Մանուկ Ալաջալով

հայ նկարիչ

Մանուկ (Էմանուել) Քրիստաֆորի Ալաջալով (մայիսի 27 (հունիսի 8), 1862[1], Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 19, 1934(1934-02-19)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ գեղանկարիչ։

Մանուկ Ալաջալով
Ծնվել էմայիսի 27 (հունիսի 8), 1862[1]
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էփետրվարի 19, 1934(1934-02-19)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1890)[1]
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկարչություն[1]
ԱնդամակցությունՄոսկվայի նկարիչների ասոցիացիա և Ռուս նկարիչների միություն
Մանուկ Ալաջալով Վիքիդարանում
 Manuel Alajalov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանուկ Ալաջալովը ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում։ 1883-1890 թթ. սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1902 թվականից դասավանդել է Ստրոգանովյան ուսումնարանում։ Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում[2]։

1893 թվականից եղել է Մոսկովյան նկարիչների ընկերության, 1927 թվականից` Ռեալիստ նկարիչների միության և «Среда» գեղարվեստական խմբակի անդամ։ 1903 թվականին դարձել է Ռուս նկարիչների միության հիմնադիրներից մեկը[3]։

Գործերից պահվում են նաև ԱՊՀ երկրների թանգարաններում, Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Ռուսական բնապատկերների հանդեպ սերը Ալաջալովի մոտ ի հայտ է եկել իր ուսուցիչների՝ ռուս նկարիչներ Ա. Սավրասովի, Վ. Մակովսկիի, Ի. Պրյանիշնիկովի շնորհիվ։ Պատկերել է մերձմոսկովյան վայրերի բնությունը։

Ալաջալովի բնանկարները («Իջևանատան մոտ», «Վաղ գարուն», «Ամառը գյուղում», «Լուսնկա գիշեր», «Ձմեռ», «Ձմեռը գյուղում», «Գարնանամուտ», 1900, Տրետյակովյան պատկերասրահ, «Ամառ») քնարական են, իրենց բնույթով մոտ ռուսական բնանկարչության այն դպրոցին, որ գլխավորում էր նրա ժամանակակից Ի. Ի. Լևիտանը։ Ալաջալովի գործերը ցուցադրվել են Ռուս նկարիչների միության նկարահանդեսներում[5]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

1887 և 1889 թվականներին արժանացել է փոքր, 1890-1891 թվականներին` մեծ արծաթե մեդալների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Մանուկ Ալաջալով». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  4. Մանուկ Ալաջալովի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  5. «Русские художники. Аладжалов Мануил Христофорович». www.artsait.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուկ Ալաջալով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուկ Ալաջալով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 138