Զարուհի Մանուկյան
հայ նկարիչ
(Վերահղված է Մանուկյան Զարուհիից)
Զարուհի Ֆերդինանտի Մանուկյան (օգոստոսի 15, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարչուհի։
Զարուհի Մանուկյան | |
---|---|
Ի ծնե | Զարուհի Ֆերդինանտի Մանուկյան |
Ծնվել է | օգոստոսի 15, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Ֆերդինանտ Մանուկյան |
ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի դուստրն է։
Կենսագրություն
խմբագրել1988 թվականին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը։ 1988-1992 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1992-1997 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում։ 1990 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1988 թվականից մասնակցել է մի շարք Հանրապետական, երիտասարդական, խմբակային ցուցահանդեսների[1]։ 2005 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի միասնական ամբիոնում[2]։
Ստեղծագործություններ
խմբագրելԳործերից են`
- «Հորս դիմանկարը», 1997
- «Ծաղիկներով նատյուրմորտ», 2004
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1998 Երիտասարդական ցուցահանդես (ՀՆՄ դիպլոմ)
- 2002 Հայաստանի նկարիչների միության կազմավորման 70-ամյակին նվիրված ցուցահանդես (խրախուսական մրցանակ)
- 2007 Երևանի Կամերային թատրոնում կազմակերպված խմբակային ցուցահանդես
- 2008 ՀՆՄ ստեղծման 75 - ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես
- 2008 ՀՆՄ-ում կազմակերպված հանրապետական երիտասարդական ցուցահանդես
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Զարուհի Մանուկյանի կենսագրությունը ԵԳՊԱ կայքում(չաշխատող հղում)