Մակլուրա
Մակլուրա | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մակլուրա նարնջագույն. Պտուղը | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Maclura
Nutt., 1818, nom. cons.
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Maclura aurantiaca Nutt., 1832 |
||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
|
Մակլուրա (լատ.՝ Maclura), թթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ պտղաբեր կամ նարնջագույն մակլուրա։ Մինչև 20 մ բարձրությամբ և 1 մ բնի տրամագծով տերևաթափ ծառ է։
Կենսաբանական նկարագիրԽմբագրել
Տերևները փայլուն են, ամբողջաեզր, ձվաձև կամ երկարավուն նշտարաձև, պարուրաձև դասավորված։ Յուրաքանչյուր տերևածոցում կա 1-2 բարակ փուշ։ Ծաղիկները կանաչ են, երկտուն, ծաղկաբույլերով։ Պտղաբույլը գնդաձև է, 10-15 սմ տրամագծով, կանաչ կամ դեղնաոսկեգույն, կնճռոտ մակերեսով, նման նարնջին, բայց ոչ ուտելի։ Հեշտությամբ բազմանում է սերմերով։ Չորադիմացկուն է, հողի նկատմամբ ոչ պահանջկոտ։
Տարածում և մշակումԽմբագրել
Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Որպես դեկորատիվ ծառատեսակ լայնորեն մշակվում է Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում, հանդիպում է Երևանի կանաչ տնկարկներում, Արարատյան դաշտում, հյուսիսարևելյան շրջանների ցածրադիր մասերում։
ՀայաստանումԽմբագրել
ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝
- Մակլուրա նարնջագույն (M. aurantiaca)։
Աճեցվում է ՀՀ ստորին և միջին լեռն, գոտիներում, Արաքսի հովտում։
ՆշանակությունԽմբագրել
Բնափայտն ամուր է, արժեքավոր։ Բնափայտից և արմատներից ստանում են դեղին ներկ։
ՏեսակներԽմբագրել
Հայտնի է 11 տեսակ[1].
- Maclura africana (Bureau) Corner
- Maclura amboinensis Blume
- Maclura andamanica (King ex J.D.Hooker) C.C.Berg
- Maclura brasiliensis (Mart.) Endl.
- Maclura cochinchinensis (Lour.) Corner
- Maclura fruticosa (Roxb.) Corner
- Maclura pomifera (Raf.) C.K.Schneid.
- Maclura pubescens (Trécul) Z.K.Zhou & M.G.Gilbert
- Maclura spinosa (Roxb. ex Willd.) C.C.Berg
- Maclura tinctoria (L.) D.Don ex Steud.
- Maclura tricuspidata Carriere
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Zhengyi Wu, Zhe-Kun Zhou & Michael G. Gilbert։ Moraceae in der Flora of China, Volume 5, S. 35։ Maclura - Online.
- Abdul Ghafoor։ Moraceae in der Flora of Pakistan։ Maclura - Online.
- Maclura in Flora of Australia, Volume 3, 1989։ Flora of Australia Online.
Արտաքին հղումներԽմբագրել
- New South Wales Flora Online.
- Maclura - Online. (dort wird die Ansicht vertreten, dass die Gattung monotypisch ist, dann sind die asiatischen Arten in der Gattung Cudrania Trécul.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 179)։ |