բայց չնայած դրան, նրան չհաջողվեց լուրջ հաջողությունների հասնել, և մի շարք անհաջողություններից հետո նա ստիպված եղավ հանել իր թեկնածությունը։ Պարտության պատճառների թվում կարծիք է հայտնվել, որ նա շատ ուշ է սկսել իր նախընտրական քարոզարշավը՝ այդպիսով բաց թողնելով բարենպաստ պահը։ Վերլուծաբանները նաև մատնանշել են Թոմփսոնի ակնհայտ ձեռքբերումների բացակայությունը Սենատում նրա աշխատելու ժամանակ և Վաշինգտոնում թեկնածուի մի փոքր կասկածելի լոբբիստական գործունեությունը:
Ֆրեդ Թոմփսոնը մահացել է 2015 թվականի նոյեմբերի 1-ի առավոտյան Նաշվիլում[3] լիմֆոմայի ռեցիդիվից։ Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հրաժեշտի արարողությանը ներկա են եղել սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լամար Ալեքսանդրերը: Նույն օրը նա թաղվել է Լոուրենսբուրգի «Միմոզա» գերեզմանատանը։
Անձնական կյանք
խմբագրել1959 թվականին Թոմփսոնը ամուսնացել է Սառա Էլիզաբեթ լինդսի հետ։ Ամուսիններն ունեցել են երեք երեխա։ 1985 թվականին ամուսնալուծվել է և 2002 թվականին Թոմփսոնը երկրոդ անգամ է ամուսնացել։ Նրա երկրորդ կինը եղել է Ջերի Քենը։ Զույգը ունի երկու երեխա՝ որդի և դուստր:
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1987 | ֆ | Ելք չկա | No Way Out | Մարշալ |
1990 | ֆ | «Կարմիր հոկտեմբերի» որսը | The Hunt for Red October | Ծովակալ Փեյնթեր |
1990 | ֆ | Ամպրոպի օրերը | Days of Thunder | Մեծ Ջոն |
1990 | ֆ | Պինդ ընկույզ 2 | Die Hard 2 | Թրյուդո |
1991 | ֆ | Կոլեկտիվ հայցը | Class Action | բժիշկ Գետչել |
1991 | ֆ | Վախի հրվանդան | Cape Fear | Թոմ Բրոդբենտ |
1991 | ֆ | Սյուի գանգուրները | Curly Sue | Բերնարդ Օկսբար |
1992 | ֆ | Բարձր սիրտ | Thunderheart | Ուիլյամ Դոզ |
1993 | ֆ | Կրակի տակ | In The Line Of Fire | Գարի Սարժենտ |
1994 | ֆ | Փոքրիկը զբոսնելիս | Baby’s Day Out | ՀԴԲ գործակալ Դեյլ Գրիսոմ |
2002-2007 | ս | Օրենք ու կարգ | Law & Order | շրջանային դատախազ Արթուր Բրանչ |
2003-2006 | ս | Օրենք ու կարգ: Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | շրջանային դատախազ Արթուր Բրանչ |
2005 | ֆ | Կատաղած ձիարշավ | Racing Stripes | Սըր Տրենտոն |
2012 | ֆ | Սինիստեր | Sinister | շերիֆ |
2015 | ֆ | 90 րոպե երկնքում | 90 Minutes in Heaven | Ջեյ Բի Պերկինս |
2016 | ֆ | Աստված չի մահացել 2 | God’s Not Dead 2 | ավագ հովիվ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Голливудский президент». Кіевскій ТелеграфЪ. Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին.
- ↑ Азар И. (01.09.2007). «В роли самого себя — Фред Томпсон!». Газета.Ru.
- ↑ Fred Thompson, Former Senator, Actor and Presidential Candidate, Dies at 73, The New York Times