Մայքեն Քասփերսեն Ֆալլա (նորվ.՝ Maiken Caspersen Falla, օգոստոսի 13, 1990(1990-08-13)[1], Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, 2014 թվականի օլիմպիական չեմպիոն անհատական սպրինտում, 2018 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, աշխարհի Գավաթի բազմակի հաղթող։ Մասնագիտացած է սպրինտերային ազատ և դասական ոճի մրցաշարերում։

Մայքեն Քասփերսեն Ֆալլա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 13, 1990(1990-08-13)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա
Ակումբ՝Gjerdrum IL? և Q19390859?[2]
162 սանտիմետր
Քաշ՝58 կիլոգրամ[3]

Աշխարհի Գավաթին Ֆալան առաջնախաղով հանդես է եկել 2008 թվականի նոյեմբերին, 2011 թվականի հունվարին առաջին հաղթանակն է տարել աշխարհի Գավաթի թիմային սպրինտում։ Կարիերայի ընթացքում տարել է 14 հաղթանակ Գավաթի խաղում (9 անձնական սպրինտում, 4 թիմայինսպրինտում և 1 էստաֆետայում)։ Ֆալլայի լավագույն ձեռքբերումը ընդհանուր առմամբ  Աշխարհի գավաթի ամփոփիչ հաշվարկում 2014/15 և 2015/16 մրցաշրջանում հանդիսանում էր 6-րդ տեղը։

2010 թվականի Վանկուվերի Օլիմպիադայում սպրինտում զբաղեցրել է 20-րդ տեղը։

Իր կարիերայի ընթացքում մասնակցել է հինգ անընդմեջ առաջնությունների։

Օգտագործում Fischer ընկերության արտադրության դահուկներ։

Մարիուս  Քասփերսեն Ֆալլայի երկվորյակ եղբայրը,  ով նույնպես պրոֆեսիոնալ դահուկորդ է։

Ձմեռային օլիմպիական խաղերին Կորեայում դասական սպրինտում վերջնագծին է հասել երկրորդը, զիջելով միայն  Շվեդիայից Ստին Նիլսոնին, և նվաճեց արծաթե մեդալ[4]։

Խոշորագույն մրցումների արդյունքներ խմբագրել

Դահուկորդային մարզաձևերի աշխարհի առաջնություններ խմբագրել

Աշխարհի առաջնություն Սպրինտ Թիմային
սպրինտ
10 կմ 7,5+7,5 կմ 30 կմ Էստաֆետա
  Չեխիա Լիբերեց 2009 39
  Նորվեգիա Օսլոյո-Հոլմենկոլեն 2011 13 3
  Իտալիա 2013 Վալ դի Ֆիյեմե 3 4
  Շվեդիա Ֆալուն 2015 3 1
  Ֆինլանդիա Լահթի 2017 1 1 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.fis-ski.com/DB/general/athlete-biography.html?sector=CC&competitorid=129312
  2. https://www.nrk.no/innlandet/caspersen-falla-til-strandbygda-il-1.15210619
  3. https://www.eurosport.com/cross-country-skiing/maiken-caspersen-falla_prs94655/person.shtml
  4. «Пхенчхан-2018. Шведка Нильссон – олимпийска чемпионка в лыжном спринте классическим стилем » Новости спорта «СпортОнлайн.ua» — новости спорта, спортивные результаты и фотографии соревнований, спорт в Украине и в мире». www.sportonline.ua. Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքեն Քասփերսեն Ֆալլա» հոդվածին։