Իմ արքա
«Իմ արքա» (ֆր.՝ Mon roi)[4], ռեժիսոր Մայվեն Լե Բեսկոյի ֆրանսիական ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2015 թվականին։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Վենսան Կասելը և Էմմանուել Բերկոն, որն արժանացել է Կաննի 68-րդ կինոփառատոնի մրցանակին՝ որպես լավագույն դերասանուհի[5][6]։ Ֆիլմը 2016 թվականին 8 անվանակարգերում առաջադրվել է «Սեզար» մրցանակի, այդ թվում որպես լավագույն ֆիլմ և ռեժիսորական լավագույն աշխատանք[7]։
Իմ արքա ֆր.՝ Mon roi | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 2015, մարտի 24, 2016[1][2], հունվարի 14, 2016[3] և մայիսի 17, 2015 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Մայվեն |
Պրոդյուսեր | Ալեն Ատալ |
Սցենարի հեղինակ | Էտիեն Կոմար և Մայվեն |
Դերակատարներ | Վենսան Կասել, Էմմանուել Բերկո, Լուի Գարրել և Իզիլդ Լե Բեսկո |
Օպերատոր | Քլեյր Մեթոն |
Երաժշտություն | Սթիվեն Ուորբեք |
Կինոընկերություն | StudioCanal |
Տևողություն | 130 րոպե |
Դիպաշար խմբագրել
Տոնին կին է, որը վերականգնողական կենտրոնում բուժման կուրս է անցնում ծնկի վնասվածքից հետո։ Նա կրկին սովորում է քայլել, սակայն ֆիզիկական տանջանքներին ավելանում են նաև ծանր հիշողությունները անցյալ կյանքի մասին։ Երկար տարիների ընթացքում նա փորձել էր ազատվել սիրեցյալի կործանիչ ազդեցությունից, որից որդի ուներ։ Տոնիի համար սկսվում է վերականգնման երկար և դժվարի գործընթաց՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր, որի ժամանակ մարմնի հետ աշխատելիս հավանաբար կարողանում է ազատագրել հոգին և սովորում է ապրել առանց վախի։
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Վենսան Կասել | Ջորջո Միլևսկի |
Էմմանուել Բերկո | Տոնի |
Լուի Գարրել | Սոլալ |
Իզիլդ Լե Բեսկո | Բաբետա |
Լյուդովիկ Բերտիյո | զինագործ |
Կրիստել Սեն Լուի Օգյուստեն | Անյես՝ Ջորջոյի նախկին ընկերուհին |
Վենսան Նեմետ | մանկական հոգեբան |
Ռոմեն Սոնդերի | շեֆ խոհարար |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ McNary Dave (փետրվարի 12, 2016)։ «Emmanuelle Bercot’s Cannes Winner ‘My King’ Set for U.S. Release»։ Variety։ Վերցված է մարտի 19, 2016
- ↑ Henry Barnes (մայիսի 24, 2015)։ «Cannes 2015: Jacques Audiard's Dheepan wins the Palme d'Or»։ The Guardian։ Վերցված է մայիսի 24, 2015
- ↑ Rebecca Ford (մայիսի 24, 2015)։ «Cannes: 'Dheepan' Wins the Palme d'Or»։ The Hollywood Reporter։ Վերցված է մայիսի 24, 2015
- ↑ Vincent Formica, Laëtitia Forhan։ «César 2016 : Marguerite, Trois souvenirs de ma jeunesse, Dheepan et Mustang en tête des nominations»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
- Իմ արքա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում