Մայքլ Սաուլ Դելլ (փետրվարի 23, 1965(1965-02-23)[1][2][3], Հյուստոն), ամերիկացի բիզնես- մագնատ, ներդնող, բարերար և հեղինակ։ Նա Dell ընկերության գործադիր տնօրենն է, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների լուծումների աշխարհի առաջատար մատակարարներից մեկը։ Ըստ Ֆորբս ամսագրի` նա աշխարհում 37-րդ ամենահարուստ մարդն է։ 2017 թվականի փետրվարի դրությամբ նրա կարողությունը կազմում է 20,8 միլիարդ դոլար[5]։

Մայքլ Դելլ
անգլ.՝ Michael Saul Dell
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1965(1965-02-23)[1][2][3] (58 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունAmerican?
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան և Memorial High School?
Մասնագիտությունձեռնարկատեր, ֆինանսիստ, համակարգչային գիտնական և international forum participant
Ծնողներմայր՝ Lorraine Charlotte Dell?[4]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներJuliette Dell? և Zachary Dell?
Կայքdell.com
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Michael Dell Վիքիպահեստում

2011 թվականին նրա 243,35 միլիոն դոլարի բաժնետոմսերը դարձան 3,5 միլիարդ՝ նրան տալով 12% սեփականություն[6]։ Նա ներդնում է իր 10 միլիարդ դոլար գումարը այլ ընկերությունների մեջ և ղեկավարում է ընկերությունը։ Այդ ընկերությունների կազմում էին MSD Capital-ը և Dell[7]-ը։ 2013 թվականի հունվարի 5-ին հայտարարվում է, որ Մայքլ Դելլը առաջարկել է գնել Dell ընկերությունը՝ 24,4 միլիարդ դոլարի դիմաց։ Dell-ը պաշտոնապես դարձավ իր սեփականությունը 2013 թվականի հոկտեմբերի 29-ին[8]։

2015 թվականի հոկտեմբերի 12-ին Dell-ը հայտարարեց EMC կորպորացիայի համար ներդրում անելու, և այն գնելու մտադրության մասին։ 67 միլիոն դոլարի դիմաց այն վաճառվել է՝ անվանվելով «պատմության ամենամեծ տեխնոլոգիական ձեռքբերումը»[9][10]։ Բանակցությունները ավարտվել են 2016 թվականի սեպտեմբերի 7-ին[11]։

Վաղ կյանքԽմբագրել

Մայքլ Դելլը ծնվել է 1965 թվականին Հյուսթոնում՝ հրեական ընտանիքում, որոնց ազգանունի իրական տարբերեկը գերմաներեն՝ Թալ է եղել, մինչև ընտանիքը գաղթել է ԱՄՆ[12]։ Օրթոդոնիստ Ալեքսանդր Դելլի և ֆոնդային բրոքեր Լորեն Շարլոտեի[13] որդին է։ Մայքլ Դելլը սովորել է Հյուսթոնի Հերոդ տարրական դպրոցում։ Բիզնեսում շուտ հայտնվելու համար՝ նա դիմեց ավագ դպրոցում քննություն հանձնելու համար, երբ դեռ ութ տարեկան էր։ Անչապահաս տարիքում նա գումար էր վաստակում, կատարելով՝ կես դրույքով աշխատանք[14]։

Դելլը շնորհակալություն է հայտնում տեխնոլոգիաներին և մաթեմատիկային՝ իր հաջողությունների համար։ CNBC-ի հարցազրույցի ժամանակ, նա ասել է․ «Ես յոթերորդ դասարանում մաթեմատիկայի դասին էի, և մենք այն անվանում էինք թվերի դերը։ Այսպիսով ես չկայի ֆուտբոլի թիմում։ Ես չկայի բասկետբոլի թիմում։ Ես կայի թվերի դերի ակումբում»[15]։

Դելլը առաջին հաշվիչը ձեռք է բերել յոթ տարեկան հասակում, երբ հանդիպել է բարձրագույն մաթեմատիկայի տերմինների։ 15 տարեկանում Radio Shack-ում համակարգչով խաղալուց հետո, նա ձեռք է բերել իր առաջին համակարգիչը՝ Apple II, որը նա շտապ ապամոնտաժել է, տեսնելու համար թե այն ինչպես է աշխատում[16]։ 12 տարեկանում նա աշխատել է որպես աման լվացող, և նպաստել է Maitre d' հյուրանոցի աշխատանքին[17]։ Դելլը հաճախել է Հյուսթոնի ավագ դպրոց, և Հյուսթոնի տաբլոիդների համար վաճառել է բաժանորդագրություններ։ Զանգեր կատարելու ժամանակ նա նշել է, որ բաժանորդագրություններ կգնեն այն մարդիկ, ովքեր մշտական աշխարհագրական և սոցիալական ներկայություն հաստատելու գործընթացում էին։ Այնուհետև նա աշխատել է մի քանի ընկերների հետ, ովքեր տեղական դատարանների արձանագրություններ էին գրել, որպեսզի կարողանար թիրախավորել այն խմբերին, ովքեր ամուսնացած էին և հիպոտեկային վարկեր ունեին։ Այնուհետև նա թիրախավորեց բարձր վարկեր ունեցողներին։ Դելլը այդ տարի աշխատեց 18,000 դոլար՝ գերազանցելով իր պատմության և տնտեսագիտության ուսուցիչների տարեկան եկամուտը[18]։

Բիզնես կարիերաԽմբագրել

 
Սահմանափակ համակարգիչներից
 
Մայքլ Դելլը Oracle OpenWorld-ին ելույթ ունենալիս, Սան Ֆրանցիսկո 2010 թվական

Տեխասի համալսարանի առաջին կուրսում, Դելլը սկսեց զբաղվել ոչ ֆորմալ բիզնեսով՝ վաճառելով անհատական համակարգիչների նորոգման փաթեթներ Dobie կենտրոնի 2713 սենյակում[19]։ Այնուհետև նա դիմեց վաճառողի լիցենզիա ստանալու համար։ Նա ստանում է լիցենզիան, չնայած նրան, որ չուներ համակարգիչների խանութ[20][21][22]։

1984 թվականի հունվարին Դելլը համոզվեց, որ համակարգիչ վաճառող և արտադրող ընկերությունների ծախսերի խնայողությունները ունի գերազանց առավելություններ։ 1984 թվականին Դելլը ստեղծեց իր ընկերությունը «Սահմանափակ համակարգիչներ» անունով։ Ընկերությունը վաճառեց 50,000 դոլարի և 80,000 դոլարի համակարգիչներ, փաթեթներ և այլ համակարգչային մասեր։ Մայիսին Դելլը վերանվանեց ընկերությունը «Dell համակարգչային կորպորացիա» և տեղափոխեց Հյուսիսային Օսթինի բիզնես կենտրոն։ Ընկերությունը մի քանի աշխատողներ վերցրեց, նրանցից մի քանիսին կատարելագործելու համար։ Ինչպես Դելլն է ասել, արտադրող անձնակազմը բաղկացած է երեք պտույտով պարագաներից և վեց ոտնաչափ սեղաններից։ Վենչուրային կապիտալիզացիայի արժեքը 1000 դոլար է [23][24]։

1992 թվականին՝ 27 տարեկան հասակում նա դարձավ Fortune ամսագրի լավագույն 500 կորպորացիաների ցանկում ներառված ամենաերիտասարդ գործադիր տնօրեններից մեկը[25]։ 1996 թվականին Դելլը սկսեց համակարգիչներ վաճառել ինտերնետում։ Նույն տարում ընկերությունը սկսեց առաջին սերվերները ստեղծել։ Dell.com-ը շուտով ունեցավ մեկ միլիոն դոլարի վաճառք[26]։ 2001 թվականի առաջին երեք ամիսներին Dell Inc.-ը ձեռք է բերել համաշխարհային շուկայի 12,8 տոկոս բաժնետոմսերը, առաջ անցնելով Compaq-ին՝ դառնալով աշխարհի խոշորագույն համակարգիչներ արտադրող ընկերությունը։ Ընկերության զեղչային համակարգերով նոթբուքները և սերվերներն առաքվում են 34,3 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում՝ 30,7 տոկոսով, երբ մրցակիցների վաճառքը նվազում է[27]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Davos 2014 Participant List
  4. 4,0 4,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  5. «Michael Dell Proifle»։ Forbes։ Վերցված է փետրվարի 20, 2017 
  6. Brown, Joshua (2011-03-20)։ «Michael Dell’s Very Big Stock Purchase»։ The Reformed Broker։ Վերցված է 2011-10-15 
  7. Calnan Christopher (2010-02-07)։ «Managing Michael Dell's multibillions»։ BizJournals։ Վերցված է 2011-10-15 
  8. Guglielmo Connie (հոկտեմբերի 30, 2013)։ «Dell Officially Goes Private: Inside The Nastiest Tech Buyout Ever»։ Forbes 
  9. «Dell agrees $67bn EMC takeover»։ BBC News (en-GB)։ 2015-10-12։ Վերցված է 2017-01-11 
  10. «Dell to Buy EMC in Deal Worth About $67 Billion»։ Bloomberg.com։ 2015-10-12։ Վերցված է 2017-01-11 
  11. «Historic Dell and EMC Merger Complete; Forms World’s Largest Privately-Controlled Tech Company | Business Wire»։ www.businesswire.com։ Վերցված է 2017-01-11 
  12. Lone stars of David: the Jews of Texas, By Hollace Ava Weiner, Kenneth Roseman, page 257, UPNE, 2007
  13. Biography of Michael Dell. businessweek.com (From The Associated Press; 2007-01-31).
  14. «Biography: Michael Dell Founder & Chairman, Dell Inc»։ American Academy of Achievement։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-31-ին։ Վերցված է ապրիլի 15, 2010 
  15. «How Michael Dell started a business and kept it going»։ Վերցված է 2017-06-13 
  16. Dell Michael, Catherine Fredman (1999)։ Direct from Dell: Strategies that Revolutionized an Industry։ HarperBusiness։ էջեր 6–7։ ISBN 0-88730-914-3 
  17. http://www.nbcnews.com/id/38168029/ns/business-careers/t/lowest-paying-jobs-america/#.WMHJUBLyvaY
  18. Dell Michael, Catherine Fredman (1999)։ Direct from Dell: Strategies that Revolutionized an Industry։ HarperBusiness։ էջեր 4–5։ ISBN 0-88730-914-3 
  19. Kirk Ladendorf. "Dell remembers his beginning while looking toward the future" Austin American-Statesman. November 27, 2011, pp. E1, E2.
  20. Dell Michael, Catherine Fredman (1999)։ Direct from Dell: Strategies that Revolutionized an Industry։ HarperBusiness։ էջեր 9–10։ ISBN 0-88730-914-3 
  21. Larry Faulkner, President, University of Texas at Austin (2003). Michael Dell Remarks. dell.com
  22. Buchholz Jan (2014-04-29)։ «UT's famed high-rise dorm where Dell launched to get $4 million makeover»։ Statesman.com։ Վերցված է 2017-01-05 
  23. Dell Michael, Catherine Fredman (1999)։ Direct from Dell: Strategies that Revolutionized an Industry։ HarperBusiness։ էջեր 12–13։ ISBN 0-88730-914-3 
  24. Kessler Michelle (մարտի 4, 2004)։ «Dell founder passes torch to new CEO»։ USA Today։ Վերցված է հունվարի 6, 2010 
  25. «Michael Dell»։ National Press Club Summary։ National Public Radio։ հունիսի 8, 2008։ Վերցված է ապրիլի 16, 2010 
  26. Dell Michael, Catherine Fredman (1999)։ Direct from Dell: Strategies that Revolutionized an Industry։ HarperBusiness։ էջ xiv։ ISBN 0-88730-914-3 
  27. Kanellos Michael (ապրիլի 1, 2001)։ «Dell beats Compaq for No. 1 ranking»։ CNET News։ Վերցված է ապրիլի 16, 2010