Մամիկոն Շիրինյան
Մամիկոն Վաղարշակի Շիրինյան (1920, Հայրենյաց, Ալեքսանդրապոլի գավառ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Մամիկոն Շիրինյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Հայրենյաց, Ալեքսանդրապոլի գավառ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՄամիկոն Շիրինյանը ծնվել է 1920 թվականին, Ախուրյանի շրջանի Հայրենյաց գյուղում։ Ուսուցչական աշխատանքի առաջին քայլերն արել է ծննդավայրի դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 1939 թվականի հոկտեմբերին։ Մասնակցել է սպիտակֆինների դեմ մղված պատերազմին[1]։
Ծառայությունը չավարտած, 1941 թվականին սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ Պատերազմի առաջին օրերից մեկնել է գործող բանակ։ Օդեսայի հերոսական պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելու համար պարգևատրվել է «Օդեսայի պաշտպանության համար» մեդալով։ Դոնի Ռոստովի մատույցներում թշնամու դեմ մղված մարտերից մեկում ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո մեկնել է Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատ։ Մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար արժանացել է «Փառքի երրորդ աստիճանի» շքանշանի։ Շիրինյանը մարտերում դարձյալ աչքի է ընկել, որի համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ 1944 թվականին Շիրինյանը խիզախորեն է կռվել Քյոնիգսբերգ քաղաքի գրավման մարտերում և պարգևատրվել «Քյոնիգսբերգի գրավման համար» և «Խիզախության համար» մեդալներով[1]։
1945 թվականի աշնանը Շիրինյանը զորացրվել է և նորից անցել մանկավարժական աշխատանքի։ Ախուրյանի շրջկենտրոնի № 2 միջնակարգ դպրոցում դասավանդել է աշխարհագրություն, ակտիվորեն մասնակցել է հասարակական աշխատանքներին[1]։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- «Օդեսայի պաշտպանության համար» մեդալ
- «Փառքի երրորդ աստիճանի» շքանշան
- «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալ
- «Խիզախության համար» մեդալ