Ֆլի

ամերիկացի երաժիշտ
(Վերահղված է Մայքլ Բալզարիից)

Ֆլի (անգլ.՝ Flea իսկական անունը՝ Մայքլ Պիտեր Բելզարի [Michael Peter Balzary], հոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1], Մելբուռն, Ավստրալիա), «Red Hot Chili Peppers» խմբի բաս կիթառահար։ Բացի այդ խմբի անդամ լինելուց, մեծ թվով խբերում է իր մասնակցությունն ունեցել։ Դրանց մեջ են մտնում Jane's Addiction-ը, Ալլանիս Մորիսսեթը, Axis of Justice-ը, The Mars Volta-ն, Atoms for Peace-ը։ Երաժշտական շրջանակներում հայտնի է բաս կիթառի իր յուրահատուկ նվագելաձևով՝ արագ, ագրեսիվ, մելոդիկ և միաժամանակ բավականին յուրահատուկ, նա նվագում է մատերով, սլեպով և փոփով, ինչպես նաև մեդիատորով, համարվում է սլեպի վարպետ։ 2010 թվականին ճանաչվել է տարվա բաս կիթառահար ԲիԲիՍի հեռուստաընկերության կողմից[2]։ Rollong Stone ամսագրի կողմից կատարված հարցման արդյունքում 2011 թվականի լավագույն կիթառահարներից է եղել[3]։

Մայքլ Բելզարի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Flea
Ծնվել էհոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1] (61 տարեկան)
Մելբուրն
ԵրկիրԱվստրալիա
ԺանրերՊանկ ռոք, Ֆանկ ռոք, ռոք, ալտերնատիվ ռոք, Հարդռոք
Մասնագիտությունբասկիթառահար, դերասան, կինոդերասան, փողհար, երգիչ, երաժիշտ, հեռուստատեսային դերասան, դաշնակահար և հնչյունավորող
Գործիքներբաս կիթառ և վոկալ
ԱշխատավայրRed Hot Chili Peppers և Jane's Addiction?
ԼեյբլWarner Bros. Records
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց
ԱնդամակցությունRed Hot Chili Peppers
ԿապվածՋոն Ֆրուշանտե, Փի, Փիգֆեյս, Atoms for Peace
ԱմուսինFrankie Rayder? և Melody Ehsani?
Կայքredhotchilipeppers.com
 Flea (musician) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մայքլ Փիթեր Բելզարին (Ֆլի) ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 16-ին Մելբուրնում։ Նրա արյան մեջ հոսում է վենգերական և իռլանդական արյուն[4]։ Նրա հայրը՝ Միկ Բելզարին, ձկնորս էր և հաճախ էր փոքրիկ Ֆլիին տանում ձկնորսության[5]։ Երբ Ֆլին դարձավ 5 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորք նահանգ, Ռայ քաղաք։ 1971 թվականին, երբ նրա ծնողները ամուսնալուծվեցին, նրա հայրը վերադարձավ Ավստրալիս։ Ֆլին, նրա եղբայրներն ու քույրերը մնացին իրենց մոր՝ Պատրիսիայի հետ, ով երկրորդ անգամ ամուսնացավ ջազ երաժիշտ Ուոլտեր Աբդուլ Ուրբանի հետ։ Ուոլտերը շատ հաճախ էր կազմակերպում ջազային երեկոներ։ Այնուհետև ընտանիքը կրկին տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա, որտեղ Ֆլին սկսում է հետաքրքրվել փողային գործիքներով։ Այդ ժամանակ ռոք երաժշտությունը նրան ամենևին չէր հետաքրքրում։ Նա երկրպագում էր այնպիսի ջազ երաժիշտների, ինչպիսիք էին Մայլս Դեվիսը, Լուի Արմսթրոնգը և Դիզզի Գիլլեսպին։ Ֆլիի խորթ հայրը շատ ագրեսիվ հարբեցող էր, ով մի անգամ նույնիսկ ոստիկանության հետ է բախվել։ Ավելի ուշ Ֆլին խոստովանում է «Ես մեծացել եմ մի տան մեջ, որը լիքն էր բռնությամբ և ալկոհոլով, մեծացել եմ ծնողների, մանավանդ հոր հանդեպ վախով։ Այն ինձ քիչ անհաջողություն չի բերել կյանքում»։ Այս ճնշումը հաղթահարելու համար Ֆլին սկում է մարիխուաննա օգտագործել 13 տարեկանում և շուտով կախվածություն է ձեռք բերում։ Դեռահաս տարիքում հետաքրքրվում է ֆանկով, սկսում է լսել այնպիսի խմբերի, ինչպիսիք են Parliament Funkadelic-ը, Defunkt-ը, The Meters-ը, Sly and the Family Stone-ը և Ջեյմս Բրաունը։ Նրա նոր կուռքն է դառնում Ջիմի Հենդրիքսը։

 
Ֆլի, 2006 թվական

Խմբի կազմավորումը խմբագրել

Դպրոցում նա ծանոթանում է Էնթոնի Կիդիսի հետ։ Ֆլիի և Կիդիսի սիրելի զբաղմունքը հոլիվուդյան բարձրահարկ շինություններից լողավազանի մեջ ցատկելն էր։ Առաջին խումբը, որում երգում է Ֆլին, դառնում է Anthym-ը՝ (ավելի ուշ անվանակոչված «What Is This?») ստեղծված Ջեկ Այրոնսոնի և Հիլլել Սլովակի կողմից։ Այս խմբում Ֆլին նվագում է բաս կիթառ, ինչը նա առաջին անգամ էր անում։ Որոշ ժամանակ անց նա լքում է «What Is This?»-ը հանուն այլ լոսանջելեսյան խմբի՝ Fear-ի։

Էնթոնին, ում բոլորը համարում էին հետաքրքիր երիտասարդ, խնդրում է ինչ-որ հետաքրքիր բան մտածել տեղի ակումբի բացման համար։ Այդ ժամանակ Էնթոնին գտնվում էր Ֆլիի հետ, ով ինչ-որ փանկ երաժշտություն էր նվագում կիթառով։ Էնթոնին ասաց, որ նա ունի հոյակապ տեքստ, որը համապատասխանում էր Ֆլիի նվագած երաժշտությանը։ Այսպես ստեղծվեց նրանց առաջին համարը՝ «Out in LA» վերնագրով։ Այս ամենը դիտվում էր որպես կատակ։ Հիլլել Սլովակն ու Ջեկ Այրոնսը հրավիրված էին խմբի ամբողջական կազմը համալրելու համար։ Երգը նույնիսկ չէին փորձել, սակայն հանդիսատեսը պարզապես ապշած էր։ Իրենց նորաթուխ խումբը տղաներն անվանեցին Tony Flow and the Miraculously Majestic Masters of Mayhem։ Որոշ ժամանակն անց այն վերանվանվեց Red Hot Chili Peppers։ Ըստ Ֆլիի այս անունը ամենալավն էր արտահայտում իրենց երաժշտությունը։

  «Red Hot Chili Peppers խմբի անդամ լինել նշանակում է լինել ազատ՝ դու կապված չես ոճի ընտրության հետ, ոչ ոք քեզ չի անվանում իր հեռանկարը, իր կատեգորիան։ Դա քո տարբերակն է կյանքի, որն արտահայտվում է և նրանում, թե ինչպես ես դու տեսնում և նրանում, թե ինչպես ես խոսում և ինչպես ես քեզ պահում։ Եվ նա, ով դիտումնավոր կերպով է իրեն պահում Ռոք ն՛ ռոլլոմ, ուղղակի չի տեղավորվում Red Hot Chili Peppers-ում, այլ նա, ով իսկապես սիրում է այս երաժշտությունը, կարող է դառնալ RHCP-ի անդամ»։  
  Խմբի ստեղծման պահից խմբի մեջ կար միշտ առաջ գնալու իմպուլսը։ Մենք տարածվում ենք, սովորում, նվագում, փոխանցում դա երաժշտությանը, և մեր երաժշտությունը դառնում է ավելի հարուստ։ Մենք սովորում ենք, բայց և չենք կորցնում անցած փորձը  

։

Անձնական կյանքը խմբագրել

1985 թվականին Ֆլին ամուսնանում է Լոեշ Զիվարի հետ։ Որպես իր սիրո դրսևորում՝ նա նույնիսկ դաջվածք է անում նրա անվան տեսքով իր կրծքին՝ սրտի մոտ։ 1988 թվականի սեպտեմբերին նրանք ունենում են աղջիկ՝ Կլարա անունով։ Սակայն ամուսնությունը երկար չի տևում։

Փաստեր խմբագրել

  • 1989, 1990 թվականներին նկարահանվել է Հետ դեպի ապագա 2 և Հետ դեպի ապագա 3 ֆիլմերում։
  • 1995 թվականին Ֆլին և Դեյվ Նավարրոն մասնակցեցին Ալանիս Մորիսսետի You Oughta Know ձայնասկավառակի ձայնագրմանը։
  • 1996 թվականին Ֆլին ճանաչվել է Տարվա բասսիստ՝ Bass Player թերթի կողմից։
  • 1997 թվականին Ֆլին Jane's Addiction խմբի վերջին համերգում փոխարինեց բասսիստին և նրանց հետ ձայնագրեց Kettle Whistle հավաքածուի համար։
  • Այդ տարում նա Փերրի Ֆարելլի հետ ձայնագրեց Ha8d Charger երգը՝ private Part ֆիլմի համար։ Ինչպես նաև նվագում էր Good God's urge ալբոմի Freeway երգը՝ բասս կիթառով։
  • 2011 թվականին Ֆլին համարվեց բոլոր ժամանակների երկրորդ բասս կիթառահարը, իսկ առաջին հորիզոնականում The Who խմբի բասս կիթառահար Ջոն Էնտվիլսն էր։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվականը Ֆիլմի անվանումը Կատարած դերը
1983 Արվարձան Ռազլ
1986 Thrashin' ինքն իր դերում
1987 Thrashin' Մայլո
1987 Less Than Zero Երաժիշտներից մեկը
1988 The Blue Iguana Ֆլոյդ
1989 Back to the Future Part II Դուգլաս Նիդզլ
1990 Back to the Future Part III Դուգլաս Նիդզլ
1991 The Idiot Box Մագգեր
1991 Motorama
1991 My Own Private Idaho Բադդ
1992 Roadside Prophets
1993 Son in Law Դաջվածք անող
1994 The Chase Դեյլ
1996 Just Your Luck Ջոննի
1998-2004 The Wild Thornberrys Դոննի Տորնբերրի
1998 The Big Lebowski Դիտեր
1998 Fear and Loathing in Las Vegas Երաժիշտ
1998 Psycho Բոբ Սամմերֆիլդ
1999 Liar's Poker Ֆրեդդի
2000 Gen 13 Գրանժ
2001 The Wild Thornberrys։ The Origin of Donnie Դոննի Տորնբերրի
2002 The Wild Thornberrys Movie Դոննի Տորնբերրի
2003 Rugrats Go Wild Դոննի Տորնբերրի
2011 The Other F Word Ինքն իր դերում
2014 Low Down Հոբբս

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլի» հոդվածին։