Nessun dorma (հայերեն՝ Թող ոչ ոք չքնի), Ջակոմո Պուչինիի Տուրանդոտ օպերայի վերջին գործողության արիաներից (մեներգերից) մեկը։ Լիբրետոյի հեղինակը Ջուզեպպե Ադամին է[1]։ Համարվում է տենորային երգացանկի ամենահայտնի արիաներից մեկը։

Արիայի նկարագրություն խմբագրել

Արիան կատարում է Կալաֆը, ով անհայտ արքայազն է (իտալ.՝ Il principe ignoto): Նա առաջին հայացքից սիրահարվում է գեղեցիկ, սակայն սառը արքայադուստր Տուրանդոտին։ Յուրաքանչյուրը, ով ցանկանում է ամուսնանալ արքայադստեր հետ, պետք է գուշակի նրա երեք հանելուկները։ Եթե նա չկարողանա, ապա կգլխատվի։

Նախորդ գործողության մեջ Կալաֆը ճիշտ է պատասխանել արքայադստեր բոլոր հանելուկներին, որոնք նա տալիս էր իր բոլոր երկրպագուներին։ Արքայադուստրը չի ցանկանում դառնալ նրա կինը, և Կալաֆը առաջարկում է պատասխանել իր հարցին։ Եթե արքայադուստրը կարողանա պատասխանել, Կալաֆը կգլխատվի, իսկ եթե ոչ, ապա նա կդառնա Կալաֆի կինը։

Դաժան արքայադուստրը որոշում է, որ իր ենթականերից ոչ մեկ այդ գիշեր չի քնի, քանի չեն իմացել արքայազնի անունը։ Եթե նրանք չիմանան, ապա բոլորին արքայադուստրը գլխատել կտա։

Վերջին գործողության սկզբում Կալաֆը մենակ կանգնած է պալատի այգում։ Նա լսում է, թե ինչպես են բանբերները հայտարարում արքայադստեր հրամանը։ Արքայազնի մեներգը սկսվում է նրանց բղավոցների արձագանքի հետ մեկտեղ։ Արիան սկսվում է Տուրանդոտ արքայադստեր մասին Կալաֆի մտորումներով։

Արիայի (մեներգի) տեքստը խմբագրել

Բնօրինակ իտալերեն Հայերեն թարգմանություն

Կալաֆ
Nessun dorma! Nessun dorma!
Tu pure, o Principessa,
nella tua fredda stanza
guardi le stelle
che tremano d’amore e di speranza…
Ma il mio mistero è chiuso in me,
il nome mio nessun saprà! No, no,
sulla tua bocca lo dirò,
quando la luce splenderà!
Ed il mio bacio scioglierà il silenzio
che ti fa mia.
Երգչախումբ
Il nome suo nessun saprà…
E noi dovrem, ahimè, morir, morir!
Կալաֆ
Dilegua, o notte! Tramontate, stelle!
Tramontate, stelle! All’alba vincerò!
Vincerò! Vincerò!

Կալաֆ
Չպետք է քնել! չպետք է քնել!
Դու նույնպես, օ Արքայադուստր,
քո սառը սենյակում,
դիտում ես աստղերին
նրանց փայլում թրթռում է հուսառատ սերը,
Բայց իմ գաղտնիքը թաքնված է իմ մեջ,
նրանք չեն իմանա իմ անունը, օ ոչ!
Քո շուրթերի մոտ նրան կասեմ,
երբ արևածագի լույսը ծագի!
Իմ համբույրը լռությունը կխախտի,
որը կտա քեզ ինձ։
Երգչախումբ
Մենք նրա անունը չենք իմանա…
Եվ, ավաղ, մենք պետք է մահանանք!
Կալաֆ
Օ գիշեր, չքվիր! Չքացեք աստղեր,
չքացեք աստղեր! Ես պետք է խավարին հաղթեմ!
հաղթեմ! հաղթեմ!

Մշակութային արտացոլում խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Այն բանից հետո, երբ BBC հեռուստաընկերությունը 1990 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ օգտագործեց Լուչանո Պավարոտտիի կատարմամբ «Nessun dorma» ստեղծագործությունը, արիան դարձավ առավել հայտնի։ Շուտով այն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ UK Singles Chart-ում։ Ընդորում, որևէ դասական երաժշտություն այս հիթ շքերթում երբևիցե բարձր հորիզոնական չէր զբաղեցրել։

Կինեմատոգրաֆիա խմբագրել

«Nessun dorma» արիան հնչում է մի շարք կինոֆիլմերում՝ «Այո, Ջորջիո» (Լուչանո Պավարոտտի), «Նրա ծառայի քույրը» (Ֆրենկ Բորզեյգի), Սերենադ (Մարիո Լանցա), Նյույորքյան պատմություններ (Մարիո դել Մոնակո) և այլն։

Երաժշտություն խմբագրել

  • 2002 թվականին ամերիկյան Manowar ռոք խումբը Nessun dorma-յի քավըր տարբերակը ներառել է իր «Warriors of the World» ալբոմում։
  • 2010 թվականին բրիտանացի կիթառահար վիրտուոզ Ջեֆ Բեքը Nessun Dorma-յի գործիքային տարբերակը ներառել է իր «Emotion And Commotion» սկավառակի մեջ։
  • 'Nessun dorma-ն Լուչիանո Պավարոտտի կատարմամբ, որպես սաունդթրեք օգտագործվել է PES 2014 (Pro Evolution Soccer 2014) համակարգչային խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Giuseppe Adami․ Ջակոմո Պուչինիի պաշտոնական կայքում Ջուզեպպե Ադամիի կենսագրությունը (իտալ.)

Արտաքին հղումներ խմբագրել