Արթուր Մանուկյան (քաղաքական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Մանուկյան
Արթուր Իշխանի Մանուկյան, (հուլիսի 30, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասան, երգիչ, քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1], «Իմ քայլը» խմբակցության անդամ։ 2022 թվականից` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։
Արթուր Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Քաղաքացիական պայմանագիր |
Կենսագրություն
խմբագրելԱրթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականի hուլիսի 30-ին Երևանում[2]։
1989 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ջութակի բաժինը, իսկ 1998 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։
1997-2000 թվականներին աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, իսկ 2001-2003 թվականներին՝ «Հայրենիք» հեռուստաընկերության ռեժիսոր։ 1990-1994 թվականներին, ապա՝ 2010-2019 թվականներին եղել է «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի ռեժիսոր, դերասան։ Եղել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի և Երևանի Կամերային թատրոնի հրավիրյալ դերասան։ 1997-2019 թվականներին եղել է Հովեր պետական կամերային երգչախմբի երգիչ։
2015 թվականից հանդիսանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։
2018-2019 թվականներին եղել է Երևանի ավագանու անդամ։
2019 թվականի սեպտեմբերի 13-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր[3]՝ «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[4]։
2022 թվականից` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։
Պարգևներ և Մրցանակներ
խմբագրել- «Գարեգին Նժդեհ» մեդալ-2016 թվական։
Անձնական կյանք
խմբագրելԱրթուր Մանուկյանը ամուսնացած է, և ունի մեկ զավակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայտարարագրերի ռեեստր - ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով». cpcarmenia.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Արթուր Մանուկյանը պատգամավորի մանդատ ստացավ». armlur.am. 2021 թ․ օգոստոսի 3.
- ↑ «ԱԺ պատգամավորի մանդատ՝ Արթուր Մանուկյանին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.