Սննդային մանրաթելեր
Սննդային մանրաթելեր, սննդի բաղադրամասեր, որոնք չեն մարսվում մարդու մարսողական համակարգի ֆերմենտներով, սակայն կարող են ճեղքավորվել աղիքների օգտակար միկրոֆլորայի կողմից։ Որոշ աղբյուրներում սննդային մանրաթելերը սահմանվում են որպես բազմաշաքարների և լիգնինի հանրագումար, որոնք չեն մարսվում մարդու աղեստամոքսային համակարգի մարսողական հյութերի ազդեցությամբ[1]։Շատ մասնագետների կարծիքով այս սահմանումը ավելի ճշգրիտ է։
1970-80-ական թվականներին օգտագործվում էր «բալաստային նյութ» եզրույթը, սակայն սննդագիտության տեսակետից նրա դերը բացահայտելուց հետո այդ անվանումը կիրառելը համարվեց ոչ ճիշտ։
Բազմաթիվ երկրներում սննդային մանրաթելերի օգտագործումը խրախուսվում է տարատեսակ առողջապահական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողության կոմիտեն (FDA), Սրտաբանների ամերիկյան ասոցիացիան (AHA), Սննդամթերքի եվրոպական կոմիտեն (FUFOSE), Ճապոնիայի Առողջապահության նախարարությունը և այլն։
Սննդային մանրաթելերի հիմնական տեսակներ
խմբագրելՍննդային բաղադրամաս | Սննդային հավելանյութ | Աղբյուր |
ոչ ջրալույծ սննդային մանրաթելեր | ||
β-գլյուկաններ | ||
Բջջանյութ | E 460 | հատիկավորներ, մրգեր, բանջարեղեն (պարոնակվում է բոլոր բույսերում) |
Խիտին | — | սնկեր, միջատների և խեցգետնակերպերի արտաքին կմախք |
Հեմիցելյուլոզ | հատիկավորներ, բույսերի կոշտ մասեր, պատիճներ | |
Հեքսոզներ | — | ցորեն, գարի |
Պենտոզներ | — | տարեկան, վարսակ |
Լիգնին | — | պտղաքարեր, բանջարեղենի մեջ պարունակվող թելիկներ,հատիկավորներ |
քսանթանային խեժ | E 415 | Xanthomonas-բակտերիայի ներգործությունը շաքարների վրա |
Կայուն օսլա | — | ամիլոզի բարձր պարունակությամբ օսլա,գարի,ամիլոզի բարձր պարունակությամբ ցորեն, լոբազգիներ, հում բանան, եփված և սառեցված մակարոնեղեն և լոլիկ |
ջրալույծ սննդային մանրաթելեր | ||
Արաբինոքսիլան | — | եզան լեզու[2] |
Ֆրուկտաններ | որոշ բույսերում օսլայի փոխարեն ամբողջովին կամ մասամբ պաշարային սննդանյութ | |
Ինուլին | — | որոշ բույսեր, օրինակ՝ գետնախնձոր, եղրդակ և այլն |
Պոլիուրոնիդ | ||
Պեկտին | E 440 | պտղամաշկ (գլխավորապես խնձոր, տանձ), բանջարեղեն |
Ալգինաթթու | E 400–E 407 | ջրիմուռներ |
Նատրիումի ալգինատ | E 401 | |
Կալիումի ալգինատ | E 402 | |
Ամոնիումի ալգինատ | E 403 | |
Կալցիումի ալգինատ | E 404 | |
Պրոպիլենգլիկոլալգինատ (PGA) | E 405 | |
ագար | E 406 | |
Ռաֆինոզ | — | լոբազգիներ |
Քսիլոզ | — | միաշաքարներ,պենտոզներ |
Պոլիդեքստրոզ | E 1200 | սինթետիկ պոլիմեր |
Լակտուլոզ | — | սինթետիկ երկշաքար |
Սննդային մանրաթելերի դասակարգում
խմբագրել- Ըստ քիմիական կառուցվածքի․
- Բազմաշաքարներ՝ բջջանյութ և դրա ածանցյալներ, հեմիցելյուլոզա, պեկտիններ, խեժեր, լորձանյութեր և այլն։
- Ոչ ածխաջրային սննդային մանրաթելեր՝ լիգնին։
- Ըստ հումքի աղբուրի․
- Ավանդական՝ հատիկավորների, լոբազգիների, բանջարեղենի, արմատապտուղների, մրգերի, հատապտուղների, ցիտրուսների, ընդեղենի, սնկերի և ջրիմուռների սննդային մանրաթելեր
- Ոչ ավանդական՝ տերևավոր և փշատերև ծառերի, հատիկավորների ցողունի, շաքարեղեգի և խոտաբույսերի սննդային մանրաթելեր
- Ըստ հումքից ստացման եղանակի․
- Չմաքրված սննդային մանրաթելեր
- Չեզոք միջավայրում մաքրված սննդային մանրաթելեր
- Թթվային միջավայրում մաքրված սննդային մանրաթելեր
- Չեզոք և թթվային միջավայրում մաքրված սննդային մանրաթելեր
- Ֆերմենտներով մաքրված սննդային մանրաթելեր
- Ըստ ջրում լուծվելու հատկության․
- Ջրալույծ՝ պեկտին, խեժեր, լորձ, բջջանյութի որոշ ածանցյալներ
- Ոչ ջրալույծ՝ բջջանյութ, լիգնին
- Ըստ հաստ աղիքում բակտերիաների կողմից մարսման․
- Մասամբ և ամբողջությամբ մարսվող՝ պեկտին, խեժեր, լորձ
- Մասամբ մարսվող՝ բջջանյութ, հեմիցելյուլոզա
- Չմարսվող՝ լիգնին
Սննդային մանրաթելերի պարունակությունը սննդամթերքներում
խմբագրելՀացահատիկներ, ընդեղեն, հացաբուլկեղեն, ընկույզներ
խմբագրելՄթերք[3] | Էներգիական արժեք
կկալ/100 գ |
Սննդային մանրաթելերի պարունակությունը | |
---|---|---|---|
գ/100 գ | գ/100 կկալ | ||
Ցորենի թեփ | 165 | 43,0 | 26,1 |
Գարեհաց | 200 | 8,0 | 4,0 |
Ցորենի հաց | 228 | 6,1 | 2,7 |
Հնդկաձավարի շիլա | 101 | 2,7 | 2,7 |
Չորահաց ալյուրից | 323 | 7,0 | 2,2 |
II կարգի ալյուրի հաց | 228 | 4,6 | 2,0 |
Գարեձավարի շիլա | 135 | 2,5 | 1,9 |
Վարսակաձավարի շիլա | 109 | 1,9 | 1,7 |
I կարգի ալյուրի հաց | 240 | 3,2 | 1,3 |
Ցորնաձավարի շիլա | 153 | 1,7 | 1,1 |
Բարձր կարգի ալյուրի հաց | 250 | 2,3 | 0,9 |
Խաշած մակարոն | 135 | 1,1 | 0,8 |
Սպիտակաձավարի շիլա | 100 | 0,8 | 0,8 |
Ընկույզներ | 650 | 4,0 | 0,6 |
Մթերք[3] | Էներգիական արժեք
կկալ/100 գ |
Սննդային մանրաթելերի պարունակությունը | |
---|---|---|---|
գ/100 գ | գ/100 կկալ | ||
Լոբի պատիճավոր | 16 | 2,5 | 15,6 |
Բրյուսելյան կաղամբ | 35 | 4,2 | 12,0 |
Սպիտակագլուխ կաղամբ | 28 | 2,0 | 7,1 |
Գազար | 35 | 2,4 | 6,9 |
Մաղադանոս,սամիթ,հազար, կանաչ սոխ | 30 | 2,0 | 6,7 |
Խաշած ճակնդեղ | 48 | 3,0 | 6,3 |
Լոլիկ | 24 | 1,4 | 5,8 |
Տապակած սունկ | 172 | 6,8 | 4,0 |
Խաշած ոլոռ | 130 | 5,0 | 3,8 |
Սև հաղարջ | 44 | 4,8 | 10,9 |
Կիվի | 47 | 3,8 | 8,1 |
Ծիրանաչիր | 242 | 18,0 | 7,4 |
Խնձորի չիր | 253 | 14,9 | 5,9 |
Նարինջ | 43 | 2,2 | 5,1 |
Ծիրան | 44 | 2,1 | 4,8 |
Խնձոր | 47 | 1,8 | 3,8 |
Չամիչ | 281 | 9,6 | 3,4 |
Խաղող | 72 | 1,6 | 2,2 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Trowell H.C., Burkitt D.P. The development of the concept of dietary fibre // Mol Aspects Med. #9(1), 1987. p. 7-15
- ↑ Fischer MH, Yu N, Gray GR, Ralph J, Anderson L, Marlett JA. (2004) The gel-forming polysaccharide of psyllium husk (Plantago ovata Forsk). Carbohydr Res. 2004 Aug 2;339(11):2009–17.
- ↑ 3,0 3,1 «Роль пищевых волокон». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ https://www.healthline.com/nutrition/foods-high-in-soluble-fiber#section8
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սննդային մանրաթելեր կատեգորիայում։ |