Ղանթար
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղանթար (այլ կիրառումներ)
Ղանթար, հին Երևանի առևտրական հրապարակ։
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | թաղամաս |
Մտնում է | Երևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ |
Դիրք
խմբագրելԳտնվում էր Կապույտ մզկիթին կից՝ ներկայիս Կիրովի անվան մանկական զբոսայգին է։ 20-րդ դարի սկզբին հրապարակը հատակագծում ունեցել է ձգված եռանկյունու տեսք։ Հրապարակի երկու անկյուններով անցել է Ամրոցի փողոցը, որ հարավ-արևմուտքից կապել է Առևտրային հրապարակը Ամրոցի հրապարակին և ամրոցին, իսկ հյուսիս-արևելքից՝ Եկեղեցու հրապարակով դուրս է եկել կենտրոն։ Երրորդ անկյունից դուրս է եկել դեպի արևմուտք Սուրբ Սարգսի փողոցը, որը ձգվել է դեպի եկեղեցի[1]։
20-րդ դարի քաղաքի վերաձևման ընթացքում Ղանթարի շուկայի տեղում տնկվեց այգի՝ ընդարձակելով 19-րդ դարից կառուցվող Անգլիական այգին։ Այգու երկու մասերը բաժանվում էին Կրեպոստնայա, իսկ հետագայում Շահումյան փողոցով, որը նախկինում համարվել է Աստաֆյան փողոցի մի մաս։ 2000-ականներին դրան զուգահեռ կառուցվեց ևս մեկ փողոց, որը կոչվեց Իտալիայի փողոց՝ տեղում գործող Իտալիայի դեսպանատան պատվին։
Անվանում
խմբագրելՇուկան պարսկական տիրապետության տարիներին կոչվել է «Ղանթար»՝ պարսկերեն՝ «շուկայի մեծ կշեռք»։ 1906-1911 թվականների գծագրի պարզաբանման մեջ անվանվել է «Շուկայի հրապարակ - քաղաքային կշեռք և ղանթար»[1]։ Քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, պատկանել էր Երևանի վարչությանը։ Մեծածախ առևտուրը կատարվել է «ղանթարով»։ Կշեռքի ճշգրտությունը հսկողը ունեցել է «միզանդար» կոչումը[2]։
Հետագայում Ղանթարի հարևան տարածքում կառուցվել էր ծածկած շուկա, որը նույնպես Ղանթար կոչեց։ Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»։[փա՞ստ]
Պատկերասրահ
խմբագրել-
Ղանթարի շուկան բերդի կողմից
-
Ղանթարի շուկան Բուլվարի կողմից
-
Ղանթարի շուկան Կապույտ մզկիթի կողմից
-
Ղանթարի շուկա. ընդհանուր տեսք
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX - начала XX века, Ереван, «Ушардзан», 2008, էջ 37 — 262 էջ. — 200 հատ, ISBN 978-99930-865-6-7։
- ↑ Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երևանը. Երևան. էջ 99.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)