Մալինա Վայսման

ամերիկացի դերասանուհի

Մալինա Օպալ Վայսման (անգլ.՝ Malina Opal Weissman, մարտի 12, 2003(2003-03-12)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել, որն առավել հայտնի է «Լեմոնի Սնիկեթ։ 33 դժբախտություն» սերիալի գլխավոր դերի՝ Վայոլեթ Բոդլերի, ինչպես նաև «Նինջա կրիաներ» ֆիլմի մանուկ Էյփրիլ Օ’Նիլի[2] և «Սուպերգրլ» հեռուստասերիալի մանուկ Կարա Զոր-Էլի դերերով։

Մալինա Վայսման
Ծնվել էմարտի 12, 2003(2003-03-12)[1] (21 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԿատարողական արվեստի մասնագիտական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Գերմանիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Վաղ կյանք խմբագրել

Վայսմանը ծնվել է 2003 թվականի մարտի 12-ին Նյու Յորքում։ Ունի ավագ քույր, որի ծննդյան օրը հենց դերասանուհու ծննդյան օրն է[3]։

Կարիերա խմբագրել

Վայսմանը մոդել և դերասանուհի է, որը մոդելի իր կարիերան սկսել է ութ տարեկան հասակում՝ հետևելով մոր հետքերին, որի գործակալությունը նկատել է նրան։ Կեցվածք է ընդունել այնպիսի բրենդների և դիզայներների համար, ինչպիսիք են Քելվին Քլայնը, Ռալֆ Լորենը, Benetton Group-ը, Levi Strauss & Co.-ը, DKNY-ը և H&M[4][5]։ Նկարահանվել է Chattem-ի, Maybelline-ի և Իմ փոքրիկ պոնի-ի համար գովազդային տեսահոլովակներում։

Կինոյում առաջնաելույթ է ունեցել 2014 թվականին՝ նկարահանվելով «Նինջա կրիաներ» ֆանտաստիկ-կատակերգական ֆիլմ էքշնում, որում կատարել է մանուկ Էյփրիլ Օ’Նիլի դերը։ Միևնույն ժամանակ կերպարի մեծահասակ տարբերակը խաղացել է Մեգան Ֆոքսը[4][6]։

2015 թվականին Վայսմանը նկարահանվել է Warner Bros. Television-ի «Սուպերգրլ» հեռուստասերիալում, որում խաղացել է մանուկ Կարա Զոր-Էլի դերը։ Հերոսուհու մեծահասակ տարբերակը խաղացել է Մելիսա Բենոիսթը[4][6]։

2016 թվականին դերասանուհին նկարահանվել է «Ծարավը»[5] և «9 կյանք» ֆիլմերում։ Վերջինիս գլխավոր դերերում խաղացել են Քևին Սփեյսին և Ջենիֆեր Գարները, իսկ ինքը՝ Մալինան, խաղացել է ՌեՌեբեկա Բրենդի դերը։ Պատկերը վարձույթով է տրվել 2016 թվականի օգոստոսին[4]։ 2017-2019 թվականներին Վայսմանը նկարահանվել է «Լեմոնի Սնիկեթ։ 33 դժբախտություն» սերիալում, որում կատարել է գլխավոր՝ Վայոլեթ Բոդլերի դերը[7][8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2014 ֆ Նինջա կրիաներ Teenage Mutant Ninja Turtles մանուկ Էյփրիլ Օ’Նիլ
2015-2016 ս Դժվար մարդիկ Difficult People Ռենե Էփշթեյն
2015-2016 ս Սուպերգրլ Supergirl մանուկ Կարա Զոր-Էլ
2016 ֆ Ծարավը Thirsty վարդագույն հագուստով աղջիկ
2016 ֆ 9 կյանք Nine Lives Ռեբեկա Բրենդ
2017-2019 ս Լեմոնի Սնիկեթ։ 33 դժբախտություն A Series of Unfortunate Events Վայոլեթ Բոդլեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Supergirl TV series casts Malina Weissman as young Kara
  3. «Malina Weissman Parent Background, Family & Siblings, Dating Status - All Details!». Marrie Divorce. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kroll, Justin (2015 թ․ մարտի 25). «Malina Weissman to Co-Star with Kevin Spacey in 'Nine Lives' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  5. 5,0 5,1 «Ones to Watch - Malina Weissman». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  6. 6,0 6,1 Goldberg, Lesley (2015 թ․ մարտի 9). «CBS Casts Young 'Supergirl' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  7. Andreeva, Nellie (2016 թ․ հունվարի 26). «Netflix's 'A Series Of Unfortunate Events' Finds Its Violet & Klaus». Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  8. Eustache, Louis (2017 թ․ փետրվարի 8). «Malina Weissman On Portraying Violet Baudelaire & The Future Of 'A Series Of Unfortunate Events». Konbini United States. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալինա Վայսման» հոդվածին։