Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 13
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 13 | ||
Ջրաղացներ | ||
Երկիր | ԼՂՀ | |
Շրջան | Ասկերան | |
Մակերես | 455.14 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 132 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ջրաղացներ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 41 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 455.14 հա տարածք, որից 288.55 հա գյուղատնտեսական նշանակության, 150.32 հա անտառային հողեր: Ջրաղացներ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը: Ջրաղացներ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 132 մարդ, կա 42 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի Ջրաղացներ մասնաճյուղն, որտեղ սովորում են 7 աշակերտներ:
Տեսարժան վայրեր
խմբագրելԿան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ.Աստվածածին եկեղեցի (1882թ.), Սբ. Վանես եկեղեցի (13դ.), Բանունց եկեղեցի, հաշվառված է 24 հուշարձան:
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ