Կուպերտինո  (անգլ.՝ Cupertino, МФА: [ˌkuːpərˈtiːnoʊ]), քաղաք Կալիֆոռնիայի Սանտա Կլարա շրջանում։ Գտնվում է Սան Խոսեից մոտավորապես 20կմ և Սան Ֆրանցիսկոյից 75կմ հեռավորության վրա։ Բնակչության թիվը կազմում է 61 հազար մարդ (2019)[1]։ Կուպերտինոն Սիլիկոնյան հովտի քաղաքներից մեկն է։

Աշխարհագրություն խմբագրել

Կուպերտինոն հյուսիսից սահմանակից է Սանիվեյլին, հյուսիս-արևելքից՝ Սանտա Կլարային, արևելքից և հարավ-արևելքից՝ Սան Խոսեին, հարավից՝ Սարատոգային, իսկ հարավ-արևմուտքից՝ Սանտա Կրուզ ժայռերին։ Կուպերտինոն ավելի մոտ է ժայռերին, քան Սան Ֆրանցիսկոյի ծովախորշին, որի երկայնքով հիմնականում կենտրոնացած են Սիլիկոնյան հովտի բիզնեսի սիրտը կազմող տեխնոլոգիական ընկերությունների գրասենյակները։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմականորեն Կուպերտինոն (Սան Ֆրանցիսկոյի Չայնաթաունի հետ) եղել է Չինաստանից արտագաղթողների կենտրոն։ Ներկայումս ևս ասիական ծագում ունեցող բնակիչների մասնաբաժինը գերազանցում է 60%-ը։

Կրթություն խմբագրել

Կուպերտինոյում են գտնվում մի շարք խոշոր ՏՏ ընկերությունների գլխամասային գրասենյակները, այդ թվում՝ «Apple» և «Symantec» և այլն։ Այստեղ են գտնվում նաև Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի լավագույն դպրոցները (օրինակ՝ Monta Vista, Lynbrook, Homestead и Cupertino High)։ Առաջին երկուսը Կալիֆոռնիայի լավագույն դպրոցներից են ընդհանրապես։ Այս հանգամանքը գրավում է բարձր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնք փորձում են լավագույն կրթություն տալ իրենց երեխաներին։

Կուպերտինոյում է գտնվում նաև Դե Անզի քոլեջը, որը պատրաստում է մոտ 22 000 ուսանողի, ինչպես նաև կորպորատիվ վերապատրաստման կենտրոն է Apple-ի աշխատակիցների համար։

Տեղանուն խմբագրել

Կուպերտինոն անվանվել է Արոյո Սան Խոսե դե Կուպերտինո վտակի, ներկայումս՝ Սթիվենս Քրիք գետերի պատվին։ Գետի նախկին անվանումը տրվել է իսպանացի հետախույզ Խուան Բաուտիստա դե Անսի կողմից՝ ի պատիվ Սուրբ Ջուզեպպե Կուպերտիանացու։ Սուրբն իր անունը ստացել է Իտալիայի Ապուլիա շրջանի Կուպերտինո քաղաքից։ 20-րդ դարի սկզբին Կուպերտինոն փոխարինել է նախկին անվանումը՝ Վեսթ Սայդ։

Տնտեսություն խմբագրել

2010 թվականի տվյալներով՝ Կուպերտինոյում ամենամեծ գործատուներն են[2]

# Գործատու Աշխատակիցների թիվը
1 «Apple» 34300 (տարածաշրջանում)
2 «Օրաքլ» 8000(տարածաշրջանում)
3 «Foothill-De Anza Community College District» 3100
4 «Hewlett-Packard» 3000
5 «Cupertino Union School District» 1679
6 «ArcSight» 512
7 «Fremont Union High School District» 429
8 «Chordiant» 285
9 «The Forum at Rancho San Antonio» 285
10 «Trend Micro» 250

Քույր քաղաքներ խմբագրել

Երկիր Քաղաք
  Իտալիա Կուպերտինո, Ապուլիա
  Թայվան Սինչզու
  Ճապոնիա Տոակավա Օաչի
  Հնդկաստան Բհուբանեսվար, Օրիսա
  Հնդկաստան Միսոր Կառնատակա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «U.S. Census Bureau». Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012-03-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «City of Cupertino CAFR». Արխիվացված է օրիգինալից 2016-05-28-ին. Վերցված է 2012-09-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)