Մասնակից:Արմինե Ավագյան/Ավազարկղ

Մարիոն Դենհոֆ (, գերմ.՝ Marion Hedda Ilse Dönhoff), գերմանուհի լրագրող և հրապարախոս, «ԳՖՀ քաղաքական լրագրության մեծ-տիկին»։

Մի քանի տասնյակ գրքերի հեղինակ է, որոնցից շատերը նվիրված են Գերմանիայի պատմությանը՝ 20-րդ դար։


Կենսագրություն

խմբագրել

Մարիոն Դենհոֆը ծնվել է 1909 թվականին Արևելյան Պրուսիայում՝ Դենգոֆների կոմսական ընտանիքում։ Նրա հայրը՝ կոմս Ավգուստ Դենգոֆը եղել է Ռայխստագի պատգամավոր և ազգակցական կապ է ունեցել Հոհենցոլերններ արքայական տոհմի հետ։ Մայրը՝ Մարիա ֆոն Լեպելը եղել է Գերմանիայի կայսրուհի, Պրուսիայի թագուհի Ավգուստա Վիկտորյայի պալատի անդամ։ Մարիոն եղել է ընտանիքի չորրորդ երեխան և մեծացել է կիսաֆեոդալական շրջապատում, կալվածքների և որսավայրերի շրջանում:

Ավարտել է Պոտսդամ քաղաքի արական գիմնազիան, դասարանում եղել է միակ աղջիկը։ 1932 թվականին ընդունվել է Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան համալսարանը։

Գերմանիայում նացիստների իշխանության գալուց հետո անցել է ընդդիմության շարքերը։ Կոմունիստների հետ համագործակցելուց հետո ստացել է «կարմիր կոմս» մականունը:

Համալսարանում ուսումն ավարտելուց հետո Մարիոն մեկնել է Բազել, իսկ հետո երկու տարի ճանապարհորդել է տարբեր երկրներում։

1945 թվականին, երբ Կարմիր բանակը մտավ Գերմանիա, Մարիոն Դենհոֆը թողեց ամեն ինչ և յոթ շաբաթվա ընթացքում հասավ Համբուրգ։

1946 թվականինից նրա հոդվածները մշտապես տպագրվել են «Die Zeit» օրաթերթում։ Նրա հոդվածները վերաբերվել են հետպատերազմյան Գերմանիայի բարոյական կերպարի ձևավորմանը։ 1955 թվականից նա գլխավորել է թերթի քաղաքական բաժինը, իսկ 1968 թվականին դարձել է գլխավոր խմբագիր։

Իր լրագրողական և հրապարակախոսական գործունեության համար գերմանական գրավաճառության միություն կողմից 1971 թվականին արժանացել է Խաղաղության մրցանակի։

Մարիոն Դենհոֆը եղել է Համբուրգի գեղարվեստի ակադեմիայի անդամ, արտաքին քաղաքականությամբ զբաղվող ընկերության պատվավոր անդամ և փոխնախագահ, PEN միջազգային կազմակերպության անդամ։

Կոմսուհի Դենհոֆը իր պարտքն էր համարել վերականգնել և պահպանել ԳՖՀ քաղաքական և մշակութային կապը Լեհաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների հետ:

1944 թվականին ռմբակոծությունից վախենալով նա Քյոնինգսբերգ քաղաքի քաղաքապետարանի կողմից թույլտվություն է ստացել, որպեսզի Քրիստիան Դանիել Ռաուխի քանդակած Կանտի հուշարձանը թաքուն պահի իր մոտ։ Խորհրդային տարիներին հուշարձանը կորել էր։ Հաշվի առնելով այն, որ քաղաքի իրերը պետք է վերադարձվեն քաղաքին, նա 1990-ականներին Կալինինգրադում հուշարձանը վերականգնելու նպատակով արշավ է կազմակերպել և դրա պատրաստման համար մեծ գումար նվիրաբերել: 1992 թվականին Կանտի բրոնզե արձանը հին արձանի տեսքով քանդակվել է և վերադարձվել Կալինինգրադ, որտեղ այն տեղադրվել է Էմանուիլ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի շենքի դիմաց։

Մարիոն Դենհոֆը մահացել է Ֆրիզենհագեն կոմունայի Քրոտորֆ դղյակում և թաղվել տեղի գերեզմանատանը։ Գերմանիայում նրա ծննդյան տարեդարձի առթիվ թողարկվել է 10 եվրո արժողությամբ հիշատակի հուշադրամ:


Ֆրիզենհագեն

Արտաքին հղումներ

խմբագրել