Քրիստիան Դանիել Ռաուխ
Քրիստիան Դանիել Ռաուխ (գերմ.՝ Christian Daniel Rauch, հունվարի 2, 1777[1][2][3][…], Bad Arolsen, Վալդեկ Գրանկենբերգ, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա - դեկտեմբերի 3, 1857[1][2][3][…], Դրեզդեն, Գերմանական միություն)՝ կլասիցիզմի ժամանակաշրջանի գերմանացի քանդակագործ։
Քրիստիան Դանիել Ռաուխ գերմ.՝ Christian Daniel Rauch | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1777[1][2][3][…] |
Ծննդավայր | Bad Arolsen, Վալդեկ Գրանկենբերգ, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1857[1][2][3][…] (80 տարեկան) |
Վախճանի վայրը | Դրեզդեն, Գերմանական միություն |
Քաղաքացիություն | Principality of Waldeck and Pyrmont |
Ուսուցիչ | Յոհան Գոտֆրիդ Շադով, Friedrich Valentin?, Johann Christian Ruhl? և August Kiss? |
Ստեղծագործություն(ներ) | Blücherdenkmal? |
Ոճ | նեոդասականություն |
Մասնագիտություն | քանդակագործ, արվեստագետ և վիզուալ արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Christian Daniel Rauch Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌաուխը ծնվել է աղքատ ընտանիքում։ Նրա ծնողները ծնողները միջոցներ չունեին իրենց որդուն հայտնի արվեստագետների մոտ կրթության տալու համար։ Հայրը՝ Գեորգը, ծառայում է որպես զինվոր, այնուհետև որպես կամերդիներ աշխատանքի է անցնում Վալդեկի հերցոգի մոտ։ Սկզբնական շրջանում Ռաուխը սովորել է վալդեկյան քանդկագործի ՝ Ֆրիդրիխ Վալենտինի մոտ, այնուհետև Կասելում ՝ Յոհան Քրիստիան Ռուլի մոտ։
1797 թվականին Ռաուխը եկավ Բեռլին, ընդունվեց պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ II ֊ի մոտ ծառայության, որպես կամերդիներ, և նրա մահից հետո մնաց նույն պաշտոնում Ֆրիդրիխ Վիլհելմ III- ի օրոք, որը, ինչպես իր կինը ՝ թագուհի Լուիզան, ոչ միայն չի խոչընդոտում երիտասարդ քանդակագործի գեղարվեստական գործունեությանը, այլ ամեն կերպ նպաստում է դրան։
1803 թվականին Ռաուխը քանդակեց թագուհի Լուիզայի կիսանդրին։ Այն վերարտադրելու համար նրան ուղարկեցին Հռոմ սովորելու, որտեղ Ռաուխը մտերմացավ բազմաթիվ ճանաչված արվեստագետների, այդ թվում` Բերտել Տորվալդսենի և Անտոնիո Կանովաի։ 1811 թվականին հետ կանչվեց Բեռլին նոր մահացած թագուհի Լուիզայի շիրմաքարի մահարձանի մրցույթին մասնակցելու համար։ Իր կողմից ներկայացված այս հուշարձանի էսքիզը ճանաչվել է որպես ամենալավ նախագծերից և 1812 թվականին Ռաուխը երկրորդ անգամ մեկնեց Իտալիա, որպեսզի մարմարից հուշարձանը քանդակեր։ 1814 թվականին հուշարձանը տեղադրվեց նրա համար կառուցված դորյան դամբարանում՝ Շարլոտենբուրգում (հուշարձանի գլխի հեղինակային կրկնօրնակը գտնվում է Էրմիտաժում)։ 1815֊1822 թվականներին Ռաուխը թագավորի պատվերով քանդակեց գեներալ Շարնգրոստի և Բյուլովի մարմարե արձանները, դրանց վրա սկսել էր աշխատել Կարարա յում,որտեղ Ռաուխը քանդակել է ռուս կայսր Ալեքսանդր I-ի արձանը։ 1824 թվականին նա քանդակեց, բացի արձաններից, մոտ 70 կիսանդրիներ, այդ թվում ռուս կայսր Նիկոլայ I Պավլովիչի կիսանդրին, նրա կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի, Գյոթեյի։ Նիկոլայ I պատվերով նա ստեղծում է «Դանաիդա» մարմարե արձանը, որը նվիրվել է կայսրուհուն։
1843 թվականին Նիկոլայ I կայսրը նվիրում է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV֊ին երկու բրոնզե խումբ՝ «Ձիերի սանձահարողը»՝ ստեղծված քանդակագործ Կ. Պ. Կլոդտի կողմից Անիչկով կամրջի համար։ Որպես պատասխան նվեր, պրուսական թագավորը պատվիրում է Ռաուխին քանդակել Հաղթանակի երկու արձանների կրկնօրինակները՝ նրա իսկ ստեղծած և տեղադրված էրցեգորսկյան պալատի պուրակում՝ Շարլոտենբուրգում 1839 թվականին և Բեռլինում՝ Բելլե Ալիանս Պլացեյում 1843 թվականին։
1849 թվականին Ռաուխը քանդակել է արքա Ֆրիդրիխ Վիլհելմ III֊ի մահարձանը, հետագայում քանդակել է զորավարներ Յորքի և Հնեյզենաույի արձանները, այժմ շատ հայտնի Իմանուիլ Կանտի հուշարձանը Քյոնիգսբերգում (բացվել է 1864 թվականին)։ Այնտեղ է նաև Լուիզա թագուհու հուշակոթողը նրա հիշատակի լյութերական եկեղեցու մոտ, Հավատքի, Հույսի Սիրո մարմարե արձանները, որոնք քանդակագործը ընծայել էր իր հայրենի քաղաքին Արոլզենին, Բերտել Տորվալդսենի կիսանդրին Կոպենհագենում այդ գեղանկարչի թանգարանի համար և բազմաթիվ այլ գործեր։
Ռաուխի ամենանշանակալի ստեղծագործությունը մնում է «Ֆրիդրի Մեծի ձիով արձանը» Բեռլինում ՝ քանդակված 1830—1851 թվականներին։ Գերմանական մշակույթի պատմության մեջ Ռաուխը զբաղեցնում է ամենանշանավոր տեղը ոչ միայն որպես հուշարձանի և շատ այլ հրաշալի ստեղծագործությունների հեղինակ, այլ նաև որպես բեռլինյան քանդակագործության դպրոցի հիմնադիր։
Պատկերասրահ
խմբագրել-
Լուիզա թագուհու հուշակոթողը
-
Իմանուիլ Կանտի հուշարձանը Քյոնիգսբերգում
-
«Ֆրիդրի Մեծի ձիով արձանը»
-
Լուիզա թագուհու կիսանդրին
-
«Դինաիդա»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Christian Daniel Rauch (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
Գրականություն
խմբագրել- Eggers F., Eggers K. Christian Daniel Rauch. Berlin, 1886. Vol. 3;(գերմ.)
- Heilmeyer A. Die Plastik des Neunzhunten Jahrhundert in München. München, 1931.(գերմ.)
- Альбинус Р. Лексикон города Кенигсберга и его окрестностей. — Леер, 1981.(գերմ.)
- Мюльпфордт Г. М. Скульптуры Кенигсберга и их авторы 1255—1945. — Вюрцбург,1970.(գերմ.)
- Карчева Е. И. О «Данаиде» К. Д. Рауха // Страницы истории западноевропейской скульптуры. СПб., 1993. С. 208—214;
- Раух Христиан Даниель // Энциклопедический словарь / Брокгауз Ф. А., Ефрон И. А.-Т. 51.-СПб., 1889.
- Раух Кристиан Даниель // Искусство стран и народов мира: Краткая художественная энциклопедия. Т. 1.-М., 1962.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրություն Արխիվացված 2007-09-29 Wayback Machine (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Դանիել Ռաուխ» հոդվածին։ |