Ֆերդինանդ Մանուկյան

հայ նկարիչ
(Վերահղված է Ֆերդինանտ Մանուկյանից)

Ֆերդինանդ Հովսեփի Մանուկյան (Գյումրեցի) (ապրիլի 20, 1941(1941-04-20), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 18, 2022(2022-04-18)), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1988ՀՀ ժողովրդական նկարիչ (2015)[1]։ Հայաստանի նկարիչների միության անդամ։

Ֆերդինանդ Մանուկյան
Ծնվել էապրիլի 20, 1941(1941-04-20)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 18, 2022(2022-04-18) (80 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1960) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1967)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԶավակներԶարուհի Մանուկյան

Նկարչուհի Զարուհի Մանուկյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1967 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1968-1972 թվականներին եղել է Գյումրու գլխավոր նկարիչը[2]։

Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Աշխատում է հիմնականում մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության բնագավառում։ Մանուկյանի ֆլորենտական տեխնիկայով արված խճանկարներին և որմնանկարներին բնորոշ են ազգային նկարագրի վավերական, մարդկանց և առարկայական աշխարհի վերացարկված կերպարավորումները։ Ստեղծել է երկրաշարժի զոհերին նվիրված «Երկրաշարժ և վերածնունդ» խճանկարի նախանկարը (1997), ջրաներկ նկարաշարեր (2000-2004)։
Գործերից են՝

  • «Մուտք Գյումրի», որմնանկար, 1970
  • «Գյումրեցիներ», խճանկար, Գյումրի, 1970
  • «Սասունցիների պարը», խճանկար, Գյումրի, 1973-1975

Հաստոցային գործեր՝

  • «Նատյուրմորտ»
  • «Մեկ ամիս գյուղում»
  • «Կնոջ իրան»
  • «Տիեզերք», 1980-1990

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • Երևան, 1994, 2002, 2012[4]
  • Գյումրի, 1995
  • Փարիզ, 1999
  • Փասադենա, 2001
  • Հաագա, 2004

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆ. Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Բացվեց Մկրտիչ Սեդրակյանի «Դիմանկարներ» խորագրով ցուցահանդեսը
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Նկարիչ. Կնոջ առաջ բոլորը պետք է ծնկի գան