Մանուելա Վելասկո Դիես (իսպ.՝ Manuela Velasco Díezհոկտեմբերի 23, 1975(1975-10-23)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և մոդել։

Մանուելա Վելասկո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23, 1975(1975-10-23)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունհաղորդավար, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Manuela Velasco Վիքիպահեստում

Դերասանուհի և հաղորդավարուհի Կոնչիտա Վելասկոյի զարմուհին[2]։

Կենսագրություն խմբագրել

Մանուկ հասակում դեբյուտ է ունեցել ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցանկության օրենքը» ֆիլմում։

Նրա հեռուստահաղորդավարուհու կարիերան կապված է «Grupo PRISA» մեդիա կոնգլոմերատի հետ։ 2000-2005 թվականներին ներկայացրել է Իսպանիայի Los 40 Principales ռադիոալիքը` մասնագիտացված երաժշտության ոլորտում, ինչպես նաև վարել է «Del 40 al 1» հաղորդման հեռուստատեսային տարբերակը «Canal+ 1» հեռուստաալիքով՝ միաժամանակ աշխատելով «Իսպանիայի վաճառականներ» ծրագրում։ 1999-2000 թվականներին աշխատել է «Localia TV» հեռուստաալիքում։

2005 թվականին շաբաթ-կիրակի օրերին վարել է Cuatro հեռուստաալիքի «Cuatrosfera» հաղորդումը։

Որպես դերասանուհի նկարահանվել է բազմաթիվ հեռուստասերիալներում՝ «Ընտանեկան բժիշկ», «Կենտրոնական հիվանդանոց», «Կոմիսար», «Երկվորյակներ (սեր և վրեժ)», «Ուլիսեսի սինդրոմ», «Բժիշկ Մաթեո»։

2007 թվականին արժանացել է «Գոյա» ազգային կինոմրցանակի «կնոջ լավագույն դերասանական դեբյուտ» անվանակարգում «Ռեպորտաժ» սարսափ ֆիլմում խաղացած դերի համար։

2008 թվականի ավարտին մասնակցել է «Երեկվա աղջիկը»՝ «Կյանք Մարսում» սերիալի իսպանական տարբերակի նկարահանումներին։ Սերիալը չի արդարացրել սպասումները և փակվել է 8 էպիզոդի եթեր հանվելուց հետո՝ հաշվի առնելով 2009 թվականի ապրիլին դիտումների ցածր ռեյտինգը։

Մանուելան կրկին էկրաններին է հայտնվել 2009 թվականի սեպտեմբերի վերջին՝ նկարահանվելով «Ռեպորտաժ 2» սարսափ ֆիլմում[3], որը ֆիլմի 2007 թվականի շարունակությունն է։ Միևնույն թվականին նրա մասնակցությամբ վաճառքի է հանվել «Բորենիներ» ֆիլմը[4]։

2010-2011 թվականներին դեբյուտ է ունեցել թատրոնում՝ Արթուր Միլլերի «Իմ բոլոր որդիները» դրամայում` խաղալով Էննի Դիվերի դերը։ Ներկայացումն ունեցել է դրամարկղային մեծ հաջողություն և արժանացել քննադատների դրական արձագանքին։

2011 թվականին հայտնվել է «Հրեշտակ կամ դև» սերիալում[5]։

Դերեր կինոյում, թատրոնում և հեռուստատեսությունում խմբագրել

Ֆիլմեր
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններր
1987 La ley del deseo Նինա
1988 Ամենազարմանալի խաղը El juego más divertido
2001 Դպրոցական մարդասպան School Killer Պատրիցիա
2001 Մարդիկ, ձուկ Gente pez
2001 Կապ Comunicación Ամիգա կարճամետրաժ ֆիլմ
2007 Ինքնասպանների ակումբ El club de los suicidas Անդրեա
2007 REC Անխելա Վիդալ
2007 Պերես մկնիկի արկածները El ratón Pérez (película) լրագրողուհի
2008 Պերես մկնիկի արկածները 2 El ratón Pérez 2 լրագրողուհի
2009 Դրախտ El paraíso կարճամետրաժ ֆիլմ
2011 Ընկերներ Amigos Միրանդա
2014 REC 4: Apocalipsis Անխելա Վիդալ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2007 «Գոյա» կինոմրցանակ Կնոջ լավագույն դերասանական դեբյուտ Հաղթանակ
Իսպանիայի դերասանների գիլդիա Կնոջ լավագույն դերասանական դեբյուտ Ռեպորտաժ Առաջադրված
Կինեմատոգրաֆների միություն Կնոջ լավագույն դերասանական դեբյուտ Ռեպորտաժ Առաջադրված
Սիտխեսի կինոփառատոն Լավագույն դերասանուհի Ռեպորտաժ Հաղթանակ
2010 Fotogramas de Plata Թատրոնի լավագույն դերասանուհի Առաջադրված
Ercilla Awards «Անկեղծություն» մրցանակ Իմ բոլոր որդիները Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուելա Վելասկո» հոդվածին։