Մասնակից:Աննա Գասպարյան 2008/Ավազարկղ 5

Վիեննայի Սուրբ Օգոստինոս եկեղեցի, Աուգուստիներկիրխե, գերմ.՝ , գոթական եկեղեցի Ներքին քաղաքի «Josefplatz» հրապարակում.[1]։

Այն հիմնադրվել է դուքս Ֆրեդերիկ Գեղեցիկի կողմից 1327 թվականին Օգոստինյան կարգի վանականների վանքի հետ միասին։ Եկեղեցին օծվել է 1349 թվականին, իսկ 1634 - 1783 թվականներին այն համարվում էր Հաբսբուրգների պալատական եկեղեցին։ Այսօր այն բարոկկո ոճի հիանալի օրինակ է, որն այդքան տարածված է Ավստրիայում: Եկեղեցին մի քանի անգամ փոխանցվել է տարբեր համայնքների, իսկ 1951 թվականին կրկին փոխանցվել է Ավգուստինյաններին։

Կայսրուհի Մարիա Թերեզան և Լոթարինգիայի Ֆրանց Ստեֆանը, կայսր Ֆրանց Յոզեֆը և Սիսին, թագաժառանգ Ռուդոլֆը և արքայադուստր Ստեֆանիան, ինչպես նաև Ֆրանսիայի կայսր Նապոլեոն ու Մարիա Լուիզը պսակադրվել են եկեղեցում։

Եկեղեցու գանձը 54 արծաթյա կարաս է՝ բազմաթիվ հաբսբուրգների սրտերով՝ Ֆերդինանդ II-ից մինչև Ֆրանց Ջոզեֆ I-ի հայր Ֆրանց Կարլը[2]: Դրանք պահվում են Գեորգի մատուռի այսպես կոչված «սրտերի կրիպտում» (գերմ.՝ Herzgruftel)։ Կա նաև Մարի Լուիզայի՝ Նապոլեոն I-ի որդու՝ Նապոլեոն II-ի սրտով մի սափոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Augustinerkirche». Wein-Vienna. Արխիվացված է օրիգինալից 5 February 2013-ին. Վերցված է 29 January 2013-ին.
  2. «Die Herzgruft in der Loretokapelle» (գերմաներեն). Augustinerkloster. Արխիվացված է օրիգինալից 5 February 2012-ին. Վերցված է 11 December 2007-ին.