Սեյնեն (ճապ.՝ 青年, երիտասարդ) մանգայի ու անիմեի ժանր է, որը նախատեսված է 18-ից և ավելի բարձր տարիքի տղամարդկանց համար։ Այս տեսակ մանգաները տպագրվում են մասնագիտացված սեյնեն ամսագրերում, որոնց լսարանը սահմանում են հենց հրատարակիչները։ Հատուկ դեպքերում սեյնեն ժանրի ստեղծագործությունների նախատեսված են մինչև 40 տարեկան գործարարների համար։ Թեպետ վերոնշյալ ժանրը համեմատաբար նորահայտ է մանգայի աշխարհում՝ շոնեն-ամսագրերի հետ մեկտեղ սեյնեն-ամսագրերը գրավում են ճապոնական շուկայի 37%-ը։

Տիտանների գրոհը մանգայի տանքոբոնի շապիկ(Իրականում մանգայի սկզիբը շոնեն է,հետո դառնում է սեյնեն ժանրի)

Գեղարվեստական առումով սեյնեն մանգան աչքի է ընկնում ավելի բարդ սյուժեյով և ժողովրդական լեզվով ասած «մեծական» թեմաներով, ինչպես պատանիների համար նախատեսված պատկերապատումները ու կարող են պարունակել տրագիֆարս, էրոտիկ և արյունոտ տեսարաններ, սակայն թեմատիկ առումով շոնենն ու սեյնենը՝ կրկին ժողորվդի լեզվի օգնությանը դիմելով, նույն առվակով են հոսում։ Առավել ուշադրություն է ընձեռվում սյուժեյի ու կերպարների զարգացմանը, հոգեբանությանը, իրավիճակներին, ավելի քիչ՝ մենամարտերին ու էքշնին։

Այս մանգան տարբերվում է մնացած բոլոր ժանրերից դեպի ռեալիզմ ուղղվածությամբ։

1968 թ. մինչ օրս լույս են տեսնում հետևյալ ամսագրերը՝ Morning, Young Magazine, Young Jump, Super Jump, Business Jump, Big Comic, Big Comic Original, Big Comic Spirits, Big Comic Superior, Young Animal, Coming Ran.

Հարկ է նշել, որ սեյնեն ժանրի «այցեքարտային» ստեղծագործությունը, որի հիմքում թեփետ ընկած է «ապագայի աշխարհը»՝ Մասումենե Շիրոյի հեղինակած լեգենդար «Զրահապատ ուրվականն» (攻殻機動隊, «Վահանակի գրոհը կանխելու դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում») է, որն առաջին անգամ լույս է ընծայվել 1989-ից մինչև 1991 թվականը՝ Young Magazine-ի էջերում։ Մանգայի, հետագայում անիմե-սերիալների ու OVA-ի անգլիական անվանումը տվել է հենց հեղինակը։

Մանգայի սյուժեն կառուցվում է այն գաղափարի շուրջ, ըստ որի, 2029 թվականին պետությունների միջև բոլոր սահմանները հոդս են ցնդել, որի մեղավորությունը ընկնում է կիբեր-տեխնոլոգիաների և ՏՏ համակարգի վրա։

Ֆիլմի գլխավոր հակահերոսը՝ Տիկնիկավար մականունը կրող անորսալի հաքերը, որոշում է քիթը խոթել քաղաքականության մեջ ու իր հայտնությամբ մեծ խառնաշփոթ է առաջացնում։ Այդ կապակցությամբ Ճապոնիայի Ներքին գործերի նախարարության 9-րդ բաժնի շրջանակներում հավաքված կիբերնիզացված ոստիկանների մի խումբ հանձն է առնում Տիկնիկավարի որոնումները։ Այստեղ համախմբված են խճճված պատմությունը, գունեղ էքշն-տեսարանները, կիբեր-մարմնի շուրջ փիլիսոփայական մտորումները։

Սեյնանի այլ վառ ներկայացուցիչների դասին են պատկանում նաև Real սպորտային մանգան, որի սյուժեն կենտրոնացած է բասկետբոլի պարօլիմպիական թիմի շուրջ, խոհարական Bambino-ն և այլք։