Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 5
Գյուղ | |
---|---|
Եղցահող | |
Երկիր | ԼՂՀ |
Շրջան | Շուշի |
Մակերես | 4306,6 կմ² |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 118 մարդ (2015) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Երցահող, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում: Շուշիի շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա: Համայնքի կազմի մեջ ընդգրկված են Եղցահող, Կանաչ Թալա և Տասը Վերստ բնակավայրերը։ Համայնքը բարձր լեռնային է, ունի 4306,6 հա տարածք, որից 2319,28 հա գյուղատնտեսական նշանակության, 1913,17 հա անտառային հողեր: Երցահող համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը: Երցահող համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 118 մարդ, կա 33 տնտեսություն: Կանաչ Թալա գյուղում բնակվում է 16 մարդ, կա 3 տնտեսություն, իսկ Տասը Վերստ գյուղում՝ 4 մարդ, 3 տնտեսություն Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, «Շուշիի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ–ի Եղցահողի մասնաճյուղը, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 19 աշակերտներ:
Տեսարժան վայրեր
խմբագրելԿան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ.Աստվածածին եկեղեցի (18-19դդ․), Սբ․ Սարգիս եկեղեցի (2003թ․), աղբյուր (18դ.), գերեզմանոց(17–19դդ.), սրբատեղի (18–19դդ․)։ Պատմամշակույթային հուշարձաններ կան նաև Կանաչ Թալա գյուղում՝ դամբարաններ (մ․թ․ա․ 2-1 հազ․), գյուղատեղի (12-13 դդ․), գերեզմանոց (19դ․)։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.