Մանկական խաղեր (կտավ)
Մանկական խաղեր կամ Երեխաների խաղը (հոլ.՝ Kinderspelen), հոլանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի կտավը, որը ներկայացնում է տարբեր խաղեր խաղացող ավելի քան 200 երեխա։ Գտնվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | 1560[2] |
բարձրություն | 118 սանտիմետր[2] |
լայնություն | 161 սանտիմետր[2] |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[2] |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Ստեղծման պատմություն
խմբագրելԲրեյգելը կտավը ստեղծել է 1560 թվականին։ Սյուժետային առումով այն շատ մոտ է նկարչի «Ասացվածքներ», «Բարեկենդանի ու պասի պայքարը» կտավներին, որոնք ստեղծվել էին մեկ տարի առաջ։ Նրանց միավորում է գույների հարստությունը, բազմաթիվ կերպարների առկայությունը, մանրամասնություններ պատկերելու ձգտումը[3]։
Ն. Ա. Չեգոդաևա-Գերշենզոնը նշել է, որ բոլոր երեք աշխատանքներն ունեն դիդակտիկ բնույթ, որոնց հիմքը կազմում է «մարդու գոյության անմտությունը գլխիվայր շրջված աշխարհում»[4]։
Սանդրա Հինդմանը նշել է, որ մանուկների խաղեր պատկերելու ավանդույթը գոյություն է ունեցել Բրեյգելից առաջ` 15-րդ դարում։ Այդ թեման հաճախ է դրսևորվել օրացույցների, ժամագրքերի էջերում (որոշակի խաղեր կապվել են որոշակի ամիսների հետ)[5]։ Միանգամայն հնարավոր է, որ Բրեյգելը ծանոթ է եղել նման նկարազարդումների, սակայն նրա պատկերած խաղերի տեսանկյունն ավելի մեծ է և ունի խորհրդանշական այլ համակարգ։
Սյուժե և նկարագիր
խմբագրելԿտավում պատկերված է քաղաքային հրապարակը։ Աջ կողմի խորքում երևում է փողոցը, ձախում` բնապատկերի մի մաս` ծառեր, մարգագետին, փոքր գետակ։ Ամենուր երևում են խաղով տարված երեխաների խմբեր։ Հետաքրքիր է, որ տարբեր հեղինակներ երեխաների տարբեր քանակություն են նշում` ավելի քան 230[6][7], ավելի քան 250[8][9]։ Ժան-Պիեռ Բանդեն Բրանդենը իր «Les Jeux d’enfants de Pierre Bruegel» աշխատությունում ավելի կոնկրետ թվեր է նշում` 168 տղա և 78 աղջիկ[10]։ Շատ են տարակարծությունները նաև խաղերի թվի առումով` 83[7], 86[11], 90[12]:
Նկարում զանգվածային տեսարանի մասնակիցները միավորված չեն ոչ մի ընդհանուր գործողությամբ. նրանք մասնատված են իրար կապված փոքր խմբերի[13]։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Բրեյգելի կերպարներում մանկական քիչ բան կա. նրանք ավելի շուտ պատկերված են որպես փոքրիկ մեծեր։ Մանկության իդեալականացումը այնքան էլ տարածված չէր Բրեյգելի ժամանակ. մանկությունը միայն հասուն կյանքին պատրաստվելու փուլ էր, և երեխաներին էլ վերաբերվում էին հենց այդ տեսանկյունից[14]։ Երեխաների դեմքերը զուրկ են անհատականության դրսևորումներից և թվում են պարզունակ և փոքր-ինչ հիմար[13]։ Ոչ մի եչեխա չի ժպտում, նրանց հայացքները լուրջ են և կենտրոնացված[15]։
Քանի որ երեխաները պատկերված են մեզ համար անսովոր այդպիսի կերպով, դժվար է ասել` կան նկարում մեծահասակներ։ Շատ հետազոտողներ նշում են, որ Բրեյգելը պատկերել է բացառապես մանկական աշխարհ, մյուսներն էլ առաջ են քաշում այն տեսակետը, որ նկարում պատկերված են նաև մեծահասակներ (Վանդեն Բրանդենի կարծիքով` 2[16], Էմի Օրոկի կարծիքով` 6[17]):
Կտավի առանձնահատկություններից է նաև անսովոր բարձր հորիզոնը, որը դիտողի հայացքն ուղղվում է խորությամբ աջ[3][14]։
Մեկնաբանություն
խմբագրելՔիչ հավանական է, որ Բրեյգելի հանձնարարությունը մանկական խաղերի ինքնատիպ վիզուալ հանրագիտարան ստեղծելն էր։ Բոլոր տեսանկյուններից կտավը իրենից այլաբանություն է ներկայացնում։
Գոյություն ունի ենթադրություն, որ «Մանակական խաղերը» պետք է դառնար մի շրջանի մաս, որ մտածված է որպես մարդու չորս հասակներ[18]։ Դրանով է բացատրվում նաև նկարում մեծահասակների բացակայությունը։ Սակայն եթե դա այդպես է, ապա այդ շարքի մնացած նկարները կա'մ չեն ստեղծվել, կա'մ չեն պահպանվել։
Նաև հնարավոր է, որ նկարն իրենից ներկայացնում է աշխարհի խելագարության թեմայի ևս մեկ մարմնացում։ Այդ պարագայում խաղացող երեխաները մարմնավորում են ամբողջ մարդկությունը` զուրկ բանականությունից և դատարկ հետաքրքրություններով։
Նշվում է նաև այն տարբերակը, որի ամբողջ պատկերը մեր աշխարհն է աստծու աչքերով, որի համար բոլոր մարդիկ ոչ ավելին են, քան խելագար երեխաներ[19]։
Քաղաքը, որի փողոցներում խաղում են երեխաները, պարունակում է 15-րդ դարի տիպիկ ֆլամանդական կամ հորինված, ֆանտաստիկ քաղաքի տարրեր։ Եթե ուշադրություն դարձնենք այն փաստին, որ նկարի պատկերման ժամանակ Բրեյգելն ապրում էր Անտվերպենում, ապա կարելի է նշել նաև, որ Անտվերպենում այդ ժամանակ կային մոտ 200 դպրոցներ և որ քաղաքը կարևոր կենտրոն էր կրթության և գիտության համամր։ Դրա համար էլ բացառված չէ, որ Բրեյգելն իր աշխատանքում արտահայտել է իր ժամանակների մարդասիրական միտումները և ուսուցչական գաղափարները, և որ նկարը պետք է մեկնաբանել ոչ թե քրիստոնեական բարոյախոսությամբ, այլ հակառակը` վերածննդի մարդասիրության ոգով։
Խաղեր
խմբագրելՆկարում պատկերված բոլոր խաղերը իսկապես գոյություն են ունեցել Բրեյգելի ժամանակ։ Ֆրանսիացի հետազոտող Մարի Սեգարան բաժանում է այն 6 հիմնական խմբերի` խաղ-նմանակումներ, որոնցում երեխաները կրկնօրինակում են մեծերի գործողությունները, շարժողական և ուժային, տարբեր դրություններով խաղեր` տարբեր հնչողությամբ առարկաներով, սկատոլոգիական, անհատական (այդ թվում` ստեղծագործական)։ Հետազոտողները նշում են, որ Բրեյգելը զարմանալիորեն ճշգրիտ կերպով է դինամիկա և մանրամասնություններ հաղորդել յուրաքանչյուր խաղի, նրա նկարը կարող է հանդիսանալ էթնոգրաֆիկ հետազոտությունների համար առարկա։
Գրականություն
խմբագրել- Гершензон-Чегодаева Н.М. Брейгель. — М.: Искусство, 1983. — С. 180. — 411 с.
- Львов С.Л. Питер Брейгель Старший. — М.: ТЕРРА — Книжный клуб, 1998. — С. 181—187. — 304 с. — ISBN 5-300-02191-1
- Хаген Р.-М., Хаген Р. Брейгель. — М.: Taschen / Арт-Родник, 2009. — С. 31-34. — 96 с. — ISBN 978-5-404-00051-1
- Marie Cegarra. Le quotidien de l'enfance. À propos d'un tableau de Bruegel l'Ancien(ֆր.) // Ethnologie française. — 2000. — В. 1. — Т. 30. — С. 119-130.
- Sandra Hindman. Pieter Bruegel's Children's Games, Folly, and Chance(անգլ.) // The Art Bulletin. — 1981. — В. 3. — Т. 63. — С. 447-475.
- Amy Orrock. Homo ludens: Pieter Bruegel’s Children’s Games and the Humanist Educators(անգլ.) // Journal of Historians of Netherlandish Art. — 2012. — В. 2. — Т. 4.
- Edward Snow. Inside Bruegel: The Play of Images in Children's Games. — Macmillan, 1997. — ISBN 1429963468 (անգլ.)
- Jean-Pierre Vanden Branden. Les jeux d'enfants de Pierre Bruegel(ֆր.) // Philippe Ariès, Jean Claude Margolin. Les jeux à la Renaissance: actes du XXIIIe Colloque international d'études humanistes. —Tours, 1982. — P. 499-525. — ISBN 2711608085.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/111680
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.khm.at/objektdb/detail/321/
- ↑ 3,0 3,1 Львов, 1998, էջ 181, 187
- ↑ Чегодаева-Гершензон, 1983, էջ 164
- ↑ Hindman, 1981, էջ 455
- ↑ Krall & Neuffer-Hoffmann, էջ 8
- ↑ 7,0 7,1 Narim Bender Bruegel the Elder: 165 Paintings and Drawings. — 2015. — ISBN 6050374279
- ↑ Хаген, 2009, էջ 32
- ↑ Питер Брейгель Старший. Серия «Великие художники», Т. 49. — С.10
- ↑ Vanden Branden, 1982, էջ 503
- ↑ Cegarra, 2000, էջ 121
- ↑ Hindman, 1981, էջ 447
- ↑ 13,0 13,1 Чегодаева-Гершензон, 1983, էջ 180
- ↑ 14,0 14,1 Хаген, 2009, էջ 31
- ↑ Львов, 1998, էջ 185-186
- ↑ Vanden Branden, 1982, էջ 499
- ↑ Orrock, 2012
- ↑ Г. Мартин Брейгель. — М.: Искусство, 1991.
- ↑ A. Shinn, M. Dimmock, A. Hadfield The Ashgate Research Companion to Popular Culture in Early Modern England. — Ashgate Publishing, 2014. — С. 222. — 396 с. — ISBN 1472405781
Արտաքին հղումներ
խմբագրել- Rotraut Krall & Ilona Neuffer-Hoffmann. «Das Kind und sein Alltag im Wandel der Jahrhunderte» (PDF) (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.