«Մալավիտա» (ֆր.՝ Malavita / անգլ.՝ The Family), ռեժիսոր Լյուկ Բեսոնի ֆրանս-ամերիկյան սև կատակերգություն, որը նկարահանվել է Տոնինո Բենակվիստայի նույնանուն վեպի հիման վրա[12]։ Ֆիլմի պրեմերիան Նյու Յորքում տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ-ում՝ սեպտեմբերի 13-ին, Ռուսաստանում՝ սեպտեմբերի 19-ին, իսկ Ֆրանսիայում՝ հոկտեմբերի 23-ին[13][14][15]։

Մալավիտա
անգլ.՝ The Family
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1][2][3], մարտաֆիլմ[4][3] և կինոկատակերգություն[1][2][5][…]
Թվականմայիսի 1, 2013[6], նոյեմբերի 21, 2013[7] և սեպտեմբերի 26, 2013[8]
Լեզուանգլերեն և ֆրանսերեն[6]
ՌեժիսորԼյուկ Բեսոն[9][4][2][…]
ՊրոդյուսերՎիրժինիա Սիլլա, Ռայան Քավանա, Մարտին Սկորսեզե և Լյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն և Tonino Benacquista?[6]
ԴերակատարներՌոբերտ Դե Նիրո[9][4][10][…], Միշել Պֆայֆեր[9][4][10][…], Թոմի Լի Ջոնս[9][4][10][…], Դիաննա Էյգրոն[9][4][10][…], Ջոն Դ'Լեո, Դոմենիկ Լոմբարդոցցի և Jan Hammenecker?[11]
ՕպերատորՏիերի Արբոգաստ
ԵրաժշտությունԵվգենի Գալպերին
ՄոնտաժՋուլիեն Ռեյ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Փարիզ
Նկարահանման վայրCité du Cinéma, Նյու Յորք, Նորմանդիա և Փարիզ
ԿինոընկերությունEuropaCorp
Տևողություն111 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Մաֆիայի ներկայացուցիչ Մանցոնին ՀԴԲ-ին պատմում է իր ընկերոջը՝ դոն Լուչեզեի մասին։ Դրանից հետո նա և իր ընտանիքի հետ թաքվնում են Նորմանդիայի փոքրիկ քաղաքում։ Նա թաքնվում էր գրողի քովի տակ և տեղափոխվելով այդ քաղաք իփր նյութեր էր հավաքում իր հաջորդ գրքի համար։ ՀԴԲ-ի ներկայացուցիչները գաղտնի հետևում են նրան և գաղտնալսում հեռախոսները։ Նրան չի հաջողվում ամեն ինչ գաղտնի պահել։ Նրա դուստր Բելլը սիրահարվում է այդտեղի ուսանողներից մեկին և պատրաստվում է փախչել։ Նրա կինը՝ Մեգգին քահանային պատմում է Մանցոնիի ու նրա խմբի մի քանի հանցագործությունների մասին, քահանան ապշելով նրա պատմածից արգելում է նրան հայտնվել հասարակությունում։ Մանցոնիի որդի Ուորենը դպրոցական թերթում հրատարակում է մի կատակ, որը հայտնի էր միայն նրա հորը և նրա հանցագործների խմբին։ Այդ թերթը հայտնվում է դոն Լուչեզեի ձեռքում և Մանցոնիի ընտանիքը հայտնվում է վտանգի մեջ։ Դոն Լուչեզեի հանցագործական խումբը գնում է այդ քաղաք և նրա խմբի անդամներրը գնդակոծում են Մանցոնիի տունը։ Սակայն վտանգի պահին ընտանիքը միավորվում է և կարողանում են հաղթել նրանց։ Երկարատև մարտի արդյունքում բոլոր թշնամիները սպանվեցին։ Վերջին հանցագործին սպանում է Ստենսֆիլդը՝ մեքենայով հարվածելով նրան։ Վերջաբանում ամբողջ ընտանիքը և Մալավիտան (դա Մանցոնիի շան անունն է) սկսում են նոր տուն փնտրել[16]։

Դերակատարներ խմբագրել

Դերասան Դեր
Ռոբերտ Դե Նիրո[12] Ֆրեդ Բլեյք / Ջովանի Մանցոնի
Միշել Պֆայֆեր[17] Մեգի Բլեյք / Լիվիա Մանցոնի
Դիաննա Էյգրոն Բել Բլեյք / Բել Մանցոնի
Ջոն Դ՛Լեո Ուորեն Բլեյք / Ուորեն Մանցոնի
Թոմի Լի Ջոնս[18] ՀԴԲ-ի գործակալ Ռոբերտ Ստենսֆիլդ
Դոմենիկ Լոմբարդոցի Կապուտո
Ջինո Կաֆարելի Հանցագործ
Ռիկարդո Սերբերո Թիկնապահ
Վինսենտ Պաստորե Գեր Ուիլլի
Գրեգ Անտոնաչի Հանցագործ Նյու Յորքից
Ջոզեֆ Պերինո Ջոի
Պոլ Բորգեզ Ալբերտ
Էնտոնի Մանգանո հանցագործ
Ջիմի Պալումբո Դա Չիկկո
Դեյվիդ Բել Մեզզո

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումները սկսվել են 2012 թվականի օգոստոսին և ընթացել է մինչև այդ տարվա հոկտեմբերը։ Նկարահանումները անցկացվել են Նորմանդիայում, Գասեյում, Լե Սապեյում, Նյու Յորքում և Cité du Cinéma կինոստուդիայում[16]։

Սաունդթրեք խմբագրել

  1. Muse - Feeling Good
  2. Fred Bongusto - Doce Doce
  3. Prophit - This My Club
  4. Cat Power - The Greatest
  5. M - Pop Muzik
  6. Tom Tom Club - Genius of Love
  7. Ghigo - Coccinella
  8. Don Cavalli - Me And My Baby
  9. LCD Soundsystem - New York, I Love You But You’re Bringing Me Down
  10. Tony Bennett - Rags to Riches
  11. Gorillaz - Clint Eastwood
  12. Gorillaz ft. Little Dragon - To Binge

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2013/09/13/movies/in-the-family-de-niro-and-pfeiffer-head-a-mob-family.html
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt2404311/
  3. 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/the-family
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=207801.html
  5. http://www.filmaffinity.com/en/film838762.html
  6. 6,0 6,1 6,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  7. Internet Movie Database — 1990.
  8. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.bbfc.co.uk/releases/family-film
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.adorocinema.com/filmes/filme-207801/
  11. Jan Hammenecker - Credits (text only) - IMDb
  12. 12,0 12,1 «Relativity, Luc Besson Partner For Pair of Comedic Action Projects | The Wrap Deal Central». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  13. Luc Besson’s 'Malavita' to Hit Theaters October 2013 (Exclusive) — The Hollywood Reporter
  14. Malavita (2013) — Release dates
  15. «Малавита (Malavita, 2013) — Группа компаний Парадиз Paradise Group of Companies» (անգլերեն). Парадиз. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  16. 16,0 16,1 «Production Begins on Luc Besson's MALAVITA | Collider». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  17. Pfeiffer in talks to join De Niro in 'Malavita' | Variety
  18. Tommy Lee Jones in talks for Besson's 'Malavita' | Variety

Արտաքին հղումներ խմբագրել