Բուֆ (թատրոն, Դոնի Ռոստով)

«Բուֆ» թատրոն (ռուս.՝ Театр «Буфф»), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի ամառային թատրոնը 20-րդ դարի առաջին կեսին։

Museum Silhouette.svg
Բուֆ
Ростов-на-Дону (до 07.11.1917). Сад и театр Буфф.jpg
Տեսակթատրոն և տեսարժան վայր
ԵրկիրFlag of the Russian Soviet Federative Socialist Republic (1937–1954).svg Ռուսաստան, Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ՎայրԴոնի Ռոստով
Հիմնադրված է1910
Քանդվել է1942
Քարտեզ
Քարտեզ

ՊատմությունԽմբագրել

Ամառային թատրոնը և նրան պատկանող այգին տեղակայված էին ներկայիս Մ. Գորկու փողոցի և Օստրովսկու նրբանցքի անկյունում։ Թատրոնի շենքը հարում էր Վ. Ս. Կուշնարյովի եկամտաբեր տանը[1] (Պուշկինի փողոց, 51)։ Թատրոնը հանդիսականների համար բացվել է 1910 թվականի սեպտեմբերի 19-ին[2]։

Թատրոնը բացվելու մասին թերթում տպագրված ազդագիրը հայտարարում էր[3].

  Այս տարվա սեպտեմբերին բացվելու է նոր՝ «Բուֆ» թատրոնը, Պոչտովի նրբանցքի և Սեննայա փողոցի անկյուն, Մաշոնկինի կրկես-թատրոնի մոտ։ Դահլիճի շքեղ ձևավորում։ Հարմարավետ կաբինետներ։ Ժամանակակից ոճով։ Հարմարավետ օթյակներ։ Էլեկտրական կահավորանք։ Ամբողջովին նոր սպասք, կահավորանք և զարդարանք։ Բացմանը հրավիրված են ռուսական և օտարերկրյա վարիետե թատրոնների դերասանուհիներ և դերասաններ։ Մանրամասները՝ ժամանակին ազդագրերում։ Հատուկ ուշադրություն կդարձվի խոհանոցին, գինիների գնացուցակին և ծառաներին՝ հարգարժան հանրությանը ազատ ժամերին նոր՝ «Բուֆ» թատրոն այցելելու համար։
- Տնօրենություն՝ Վ. Մ. Բորիսլավսկի և Ե. Մ. Գերշոյգ
 


Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ժամանակ, ինչպես քաղաքի այլ թատերական հաստատությունները, «Բուֆ» թատրոնը ևս եղել է հանրահավաքների և հանդիպումների վայր։ Հայրենական մեծ պատերազմի  տարիներին թատրոնի շենքն այրվել է և այլևս չի վերականգնվել։

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • В. Сидоров. Энциклопедия Старого Ростова и Нахичевани-на-Дону. Ростов-н/Д, 1993.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել