Հայրենիք (հեռուստաընկերություն)

Հայրենիք, հայկական մասնավոր մանկապատանեկան ուղղվածության հեռուստաընկերություն, հիմնվել է Հրանտ Վարդանյանի կողմից 2001 թվականին[1]։ Հեռւստաալիքի եթերը դադարեցվել է 2011 թ. հունվարի 21-ին[2]։ «Հայրենիք» հեռուստաընկերությունը իր մանկական հաղորդումների շարքը հեռարձակում է «Ար» հեռուստաալիքով ամեն օր ժամը 14-ից մինչև 17-ն ընկած սահմաններում[3]։

Հայրենիք TV
ԵրկիրՀայաստան Հայաստան,
Երևան Երևան
Հեռարձակման գոտիՀայաստան Հայաստան
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական2001
Թեմատիկամանկական
Հեռարձակման ավարտման թվականհունվարի 21, 2011
ՀիմնադիրՀրանտ Վարդանյան
Սեփականատեր«Գրանդ Հոլդինգ»

Սեփական արտադրության հաղորդումները ցուցադրվում էին 8։00-21։00 ժամերին, որից հետո եթերում հեռարձակվում էր ֆրանսիական դասական երաժշտության բնույթի Mezzo հեռուստաալիքի հաղորդումները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական եթերի հետքերով». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  2. Երեկ ուղիղ կեսգիշերին ավարտվեց «Շողակաթ», «Հայրենիք TV» և «TV 5» հեռուստաընկերությունների հեռարձակման լիցենզիաների ժամկետը:
  3. «Հեռարձակման դաշտից դուրս. մրցույթից հետո հաղորդումները փոխում են իրենց «հասցեն»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.