Մաիթրեյի Ռամակրիշնան

Մաիթրեյի Ռամակրիշնան (անգլ.՝ Maitreyi Ramakrishnan, դեկտեմբերի 28, 2001(2001-12-28), Միսիսոգա, Regional Municipality of Peel, Օնտարիո, Կանադա), թամիլ ծագմամբ կանադացի դերասանուհի, ով հայտնի է դարձել Նեթֆլիքսի «Ես երբեք չեմ․․․» (2020) հեռուստասերիալի գլխավոր դերում հանդես գալուց հետո։

Մաիթրեյի Ռամակրիշնա
Maitreyi Ramakrishnan during an interview, April 2020.png
Ծնվել էդեկտեմբերի 28, 2001 (19 տարեկան)
ԾննդավայրՄիսիսոգա, Օնտարիո, Կանադա
ՔաղաքացիությունԿանադա
ԱզգությունTamil Canadian?[1]
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2020-այժմ
IMDbID 10826558

Վաղ տարիներ և կրթությունԽմբագրել

Ռամակրիշնանը ծնվել և մեծացել է Օնտարիո նահանգի Միսիսոգա քաղաքում։ նրա ընտանիքը Կանադա է տեղափոխվել որպես փախստականներ Շրի Լանկայի քաղաքացիական պատերազմից հետո, և այդ պատճառով Ռամակրիշնանը ասել է, որ ինքն իրեն նույնականացնում է որպես թամիլ և կանադացի և չի ցանկանում, որ նրան ճանաչեն որպես շրիլանկացի[2][3][4]։ Նա սկսել է դերասանական կարիերայով զբաղվել 10-րդ դասարանից՝ հանդես գալով տարբեր դպրոցական ներկայացումներին։ Ռամակրիշնանն ավարտել է Միդոուվեյլի միջնակարգ դպրոցը[5]։

2019 թվականին Ռամակրիշնանը իմպուլսիվորեն մասնակցում էր «Ես երբեք չեմ․․․» սերիալի լսումներին։ Նա և նրա ընկերը գնացել էին տեղի գրադարանը, պարզել, թե ինչպես օգտնվել իր մոր տեսախցիով և հոլովակ ուղարկել լսումների համար։ Մեկ շաբաթ անց, նրանց խնդրել են ևս 4 հոլովակ ուղարկել։ Ռամակրիշնանը 17 տարեկանում արդեն մասնակցում էր իր ավագ դպրոցի ներկայացումներին, սակայն մինչ այդ նա երբեք ոչ մի տեղ չի աշխատել։ Այդ 4 հոլովակներն ուղարկելուց մեկ շաբաթ անց, նրանց խնդրել են գալ Լոս Անջելես էկրանային թեստավորման համար։ Լոս Անջելեսում լսումներին մասնակցելուց հետո, Ռամակրիշնանին հայտնել են, որ նա ընտրվել է սերիալի գլխավոր դերի համար[6]։

ԿարիերաԽմբագրել

Ռամակրիշնանը կատարում է Դևիի դերը Նեթֆլիքսի «Ես երբեք չեմ․․․» հեռուստասերիալում[5][7]։ Նա ընտրվել է Մինդի Քալինգի կողմից ավելի քան 15,000 թեքնածուներից, որոնք մասնակցել են շոուի բաց քասթինգին[8][9]։ Ռամակրիշնանի քասթինգն արժանացել է մեդիայի ուշադրությանը[10], հատկապես Կանադայում[11][12][13], ինչպես բաց քասթինգի բնույթի շնորհիվ, այդպես էլ դերասանուհու թամիլ կանադացի լինելու[14][15][16]։

2019 թվականին Today-ն անվանել է նրան տասնութ «Ռահվիրաներից» (անգլ.՝ Groundbreakers) մեկը, ինչը նշանակում է, որ նա այն աղջիկներից է, որոնք ոչնչացնում են արգելքները և փոխում են աշխարհը[17][18]։ Նրա ելույթը հեռուստաշոուում դրական գնահատականների է արժանացել քննադատների կողմից[19]։ Variety ամսագիրն ասել է, որ այն «բեկումնային ելույթ» էր[20][21]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.refinery29.com/en-ca/maitreyi-ramakrishnan-never-have-i-ever-netflix-who-plays-devi
  2. Simonpillai Radheyan (2019-08-29)։ «Meet the Tamil-Canadian starring in Mindy Kaling's Netflix series»։ NOW Magazine (en-us)։ Վերցված է 2020-04-17 (չաշխատող հղում)
  3. «Get Used To Saying Maitreyi Ramakrishnan's Name»։ HuffPost Canada (անգլերեն)։ 2019-08-30։ Վերցված է 2020-04-18 
  4. «Meet Maitreyi Ramakrishnan: Star of Mindy Kaling's New Netflix Series»։ Brown Girl Magazine (en-US)։ 2019-11-16։ Վերցված է 2020-04-18 
  5. 5,0 5,1 «How one Mississauga teen beat out 15,000 other girls to star in Mindy Kaling's new Netflix series Never Have I Ever»։ Վերցված է 2020-04-20 
  6. Roy Natasha։ «Mreyi Ramakrishnan tackles Desi American teenhood in Mindy Kaling's new Netflix series» 
  7. Simonpillai Radheyan (2020-04-14)։ «Maitreyi Ramakrishnan talks TikTok drama, sex and embracing Tamil culture»։ NOW Magazine (en-us)։ Վերցված է 2020-04-17 (չաշխատող հղում)
  8. «Maitreyi Ramakrishnan: How I Made It as an Actor - FLARE»։ www.flare.com։ Վերցված է 2020-04-17 
  9. «'Be that change': Maitreyi Ramakrishnan on starring in Mindy Kaling's new comedy»։ CBC News։ Aug 30, 2019 
  10. «Meet Maitreyi Ramakrishnan, the Canadian Teen Cast in Mindy Kaling's New Netflix Series»։ Elle Canada (անգլերեն)։ Վերցված է 2020-04-18 
  11. «These were the stories that got Toronto talking in 2019»։ CBC News։ դեկտեմբերի 28, 2019 
  12. «Canadian teen nabs lead role in upcoming Mindy Kaling comedy for Netflix»։ CBC News։ Jul 10, 2019 
  13. «Meet the Mississauga teen who beat out 15,000 actors to star in Mindy Kaling's new show»։ Toronto Life (en-US)։ 2019-09-10։ Վերցված է 2020-04-18 
  14. «Meet Maitreyi Ramakrishnan, The Canadian Teen About To Take Over Netflix»։ www.refinery29.com (en-CA)։ Վերցված է 2020-04-18 
  15. Sarner Lauren (2020-04-17)։ «How Mindy Kaling's Netflix show 'Never Have I Ever' found its star»։ New York Post (անգլերեն)։ Վերցված է 2020-04-18 
  16. Jaime Angie։ «"Never Have I Ever" Stars Promise Real, Messy Teenhood»։ Teen Vogue (անգլերեն)։ Վերցված է 2020-04-18 
  17. «Meet the 17-year-old who won an open casting call to star in Mindy Kaling's new show»։ TODAY.com (անգլերեն)։ սեպտեմբերի 27, 2019։ Վերցված է 2020-04-18 
  18. «Groundbreakers: Celebrating 18 girls under 18 who are changing the world»։ TODAY.com (անգլերեն)։ Վերցված է 2020-04-18 
  19. Lopez Kristen, Lopez Kristen (2020-04-17)։ «'Never Have I Ever' Review: Newcomer Maitreyi Ramakrishnan Dazzles in Mindy Kaling's Coming-of-Age Comedy»։ IndieWire (անգլերեն)։ Վերցված է 2020-04-18 
  20. Bhavani Divya Kala (2020-04-20)։ «'Never Have I Ever' review: Maitreyi makes a mark as Devi»։ The Hindu (en-IN)։ ISSN 0971-751X։ Վերցված է 2020-04-20 
  21. Framke Caroline, Framke Caroline (2020-04-20)։ «Netflix's 'Never Have I Ever' From Mindy Kaling and Lang Fisher: TV Review»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2020-04-21 

Արտաքին հղումներԽմբագրել