Մասահարու Ֆուկույամա

Մասահարու Ֆուկույամա (ճապ.՝ 福山雅治 Fukuyama Masaharu, փետրվարի 6, 1969(1969-02-06), Նագասակի, Ճապոնիա), ճապոնացի երգիչ և երաժիշտ (բազմագործիքավորող)[1]։ Ներկայացնում է Ֆուկույամա տաղանդի որոնման Amuse, Inc գործակալությունը։

Մասահարու Ֆուկույամա
Fukuyama Masaharu in Taipei, 2013 cropped.jpg
Բնօրինակ անունճապ.՝ 福山雅治
Ծնվել էփետրվարի 6, 1969(1969-02-06) (53 տարեկան)
Նագասակի, Ճապոնիա
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Ժանրերջեյ փոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասան, երգիչ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, լուսանկարիչ, կիթառահար և սեյու
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլBMG Japan? և Bertelsmann Music Group
ԿրթությունNagasaki Prefectural Nagasaki Technical High School?
ԱմուսինKazue Fukiishi?
Պարգևներ
Կայքfukuyamamasaharu.com
Commons-logo.svg Masaharu Fukuyama Վիքիպահեստում

Ըստ AllMusic երաժշտական կայքի՝ Ֆուկույաման 1990-ականների սկզբին ճապոնական փոփ բեմ է բարձրացել և երկար տարիներ պահել իր ժողովրդականությունը «հոյակապ տեսքի համադրման շնորհիվ (այն պարբերաբար հայտնվում է «ամենասեքսուալ» վարկանիշում) և զքաղցր փոփ-ռոքային մեղեդիների շնորհիվ, որոնք նա մեծամասամբ գրում է ինքն իրեն»[1]։

ԿենսագրությունԽմբագրել

Մասահարու Ֆուկույաման ծնվել է 1969 թվականի փետրվարի 6-ին Ճապոնիայի Նագասակի քաղաքում։

1990 թվականին Մասահարու Ֆուկույաման առաջնելութել է «Tsuioku no Ame no Naka» սինգլով և BMG լեյբլում Dengon ալբոմով[1]։

1991-1992 թվականներին հաջորդեց ևս երեք ալբոմ, իսկ հեռուստատեսային դեբյուտը կայացել է 1991 թվականին, սակայն նրան հաջողվել է ժողովրդականություն ձեռք բերել 1992 թվականին «Good Night» սինգլի շնորհիվ։ Այդ դրամայում Ֆուկույաման նույնպես հայտնվել է ինքն իր դերում։ Նույն թվականին կայացել է նրա առաջին մեծ շրջագայությունը Ճապոնիայում, ինչպես նաև սկսել է ղեկավարել սեփական շոուն (որը չէր իջնում էկրաններից մինչև 1998 թվականը)[1]։

1993 թվականին նրա հինգերորդ ալբոմը՝ Calling, զբաղեցրել է առաջին հորիզոնականը Oricon-ում և վաճառվել է 450 հազար օրինակ։ Այդ ժամանակ էլ հրավիրվել է «Kohaku Uta Gassen» հեռուստահամերգին, որը ճապոնական փոփ երաժշտության կատարողի համար հաջողության ամենաբարձր չափն է[1]։

1994 թվականին նրա թողարկումն առաջին անգամ վաճառվել է մեկ միլիոն օրինակով։ Դա տեղի է ունեցել «It's Only Love / Sorry Baby» սինգլի հետ։ Նույն թվականին թողարկվել է հաջորդ ալբոմը՝ On and On, որը ստացել է Oricon ըկերության հիթ շքերթը[1]։

Անձնական կյանքԽմբագրել

Ֆուկույաման ամուսնացել է ճապոնացի դերասանուհի Կազուե Ֆուկիշի հետ 2015 թվականի սեպտեմբերի 28-ին՝ նրա ծննդյան օրը[2]։ Նրանց առաջին երեխան ծնվել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ին[3][4]։

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներ
  • 1990: Dengon
  • 1991: Lion
  • 1991: Bros.
  • 1992: Boots
  • 1993: Calling
  • 1994: On and On
  • 1998: Sing a Song
  • 2001: F
  • 2006: 5 Nen Mono
  • 2009: Zankyō
  • 2014: Human

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Masaharu Fukuyama — Biography»։ AllMusic 
  2. «Actors Fukuyama, Fukiishi marry»։ The Japan Times։ Japan: The Japan Times Ltd.։ September 28, 2015։ Վերցված է September 28, 2015 
  3. Masaharu Fukuyama & Kazue Fukiishi Announce Birth Of First Child JpopAsia(Dec 22, 2016)
  4. 福山雅治&吹石一恵に第1子誕生 出産に立ち会い涙 Sponichi Annex(December 22, 2016)

Արտաքին հղումներԽմբագրել