Մանուկ Բարիքյան
Մանուկ Ստեփանի Բարիքյան (Պարիկյան, սեպտեմբերի 15, 1920[1][2], Ադանա, Թուրքիա - դեկտեմբերի 24, 1987[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հայ ջութակահար, դիրիժոր: Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր (1959):
Մանուկ Բարիքյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1920[1][2] Ադանա, Թուրքիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1987[1][2] (67 տարեկանում) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | ջութակահար, երաժշտության ուսուցիչ և երաժիշտ |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական ակադեմիա, Լիվերպուլ թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Լոնդոնի ֆիլհարմոնիայի նվագախումբ, Մանչեսթեր Կամերատա և English Opera Group? |
ԿենսագրությունԽմբագրել
Ապրել է Կիպրոսում։ Ջութակ նվագել սովորել է 5 տարեկանից՝ աշակերտելով իր քեռուն՝ երաժիշտ-մանկավարժ Վ․ Պետելյանին։ 1936 թվականին փոխադրվել է Լոնդոն, 1936-1939 թվականներին սովորել «Թրինիթի քոլեջ օֆ մյուզիք»-ում։ 1943-1946 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Պաղեստինում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Հնդկաստանում: 1946 թվականին մրցանակ է շահել Ժնևի միջազգային մրցույթում։ 1948-1957 թվականներին եղել է Լոնդոնի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը։ 1950 թվականին կազմակերպել է Էդինբուրգի քառյակը: Այցելել է Հայաստան և Մոսկվա: 1959 թվականից Լոնդոնի «Ռոյալ ակադեմի օֆ մյուզիք»-ի ջութակի պրոֆեսոր է։ Համերգներով հանդես է եկել Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում։ Հանդես է գալիս նաև իբրև դիրիժոր։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |