Մալալայ Ջոյա
Մալալայ Ջոյա (փուշթու՝ ملالۍ جویا, ապրիլի 25, 1978[1], Farah, Աֆղանստան), աֆղան իրավապաշտպան, գրող և քաղաքական գործիչ[2][3]։
Մալալայ Ջոյա փուշթու՝ ملالۍ جویا և ա.-փենջ.` ਮਲਾਲਈ ਜੋਇਆ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Farah, Աֆղանստան |
Քաղաքացիություն | Աֆղանստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the House of the People of Afghanistan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | malalaijoya.com |
Malalai Joya Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել2005-2007 թվականներին եղել է Աֆղանստանի Ազգային ասամբլեայի պատգամավոր։ Աֆղանական խորհրդարանում զինվորականների և ռազմական հանցագործների ներկայությունը հրապարակավ դատապարտելու համար հեռացվել է Ազգային ասամբլեայից։ Նա խիստ քննադատում էր Համիդ Քարզայի վարչակազմը և նրա արևմտյան դաշնակիցներին, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներին[4][5]։ 2006 թվականին հանդես է եկել կանադական Նոր ժողովրդավարական կուսակցության դաշնային համագումարում՝ համաձայնվելով հարավային Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների քննադատության հետ։
2007 թվականի մայիսին Աֆղանստանի խորհրդարանի պատգամավորի պաշտոնից նրա ազատվելը միջազգային մակարդակով բողոք առաջացրեց։
Նրան ծառայության վերականգնելու դիմումը ստորագրեցին մի շարք գրողներ, այդ թվում՝ Նոամ Չոմսկին (որը ավելի ուշ նշել է, որ նա ավելի արժանավոր թեկնածու է Նոբելյան մրցանակի համար, քան Բարաք Օբաման), ինչպես նաև Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի խորհրդարանի անդամները[6]։ Բրիտանական «BBC» ընկերությունը Մալալային անվանել է «Աֆղանստանի ամենախիզախ կինը»[7]։
2010 թվականին «Time» ամսագիրը Մալալայ Ջոյային համարել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանցից մեկը[8], իսկ «Foreign Policy» ամսագիրը՝ 100 լավագույն մտածողներից մեկը[9]։ 2011 թվականի մարտի 8-ին «The Guardian» օրաթերթը Մալալային ներառեց 100 լավագույն ակտիվիստ կանանց ցանկում[10]։
Մալալայի կյանքը և քաղաքական գործունեությունը ներշնչել են Թոմաս Պիստոյային գրելու՝ իտալական «Փարանջիի լեգենդը» (իտալ.՝ La leggenda del Burqa) վեպը[11][12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Militarism, Mutilation, and Minerals: Understanding the Occupation of Afghanistan». culturesofresistance.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Profile: Malalai Joya». BBC News.
- ↑ «The NS Interview: Malalai Joya». Newstatesman.com. «"Obama is a warmonger, no different from Bush"»
- ↑ «Malalai Joya - extended interview». Newstatesman.com.
- ↑ «International appeal at Znet». Zmag.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «'The Bravest Woman in Afghanistan': Malalai Joya Speaks Out Against the Warlord-Controlled Afghan Government & U.S. Military Presence». Democracy Now!.
- ↑ Hirsi Ali, Ayaan. «The 2010 TIME 100: Heroes: Malalai Joya». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ The FP Top 100 Global Thinkers(անգլ.) // Foreign Policy : magazine. Архивировано из первоисточника 27 Սեպտեմբերի 2014. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Saner, Emine Malalai Joya: Afghan politician and human rights campaigner who has shown phenomenal courage(անգլ.) // The Guardian : newspaper.
- ↑ (իտալերեն)Romanzo italiano ispirato a Malalai Joya
- ↑ (իտալերեն)Romanzo italiano ispirato a Malalai Joya
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալալայ Ջոյա» հոդվածին։ |