Նագասակի (պրեֆեկտուրա)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նագասակի (այլ կիրառումներ)

Նագասակի (ճապ.՝ 長崎県 Նագասակի կեն), Ճապոնիայի պրեֆեկտուրաներից մեկն է, գտնվում է Կյուսյու կղզու արևելյան ափին և բազմաթիվ մերձափնյա կղզիների վրա՝ Ցուսիմե, Հիրադոսիմե, Գոտո և Իկի կղզային խմբեր։ Պրեֆեկտուրայի տարածքը 4105,47 կմ² է, բնակչությունը կազմում է 1 387 171 մարդ (ըստ 2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների), բնակչության խտությունը՝ 337,88 մարդ/կմ², կենտրոնը Նագասակի քաղաքն է։

Picto infobox map.png
Նագասակի
flag of Nagasaki prefecture? Զինանշան
Flag of Nagasaki Prefecture.svg
Emblem of Nagasaki Prefecture.svg
Albuquerque Bridge-Sasebo River, Sasebo.jpg
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀիմնMinami no Kaze?[1]
ԿարգավիճակՃապոնիայի վարչական բաժանում
Մտնում էՃապոնիա
ՎարչկենտրոնՆագասակի
Ամենաբարձր կետMount Unzen?
Օրենսդրական մարմինNagasaki Prefectural Assembly?
Բնակչություն1 307 309 մարդ (մարտի 1, 2021)[2]
Տարածք4105,47 կմ²
Japan nagasaki map small.png
Հիմնադրված էհուլիսի 28, 1869[3] թ.
Սահմանակցում էՍագա (պրեֆեկտուրա)
Ժամային գոտիUTC+9 և JST?
ՓոխարինեցNagasaki Prefecture?, Shimabara Domain?, Ōmura Domain?, Fukue Domain? և Hirado Domain?
ISO 3166-2 կոդJP-42
Անվանված էNagasaki bugyō?
pref.nagasaki.jp(ճապոներեն), pref.nagasaki.jp/pub/chinese/(չին.), pref.nagasaki.jp/pub/english/(անգլ.) և pref.nagasaki.jp/pub/korean/(կոր.)

Հակիրճ տեղեկություններԽմբագրել

 
Նագասակի պրեֆեկտուրայում ապրում է ամենամեծ քրիստոնեական համայնքը

Նագասակի պրեֆեկտուրան գտնվում է ճապոնական կղզեխմբի արևմտյան մասում, Կյուսյու կղզու հյուսիս արևմտյան մասում։ Գտնվում է Տոկիոյից 1400 կմ հեռավորության վրա։ Պրեֆեկտութան ելք ունի դեպի Արևելաչինական ծով։ Նրա տարածքը կազմում է 4105,47 կմ²։ Պրեֆեկտուրայի մեծ մասը զբաղեցնում է թերակղզին, իսկ փոքր մասը՝ հեռավոր կղզիները։ Թերակղզին զբաղեցնում է պրեֆեկտուրայի ընդհանուր տարածքի 55%-ը։ Խոշոր թերակղզիներ են համարվում Կիտամացուուրան, Սիմաբարան և Նագասակին։ Թերակղզու կենտրոնում ընկած է Տարա հրաբխային շղթայի արևմտյան մասը, որի ամենաբարձր գագաթը Տարա լեռն է (1076մ)։ Հեռավոր կղզիներից են Իկին և Ցուսիման, որոնք գտնվում են Կորեական նեղուցում, նաև Հիրադոն և Գոտոն, որոնք էլ գտնվում են Արևելաչինական ծովի մոտ[4]։

Նագասակի պրեֆեկտուրան ձևավորվել է Իկիի Ցուսիամայի և Հիձենի նահանգի արևմտյան մասում գտնվող նախկին նահանգների տարածքում։ Պատմականորեն այդ հողերը ճապոնացիներին ծառայում էին, որպես «պատուհաններ» դեպի արտաքին զարգացած աշխարհ։ Մայր ցամաքին մոտ գտնվելու առավելությունը հնարավորություն տվեց Ճապոնիային մոտ գտնվել չինական, կորեական և եվրոպական քաղաքակրթություններին։ Միջնադարում պրեֆեկտուրայի տարածքում գործում էր Հիրադո և Նագասակի նավահանգիստները։ 17-19-րդ դարերում, Դեձիմա կղզին եվրոպացիների հետ շփում պահելու միակ վայրն էր։ Հենց այդտեղից սկսվեց երկրի արևմտականացումը։ Ներկա ժամանակներում պրեֆեկտուրան դարձավ արքայական նավատորմի գլխավոր հենակետը, որը նպաստեց նավաշինությանը և ածխի արդյունաբերությանը։ Նագասակի և Սասեբո քաղաքները դարձան տարածաշրջանի ամենաուրբնիզացված կենտորնները[4]։

1950-ականներից, պրեֆեկտուրայի հիմք դրվեց տնտեսական ճյուղերը՝ ավանդական նավաշինություն, ձկնորսությունը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Նագասակայի հեռու գտնվելը քաղաքական և տնտեսական կենտրոններից, հիմք հանդասավ գյուղատնտեսության զարգացման կանգնեցմանը։ Պրեֆեկտուրան զբաղեցնում է 2-րդ տեղը Ճապոնիայում բռնած ձկների և ծովամթերքների քանակով։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը տեռասաձև հողագործությունն է։ Հիմնականում աճեցնում են կարտոֆիլ, քաղցր կարտոֆիլ, մանդարի, գարի։ Բրնձաբուծությունը թույլ է զարգացած ոչ նպաստավոր ռելիեֆի պատճառով[4]։

Նագասակի պրեֆեկտուրայի բնակչությունը գնալով քչանում է։ 1960 թվականին բնակչությունը կազմում էր 1.76մլն, 1970 թվականին՝ 1.57մլն, 1980 թվականին՝ 1.59մլն, 1995 թվականին՝ 1,54մլն մարդ։ Ըստ 2005 թվականի տվյալների, բնակչությունը կազմում էր 1,47մլն մարդ։ Բնակչության կտրուկ նվազում եղավ նաև հարակից կղզիներում, որոնք մինչ 1970-ականներին հանքերի փակումը, եղել էին ածխի արդյունաբերության գլխավոր կետերը։ Դրանից հետո նկատվեց բնակչության մի փոքր աճ հարակից քաղաքներ Նագասակիում և Սասեբոում, Օմուրա քաղաքում, որտեղ գտնվում էր Նագասակիի օդանավակայանը, զբոսաշրջության կենտրոն Սիմաբարայում, ինչպես նաև Սայկայ քաղաքում, որտեղ գտնվում է ջերմաէլեկտրակայանը[4]։

ՍիմվոլիկաԽմբագրել

 
Պրեֆեկտուրայի դրոշը և խորհրդանիշը

Խորհրդանիշը ընդունվել է 1991 թվականի ապրիլի 1-ին։ Այն ներկայացնում է ոճավորված «N» տառը, իսկ կապույտ գույն խորհրդանշում է պրեֆեկտուրայի ծովը և երկինքը[5]։ Դրոշը ընդունվել է 1991 թվականի օգոստոսի 30-ին։ Պրեֆեկտուրայի խորհրդանշական ծաղիկ ընտրվեց մրտավարդը (Rhododendron kiusianum, 1982) և կամելիան (1966)։ 1966 թվականին, որպես խորհրդանիշ թռչուն ընտրեցին մանդարինկային։ Նաև 1966 թվականին ընտրվեց պրեֆեկտուրայի կենդանին և ծառը՝ բծավոր եղջերուն և սիսեռի նոճին[5]։

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Պրեֆեկտուրայի տարածքի կեսը զբաղեցնում են կղզիները

ԹերակղզիներԽմբագրել

  • Կիտամացուուրա թերակղզի
  • Նագասակի թերակղզի
  • Նիսիսոնոգի թերակղզի
  • Սիմաբարա թերակղզի

ԿղզիներԽմբագրել

  • Գոտո կղզի
  • Իկի կղզի
  • Հասիմա կղզի
  • Հիրադո կղզի
  • Ցուսիմա կղզի

ԼեռներԽմբագրել

  • Ունձեն լեռ (1483մ)
  • Տարա լեռ (1076մ)
  • Կունիյամա լեռ (776մ)
  • Յադատե լեռ (649մ)

Վարչական բաժանումներԽմբագրել

Նագասակի պրեֆեկտուրայում կա 13 քաղաք և 4 գավառներ (8 գյուղ)

ՔաղաքներԽմբագրել

  • Գոտո;
  • Իկի;
  • Իսահայա;
  • Մացուուրա;
  • Մինամիսիմաբարա;
  • Նագասակի;
  • Օմուրա;
  • Սայկայ;
  • Սասեբո;
  • Սիմաբարա;
  • Ունձեն;
  • Հիրադո;
  • Ցուսիմա;

ԳավառներԽմբագրել

  • Նիսիսոնոգի;
    • Նագայո;
    • Տոցիգու;
  • Հիգասիսոնոգի;
    • Կավատանա;
    • Հասամի;
    • Հիգասիսոնոգի (գյուղ);
  • Կիտամացուուրա;
    • Օձիկա;
    • Սաձա;
  • Մինամացուուրա;
    • Սինկամիգոտո;

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.pref.nagasaki.jp/symbol/
  2. 2,0 2,1 毎月の推計人口 < 長崎県
  3. https://archive.is/oM5Jm
  4. 4,0 4,1 4,2 4,3 Իսիի Յասույոսի, Սադակատա Միտակի։ Նագասակի պրեֆեկտուրա// Նիպպոնիկի հանրագիտարան։ 2-րդ հրատարակչություն — Տոկիո։ Սյոգագուկան, 1994—1997:
  5. 5,0 5,1 «全国知事会ホームページ» (jp)։ National Governors' Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2010-06-13 

Արտաքին հղումներԽմբագրել