Մասնակից:Զաբելա Աբելյան/ավազարկղ17
Օր, Ժամանակի չափման միավոր, մոտավորապես հավասար է Երկիր մոլորակի պտույտի պարբերությանը իր առանցքի շուրջ։ Սովորաբար «օր» ասելով հասկանում են Արևային օր աստղագիտական հասկացությունը։ Օրը բաժանվում է 24 ժամի (1440 րոպե, կամ 86400 վայրկյան) և կազմված է առավոտ, կեսօր, երեկո և գիշեր մասերից։
Օրացուցային օրերը կազմում են շաբաթներ, ամիսներ, տարիներ։
Օրը աստղագիտությունում
խմբագրել Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Գարնանային գիշերահավասարի օր
խմբագրել
Էկլիպտիկան (խավարածիրը) հասարակածի հետ հատվում է երկու կետում։Այն կետը, որը հատելով Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, կոչվում է գարնանային գիշերահավասարի կետ։Գարնանային գիշերահավասարի կետում Արեգակը լինում է մարտի 21-ին։ Հետևաբար Մարտի 21-օրը անվանում են գարնանային գիշերահավասարի օր։Այդ օրը ցերեկվա ու գիշերվա տևողությունները հավասարվում են։[1]
Աշնանային գիշերահավասարի օր
խմբագրելԳարնանային գիշերահավասարի կետին տրամագծորեն հակառակ կետը կոչվում է աշնանային գիշերահավասարի կետ։Աշնանային գիշերահավասարի կետում Արեգակը լինում է սեպտեմբերի 23-ին։Այս օրը գիշերն ու ցերեկը հավասար են և այս օրը անվանեցին աշնանային գիշերահավասարի օր։[2]
Ամառային արևադարձի օր
խմբագրելԷկլիպտիկայի վրա երկու կետերը՝ արևադարձի կետերը, հավասարահեռ են գարնանային և գիշերային գիշերահավասարի կետերից։ Ամառային արևադարձի կետում Արեգակը լինում է հունիսի 22-ին և գրավում է ամենաբարձր դիրքը։Այդ օրը(ամենաերկար օրը) անվանում են ամառային արևադարձի օր։[3]
Ձմեռային արևադարձի օր
խմբագրելԱմառային արևադարձի յուրաքանչյուր հաջորդ օր Արեգակը կուլմինացիա է կատարում և ամենացածր դիրքում նրա վերին կուլմինացիան տեղի է ունենում դեկտեմբերի 22-ին։Այդ օրը ձմեռային արևադարձի օրն է և ցերեկը լինում է ամենակարճը։[4]
Աստղային օր
խմբագրելԵրկրի իր առանցքի շուրջն ունեցած մեկ լրիվ պտույտի ժամանակամիջոցը կոչվում է աստղային օր:Այն հազարամյակների ընթացքում գրեթե մնում է անփոփոխ։Աստղագետները այդ ժամանակամիջոցը բաժանում են 24 մասի՝աստղային ժամերի, ժամն էլ իր հերթին 60 րոպեի, րոպեն էլ՝60 վայրկյանի։Այդ ժամանակի բաժանումը ունի առավելություն, յուրաքանչյուր աստղ ունի իր ծագման և մայր մտնելու որոշակի և հաստատուն ժամանակը, հետևապես հեշտությամբ որոշվում է աստղերի դիրքը երկնքում։[5]:
Արեգակնային օր
խմբագրելԱրեգակի տեսանելի օրապտույտի ժամանակամիջոցը 4 րոպեով երկար է աստղերի տեսանելի պտտման ժամանակամիջոցից։Աստղագիտական դիտարկումների համար հարմար է աստղային ժամանակը,բայց այն նպատակահարմար չէ առօրյա կյանքում։Ամեն օր առաջ ընկնելով ՝տարվա մեջ տվյալ աստղագիտական ժամը կարող է լինել գիշերվա և ցերեկվա ցանկացած պահին։Մարդկային հասարակության կյանքը հարմարեցված է գիշերվա և ցերեկվա փոփոխությունների հետ, նշանակում է անհրաժեշտ է գործ ունենալ ոչ թե աստղային այլ արեգակնային օրվա հետ։ Կեսօրին Արեգակի սկավառակի կենտրոնը գտնվում է միջօրեկանի վրա (հարավային մասում), այդ պահն անվանում են իրական կեսօր: Երկու իրար հաջորդող իրական կեսօրների միջև ընկած ժամանակամիջոցը կոչվում է իրական արեգակնային օր։[6]:
Միջին արեգակնային օր
խմբագրելՏարվա մեջ եղած իրական արեգակնային բոլոր օրերի տևողությունների միջին թվաբանականը կոչվում է միջին արեգակնային օր:
Օրվա մասերը
խմբագրելՇատ հնում օրը բաժանել են երկու մասի.
Այնուհետև ցերեկն ու գիշերը բաժանել են երկուական հավասար մասերի.
Հետագա դարերում տարբեր ժողովուրդներ օրը բաժանում էին ավելի մեծ թվով մասերի Ցերեկն ու գիշերը բաժանել են մասերի
- Հրեաները և հռոմեացիները՝ 4-ական մասի
- Չինացիները՝6-ական մասի
- Թաթարները, հնդիկները և պարսիկները՝ 8-ակամ մասի
- Առաջին անգամ, եգիպտացիներն ու բաբելացիները՝ 12-ական մասի
Օրվա այդ մասերը զանազան ժողովուրդների մոտ ունեցել են տարբեր անուններ։Հայկական անունների հիմքում ընկած է օրվա այդ պահի լուսավորվածությունը կամ տաքացման աստիճանը։
1. Ցերեկվա մասերի անուններն են՝
2. Գիշերվա մասերի անունները՝
Օրը 24 հավասար մասերի բաժանելը գիտության մեջ առաջին անգամ այն օգտագործել և մտցրել է Պտղոմեոսը մեր թվարկության 2-րդ դարում։ Օրվա սկիզբը բոլոր ժողովուրդները միատեսակ չեն ընդունել։Չինացիները, հրեաները իտալացիները, հայերը, և արևելյան մի շարք ժողովուրդներ օրվա սկիզբը համարել են Արեգակի մայր մտնելու պահը։Բաբելացիները, հույները, եգիպտացիները օրը սկսել են արևածագից։ Ժամանակակից բոլոր ազգերի մոտ թե՛ քաղաքացիական և թե՛ աստղագիտական օրվա սկիզբը համարվում է գիշերվա ժամը 12-ը։[7]:
ՍԻ համակարգ կամ միավորների միջազգային համակարգ։ Այդ համակարգում միավորները բաշխվում են երեք տեսակի՝ հիմնական, ածանցյալ և արտահամակարգային միավորներ։ Օր մեծությունը չի մտնում Միավորների միջազգային համակարգի մեջ, սակայն թույլատրվում է նրա օգտագործումը հաշվարկներում։ Օրը արտահամակարգային միավոր է, 24 ժամ։Այս դեպքում 1 օրը՝ 24 ժ =24 ×3600= 86 400 վ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 28
- ↑ Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 28
- ↑ Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 28
- ↑ Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 28
- ↑ Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 120
- ↑ Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 120
- ↑ Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 125