Մանվել Միկոյան

հայ բանաստեղծ

Մանվել Միկոյան (նոյեմբերի 5, 1961(1961-11-05)[1], Խոժոռնի, Վրացական ԽՍՀ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ։

Մանվել Միկոյան
Ծնվել էնոյեմբերի 5, 1961(1961-11-05)[1] (62 տարեկան)
ԾննդավայրԽոժոռնի, Վրացական ԽՍՀ
Մասնագիտությունբանաստեղծ և խմբագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 5-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղում։ Բարձրագույն կրթություն է ստացել Երևանում։

1983 թվականից ապրում է Վանաձորում։ Աշխատել է քաղաքային «Կայծ», «Վերածնունդ», ապա մարզային «Լոռու մարզ» թերթերի խմբագրություններում։ 1998 թվականից «Լոռու մարզի» գլխավոր խմբագիրն է, 1991 թվականից՝ «Ազգ» օրաթերթի սեփական թղթակիցը Վանաձորում։

1997 թվականից խմբագրում է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» պարբերաթերթը։ Հանրապետական գրական մամուլում տպագրվում է 1982 թվականից («Գարուն», «Նորք», «Գրական թերթ», «Նարցիս» և այլն)։

2009 թվականի հունիսին ընտրվել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ։

Մանվել Միկոյանի ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն, անգլերեն, գերմաներեն և պարսկերեն։

Պարգևներ խմբագրել

  • 1997 թվական՝ Հայաստանի գրողների միության Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակ՝ այդ տարիներին տպագրած բանաստեղծական շարքերի և «Երկունք» թերթը բարձր մակարդակով հրատարակելու համար։
  • 2006 թվականի դեկտեմբեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության հայտարարած «Անաղարտ մամուլ-2006» մրցանակաբաշխությունում «Լոռու մարզ» թերթն արժանացել է պատվոգրի՝ լավագույն մարզային թերթ ճանաչվելու կապակցությամբ։
  • 2006 թվականի դեկտեմբեր՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի գրողների միության հայտարարած կոռուպցիայի դեմ գրված գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթում նրա «Դիետիկ ագռավներ» գործն արժանացել է լավագույն բանաստեղծության համար սահմանված մրցանակին։
  • 2009 թվականի հոկտեմբեր՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» ամենամյա մրցանակին։
  • 2011 թվականի սեպտեմբեր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի շնորհակալագիր։
  • 2011 թվականի նոյեմբեր՝ հայ գրականության ոլորտում ունեցած ծանրակշիռ ներդրման և ծննդյան 50-ամյակի առթիվ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, իսկ հայ ժամանակակից լրագրության ասպարեզում ներդրած ավանդի համար՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալ։
  • 2012 թվականի դեկտեմբեր՝ Լոռու մարզի գրական կյանքի զարգացման և հայ գրականության մեջ ունեցած վաստակի համար ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ։
  • 2015 թվական՝ «Անդունդի եզրով քայլողը» գրքի համար ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակ։
  • 2015 թվական՝ «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի մրցանակ։

Երկեր խմբագրել

  • «Շարունակվող մղձավանջ», Երևան, 1991։
  • «Անդրադարձներ», Երևան, 2001։
  • «Որտե՞ղ են երաժիշտները», Երևան, 2011։
  • «Անդունդի եզրով քայլողը», Երևան, 2014։
  • «Հիշողության միջանցքներում» (ռուսերեն), Երևան, 2016։

Աղբյուրներ խմբագրել

  • Գրախոսություններ «Անդունդի եզրով քայլողը» գրքի մասին՝ «Գրական թերթի» 2015 թվականի փետրվարի 20-ի (թիվ 3) համարում, 2016 թվականի ապրիլի 1-ի (թիվ 9) համարում, Մ. Միկոյանի պոեզիայի նորաբանությունների մասին՝ 2016 թվականի հուլիսի 29-ի (թիվ 26) համարում
  • Բանաստեղծությունների շարքեր՝ «Գրական թերթի» 2015 թվականի սեպտեմբերի 11-ի (թիվ 29) համարում, 2016թ. նոյեմբերի 11-ի (թիվ 37) համարում, «Եղիցի Լույս» թերթի 2016 թվականի առաջին համարում, «Անդին» ամսագրի 2015 թվականի թիվ 5, 2016 թվականի թիվ 7 համարներում, «Գրանիշ» էլեկտրոնային թերթում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել