Մաշոնկինների թատրոն-կրկես
Մաշոնկինների թատրոն-կրկես (ռուս.՝ Театр-цирк Машонкиных), թատրոն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում 20-րդ դարի առաջին կեսին։
Տեսակ | թատրոն, կրկեսի շենք և տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Վայր | Դոնի Ռոստով |
Հիմնադրված է | 1906 |
Քանդվել է | 1942 |
Պատմություն
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
Մաշոնկինների թատրոն-կրկեսի շենքը |
19-րդ դարում Դոնի Ռոստովի կենտրոնում եղել է վաճառական Մաշոնկիններին պատկանող մի մեծ հողակտոր, որը սահմանափակվում էր Տագանրոգի պողոտայով (այժմ՝ Բուդյոննու պողոտա), Սեննյա փողոցով (այժմ՝ Մաքսիմ Գորկու փողոց) և Պոչտովի նրբանցքով (այժմ՝ Օստրովսկու նրբանցք)։ 1890-ական թվականների վերջին այնտեղ կառուցվեց փայտե կրկես-թատրոնը, ամառային թատրոնը և նույնանուն «Բուֆ» սրճարան-շանտանը։ Փայտե շենքն ուներ մի շարք թերություններ, որոնցից ամենակարևորը մեծ հրավտանգավորությունն էր, որը թույլ չէր տալիս կրկեսի այն ժամանակվա վարձակալ Մ. Ն. Զլոբինին շենքում տեղադրելու «ջեռուցման և էլեկտրական լուսավորության համար շոգեկաթսա»[1]։
20-րդ դարի սկզբին փայտե շինությունը քանդվեց և նրա տեղում 1906 թվականի հոկտեմբերի 12-ին բացվեց Մաշոնկինի թատրոնը, որը գտնվում էր քարե շենքում և տեղավորում էր մինչև 1500 այցելու[1]։ 1920 թվականին այս հաստատությունը սկսեց կոչվել «Մեծ թատրոն», իսկ Ասմոլովի թատրոնի հրդեհից հետո (այդ պահին այն կոչվում էր Լունաչարսկու անունով), նրա թատերախումբը տեղափոխվեց այստեղ, և այն դարձավ Դոնի Ռոստովի գլխավոր թատրոնը։ 1931 թվականին առաստաղն իջեցվեց, դահլիճը վերանորոգվեց, թատրոնի բեմը մեքենայացվեց։ 1935 թվական հոկտեմբերի 1-ին «Մեծ թատրոնի» թատերախումբը տվեց իր վերջին բեմադրությունը՝ ներկայացնելով Ալեքսանդր Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» պիեսը, որից հետո դերասանները տեղափոխվեցին նոր շենք, որն այժմ հայտնի է որպես Գորկու անվան դրամատիկական թատրոն։ 1935 թվականից մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը «Մեծ թատրոնում» աշխատել է Ռոստովի երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Պատերազմի ժամանակ վաճառական Մաշոնկինների հիմնած թատրոնի շենքն այրվել է և այլևս չի վերականգնվել[1]։ 1958 թվականին Մաշոնկինների նախկին թատրոնի տեղում հայտնվել է Ռոստովի կրկեսի շենքը, որը գործում է մինչ օրս։
Հետաքրքրական է, որ իր լավագույն տարիներին Մաշոնկինների թատրոնը տեսել է այն ժամանակի այնպիսի հայտնի դերասանների, ինչպիսիք են Կոնստանտին Ստանիսլավսկին, Մեյերխոլդի թատերախումբը, Անաստասիա Վյալցևան, Նիկոլայ Խմելյովը, Օլգա Կնիպպեր-Չեխովան և շատ ուրիշներ[2]։
Աղբյուրներ
խմբագրել- В. Сидоров. Энциклопедия Старого Ростова и Нахичевани-на-Дону. Ростов-н/Д, 1993.