Զաքյան փողոց (Երևան)

Երևանի փողոց

Զաքյան (Զաքիյան) փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ ռազմական գործիչ, խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սիմոն Զաքյանի։ Փողոցի շենքերից շատերն ընդգրկված են Երևանի Կենտրոն համայնքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սիմոն Զաքյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն600
ՍկիզբԱմիրյան փողոց
ԱվարտԳրիգոր Լուսավորչի փողոց
Զաքյան փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Զաքյան փողոց (Երևան)
Զաքյան փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Զաքյան փողոց (Երևան)

Տվյալներ

խմբագրել

Սկսվում է Ամիրյան փողոցից և ձգվում մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը։ Հատում է Մովսես Խորենացու փողոցը և Զաքյան փողոցի փակուղին։ Զաքյան փողոցից սկիզբ է առնում Գրիգոր Տեր-Գրիգորյան փողոցը։

Նշանակալի օբյեկտներ

խմբագրել

Փողոցի վերջնամասի ձախ կողմում է Մանկական այգին, որտեղ գտնվում են Սիմոն Զաքյանի գերեզմանը և կիսանդրին։

Փողոցում գտնվում են «Շիրակ» հյուրանոցը, ՀՀ փաստաբանների պալատը (մինչև 2014 թ. շենքում տեղակայված էր Ասքանազ Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը)։

Զաքյան 10 շենքում տեղակայված են ՊԳԿՎ որոշ ստորաբաժանումներ, ինչպես նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն։ Խորհրդային տարիներին այդ շենքում էր ՀԽՍՀ Ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրությունը։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել