Մայքլ Ռոբերտ Միլկեն (անգլ.՝ Michael Robert Milken, հուլիսի 4, 1946(1946-07-04)[1], Էնսինո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆինանսիստ և բարերար, որը հայտնի է որպես «աղբային պարտատոմսերի շուկայի հիմնադիր»[2]։ 2010 թվականին ամերիկյան «Forbes» ամսագիրը Մայքլ Միլկենի կարողությունը գնահատել է 2 մլրդ դոլար (488-րդ տեղը վարկանիշում)[3]։ Հայտնի է իր բարեգործական նվիրատվություններով[4][5][6][7]։

Մայքլ Ռոբերտ Միլկեն
անգլ.՝ Michael Robert Milken
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1946(1946-07-04)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԷնսինո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Ուորթոնի դպրոց և Birmingham High School?
Մասնագիտությունբանկիր և ֆինանսիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPhi Beta Kappa
Կայքmikemilken.com
 Michael Milken Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մայքլ Ռոբերտ Միլկենը ծնվել է Լոս Անջելեսի արվարձանում՝ հրեական ընտանիքում[8][9], որը պատկանել է միջին դասի վերին հատվածին։ Ավարտել է Բիրմինգհեմի միջնակարգ դպրոցը (անգլ.՝ Birmingham High School), որտեղ նրա համադասարանցիներն են եղել ապագա դերասանուհիներ Սալլի Ֆիլդը և Սինդի Ուիլյամսը, Disney-ի ապագա նախագահ Մայքլ Օվիցը[10]։

1968 թվականին ավարտել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի բակալավրիատը, որից հետո ընդունվել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորտոնի բիզնեսի դպրոց, որտեղ հաջողությամբ ավարտել է MBA ծրագիրը։

1970 թվականին բնակություն է հաստատել Drexel Burnham Lambert-ում[11]։

1990 թվականին դատապարտվել է 10 տարով պարտատոմսերի շուկայում կատարած մեքենայությունների համար, սակայն ազատ է արձակվել՝ բանտում երկու տարուց պակաս գտնվելուց հետո։ Ֆինանսական շուկաներում նրա գործունեության հիման վրա Քոննի Բրուքը գրել է «Գիշատիչների պարահանդես» գիրքը։

Միլկենը դարձել է տնտեսագիտության բնագավառում Իգնոբելյան մրցանակի առաջին դափնեկիրը 1991 թվականին[12][13][14]։

Աղբային (բարձր եկամտաբերության) պարտատոմսերի շուկա խմբագրել

1980-ականների կեսերին Միլկենի ստեղծած աղբային պարտատոմսերի գնորդների ցանցը հասել է այնպիսի չափերի, որը հնարավորություն էր տալիս արագորեն մեծ կապիտալ հավաքել ֆինանսական գործարքների համար։ Դրանից հետո գնորդներից շատերը վնասներ են կրել անշարժ գույքի պարտատոմսերում իրենց ներդրումից։ Օրինակ՝ խոսակցություններ են շրջանառվել այն մասին, որ Միլկենը կարող է ընդամենը մեկ ժամում հեռախոսով հավաքել 1 միլիարդ դոլար MCI Communication-ի համար, որն արագ զարգացող ընկերություն էր և ապահովում էր լարային հեռահաղորդակցման ծառայություններ։ Կաբելային հեռուստաընկերությունները և նրանց սեփականատերերը, ինչպիսին էր Ջոն Մալոնեի Tele-Communications Inc․, եղել են Միլկենի սիրելի հաճախորդների թվում, այնպես, ինչպես և Թեդ Թըրների Turner Broadcasting, բջջային կապի պիոներ Քրեգ Մաքքոյը (Craig McCaw) և խաղատան սեփականատեր Սթիվ Ուինը (Steve Wynn), ինչպես նաև` փոքր և միջին ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ և ֆինանսական տնօրեններ, որոնք դրանից կարճ ժամանակ առաջ սահմանափակ և թանկ հասանելիություն ունեին կապիտալի շուկային․ նրանք բոլորն էլ եղել են Drexel Burnham-ի առաջին հաճախորդները, որոնք հնարավորություն ունեին օգտվել սովորական և փոխարկելի աղբային պարտատոմսերի թողարկման և վաճառքի ծառայություններից։ 1980-ականների շատ հայտնի գործարարներ, գոնե մասամբ, իրենց հաջողություններով պարտական են Մայքլ Միլկենին, որը գիտակցել և օգտվել է շուկայի նոր բացահայտված հնարավորություններից։ Միկլենը սիրել է հաճախ կրկնել․ «Կապիտալի պակաս չկա, տաղանդի պակաս կա»։

Միլկենը լրջորեն ներգրավված է եղել Նևադայի զգալի թվով ընկերությունների նախնական ֆինանսավորմանը, որը երկար տարիներ ԱՄՆ ամենաարագ զարգացող նահանգն էր։ Միլկենը կապիտալ է ապահովել խաղային արդյունաբերության, թերթերի և մշակողների համար, և նրա կողմից ֆինանսավորվող ընկերությունների թվում են եղել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են MGM Mirage, Mandalay Resorts, Harrah's Entertainment և Park Place:

Միլկենի՝ կապիտալն արագ մոբիլիզացնելու ունակությունը դարձել է ֆիրմաների աճի առանցքային գործոն (օրինակ՝ KKR և այլ այսպես կոչված «գրինմեյլերներ»), որոնք օգտվել են զգալի փոխառված միջոցներից բիզնես ձեռք բերելու/գնելու համար (LBO): Զինված լինելով «Drexel»-ի «երաշխիքային նամակով» (որում նա խոստացել էր պարտատոմսեր թողարկել և անհրաժեշտ կապիտալ հավաքել ցանկացած ժամկետում, գործարքը ֆինանսավորելու համար), այս «գրինմեյլեր» ընկերություններին հաջողվել է գումար աշխատել` միայն սպառնալով գնել մեծ ընկերությունները և շուկայի առաջատարներին, որոնցում նրանք նախօրոք գնել էին բաժնետոմսերի մեծ փաթեթներ։

Այն դյուրինությունը, որով Միլկենը հասել է իր նպատակներին, մեծ մասամբ բացատրվել է նաև այն փաստով, որ Ուոլ Սթրիթում խոշորագույն ներդրումային բանկերը չեն ցանկացել մրցակցել նրա հետ՝ մտավախություն ունենալով իրենց հեղինակության և խոշոր հաճախորդների հետ հարաբերությունների վերաբերյալ, որոնք իրենք հետագայում կարող էին դառնալ գործարքների գնման և ձեռքբերման նպատակ, որոնք ֆինանսավորվում էին աղբային պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված կապիտալով։ Այնուամենայնիվ, ավելի ուշ Salomon Brothers, Morgan Stanley և First Boston մտել են նույն շուկա։ Կոսմետիկայի արտադրող Revlon-ը, որը նախքան այդ դիմացել էր Beatrice Companies մեկից ավելի հարձակումների, դարձել է LBO-ի թիրախը, որի համար ֆինանսավորում գտել էր Drexel-ը։

Միլկենի քննադատները, որոնց թվում են հայտնի ինվեստբանկիր Մարտին Ֆրիդսոնը (Martin Fridson), գրող Բեն Սթայնը (Ben Stein), նշում են, որ բարձր եկամտաբերությամբ (աղբային) պարտատոմսերի շուկայի հիմնադիրի և ռահվիրայի դափնիները նրան շնորհվել են անարժանաբար, քանի որ հետազոտությունները ցույց են տալիս նման ֆինանսական գործիքների տարածումը Մեծ դեպրեսիայի ժամանակ և դրանից հետո։ Թեև անհնար է ժխտել, որ 1980-ականների ողջ ընթացքում Drexel-ը եղել է միայնակ առաջատար, աղբային պարտատոմսերի շուկայի թրեյդեր և անդերռայթեր։

Չնայած ֆինանսական արդյունաբերության վրա իր զգալի ազդեցությանը (աղբյուրներից մեկը նրան անվանում է Ջոն Մորգանից հետո Ամերիկայի երկրորդ ամենահզոր ֆինանսիստը), Միլկենը խուսափել է հրապարակայնությունից և գաղտնի է պահել իր անձնական կյանքը։

Անձնական կյանք խմբագրել

Միլկենն ամուսնացած է Լորի Էն Հաքելի հետ, որի հետ նա հանդիպել է ավագ դպրոցում[15]։ Նրանք ունեն երեք երեխա[16]։ Միլկենը պահպանում է մրգերով և բանջարեղոնով հարուստ բուսական դիետա՝ առողջության համար դրա ենթադրյալ օգտակարության համար և հեղինակել է բուսակերության խոհարարական գիրք Բեթ Գինզբերգի հետ միասին[17][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. «Michael Milken's Guilt». The New York Times. 1990 թ․ ապրիլի 26.
  3. Ab, Makar; Ke, McMartin; M, Palese; Tr, Tephly (1975 Jun). «Formate Assay in Body Fluids: Application in Methanol Poisoning». Biochemical medicine (անգլերեն). PMID 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  4. Kurt Eichenwald (1990 թ․ նոյեմբերի 22). «THE MILKEN SENTENCE; Milken Gets 10 Years for Wall St. Crimes». The New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին. «philanthropic works, both in giving money and personal time.»
  5. «Michael Milken profile». Jewish Virtual Library. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  6. Jacob Berkman, «Zuckerberg among nine new Jewish individuals and families to take the Giving Pledge». JTA.org. 2012 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  7. Dean Rotbart «Bush should pardon Mike Milken». JewishJournal.com. 2008 թ․ դեկտեմբերի 18.
  8. Roger E. Alcaly, "The Golden Age of Junk", New York Review of Books, May 26, 1994.
  9. James F. Peltz, "Milken's Largess Slows Down: Donations: The junk bond king's charitable trusts have virtually stopped growing since his 1989 federal indictment", Los Angeles Times, September 15, 1992.
  10. L. J. Davis (1989 թ․ հուլիսի 9). «Hollywood's Most Secret Agent». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  11. Ks, Bose; Rh, Sarma (1975 թ․ հոկտեմբերի 27). «Delineation of the Intimate Details of the Backbone Conformation of Pyridine Nucleotide Coenzymes in Aqueous Solution». Biochemical and biophysical research communications (անգլերեն). PMID 2. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  12. Maugh, Thomas (1991 թ․ հոկտեմբերի 5). «Ig Nobel Prizes Go to Those Likely to Be Overlooked : Lampoon: MIT researchers create the new series of awards, named after the 'inventor of soda pop.' Among the first winners are Vice President Dan Quayle and imprisoned junk-bond king Michael Milken». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  13. «Winners of the Ig® Nobel Prize». Improbable.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  14. «"Junk" — a new play about the first Ig Nobel Economics Prize winner (Michael Milken)». Improbable.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  15. «THE MILKEN SENTENCE; Milken: Pathfinder for the 'Junk Bond' Era». The New York Times. 1990 թ․ նոյեմբերի 22.
  16. «Judgment Day». New York Magazine. 1990 թ․ սեպտեմբերի 24 – via Google Books.
  17. Amazon author page for Michael Milken, showing 1998 and 1999 cookbooks, plus another 2008 book
  18. Roderick K. Michael Milken Seeking Faster Cures to Prostate Cancer and More. Life Extension Magazine. July 2012

Արտաքին հղումներ խմբագրել

  • Митрофанов Б. Мусорный король // «Деньги». № 44 (399) от 12.11.2002. — 17.02.2010.
  • Голубицкий С. (2003 թ․ ապրիլի 10). «Хуцпа, которая потрясла мир». «Бизнес Журнал», № 8-2003. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  • Оверченко М. «Вам нужно выращивать предпринимателей», — Майкл Милкен, председатель совета директоров Milken Institute // «Ведомости». 17.02.2010, № 28(2546). — 17.02.2010.
  • Официальный личный сайт.(անգլ.)
  • Конни Брук Бал хищников // (перевод: А.Столяров)
  • Майкл Льюис Покер лжецов = Liar's Poker. — М.: Олимп-Бизнес, 2008. — 384 с. — (Люди и деньги). — ISBN 978-5-9693-0114-6
  • Джеймс Стюарт Шайка воров с Уолл-Стрит = Den of Thieves. — М.: Альпина Паблишер, 2015. — 624 с. — ISBN 978-5-9614-5152-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ռոբերտ Միլկեն» հոդվածին։