Մահվան հրեշտակը (նկար)
«Մահվան հրեշտակը» (անգլ.՝ Angel of the Death), ֆրանսիացի նկարիչ և դիվանագետ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Օրաս Վերնեի նկարը։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1851 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 146 × 113 սմ։ «Մահվան հրեշտակը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[2] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)։
Մահվան հրեշտակը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օրաս Վերնե |
տարի | 1851[1] |
բարձրություն | 146 սանտիմետր[1] |
լայնություն | 113 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1][1] |
նյութ | յուղաներկ[1][1] և կտավ[1][1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
կայք | |
Ծանոթագրություններ |
Նկարագիր
խմբագրել«Մահվան հրեշտակը» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է քրիստոնեական այն հավատալիքը, ըստ որի Գաբրիել հրեշտակապետը գալիս է մահացածների մոտ և տանում նրանց հոգիները։ Այստեղ նկարված է մահացած երիտասարդ աղջիկ։ Նրա կրծքին Օրաս Վերնեն ոսկեգույն խաչ է պատկերել։ Աղջիկը գտնվում է երկնային լույսի ճառագայթների մեջ։ Սև հրեշտակը բռնել է աղջկա թևատակերից, որպեսզի նրան իր հետ տանի։ Մահճակալի սնարի մոտ ողբում է մի երիտասարդ տղամարդ։ Աջ կողմում հեղինակը բացված գիրք է վրձնել, որի վերևում Մարիամ Աստվածածնի սրբապատկերն է. սրբապատկերին ծառի ճյուղ է փակցված։ Վերջիններս լուսավորված են կանթեղի լույսով։ Նկարի աջ կողմի ամենաներքևում հեղինակի ստորագրությունն է ու ամսաթիվը՝ H. Vernet 1851:
Սյուժե
խմբագրել«Մահվան հրեշտակը» կտավի սյուժեն ամենայն հավանականությամբ հեղինակի անձնական ողբերգության արդյունքում է ձևավորվել. մահացել էր նրա դուստրը՝ Լուիզան (1814-1848 թվականներ)։ Ըստ էության այս ստեղծագործությունը համարվում է այդ ողբերգական իրադարձության այլաբանական արգասիքը[3]։
Պատմություն
խմբագրել1850-ական թվականների վերջին «Մահվան հրեշտակը» ստեղծագործությունը գնել է կոմս Նիկոլայ Ալեքսանդրովիչ Կուշելյով-Բեզբորոդկոն։ Վերջինիս մահվանից հետո, ինչպես նրա հավաքածուի բոլոր նկարները, «Մահվան հրեշտակը» նույնպես, կտակի համաձայն, ընծայաբերվում է Ռուսաստանի գեղարվեստական ակադեմիայի թանգարանին։ Այստեղ նկարը տեղ է զբաղեցնում Կուշելյովսկի պատկերասրահի հատվածում։ 1868 թվականի պատկերասրահի քարտագրացուցակում գրվում է «Մահվան կողմից հափշտակված կինը»[4] անվանումով։ 1922 թվականին կտավը փոխանցվում է Պետական Էրմիտաժին։ 2014 թվականի վերջից այն ցուցադրվում է Գլխավոր շտաբի 314 սրահում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/37074/
- ↑ Государственный Эрмитаж. — Верне, Орас. «Ангел смерти».
- ↑ Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 89.
- ↑ Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 245.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մահվան հրեշտակը (նկար) կատեգորիայում։ |