«Ես երբեք չեմ․․․» (անգլ.՝ Never Have I Ever), Նեթֆլիքսի ամերիկյան դեռահասային կատակերգական դրամա հեռուստասերիալ, որի գլխավոր դերում է թամիլ կանադացի դերասանուհի Մաիթրեյի Ռամակրիշնանը։ Սերիալի հեղինակները Մինդի Քեյլինգը և Լանգ Ֆիշերն են։ Դրա պրեմիերան կայացել է 2020 թվականի ապրիլի 27-ին[1][2][3][4][5][6]։ Շոուն քննադատների կողմից դրական գնահատականների է արժանացել[7][8]։

Ես երբեք չեմ․․․
անգլ.՝ Never Have I Ever
Изображение логотипа
ԺանրԿատակերգական դրամա
ՍտեղծողՄինդի Քեյլինգ
Լանգ Ֆիշեր
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորTristram Shapeero?, Kabir Akhtar? և Linda Mendoza?
Գլխավոր
դերերում
ՊատմողՋոն Մաքինրոյ
Էնդի Սեմբերգ
ՊրոդյուսերՄինդի Քեյլինգ և Tristram Shapeero?
Գործադիր պրոդյուսեր
  • Մինդի Քեյլինգ
  • Լանգ Ֆիշեր
  • Հովարդ Քլայն
  • Դևիդ Մայներ
  • Թրիսթրամ Շափիրո
ԵրաժշտությունJoseph Stephens?
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ40
Էկրաններին էԱպրիլի 27, 2020 (2020-04-27)-ից հունիսի 8, 2023
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
Ընկերություն
  • Kaling International, Inc.
  • Original Langster
  • 3 Arts Entertainment
  • Universal Television
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Սարսափելի տարվանից հետո Դևի Վիշվակումարն (Մաիթրեյի Ռամակրիշնան) ուզում է փոխել իր հասարակական կարգավիճակը, սակայն ընկերները, ընտանիքը և զգացմունքները թույլ չեն տալիս նրան դա հեշտությամբ անել։

Դերասանական կազմ խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

  • Մաիթրեյի Ռամակրիշնան՝ Դևի Վիշվակումար, երկրորդ կուրսի ուսանողուհին, ով ցանկանում է բարելավել իր կյանքը[9];
  • Ռիչա Մուրջանի՝ Քամալա, Դևիի զարմուհին, ով մնում է նրա հետ մինչև նրա կուրսի ավարտը[9];
  • Ջարեն Լյուիսոն՝ Բեն Գրոս, Դևիի ոխերիմ թշնամին դպրոցում[9];
  • Դարեն Բարնեթ՝ Փաքսթոն Հոլ-Յոշիդա, Դևիի համադասարանցին, ով վերահանձնում է քննությունները[9];
  • Ջոն Մաքինրոյ՝ ինքն իր դերում, սերիալի պատմողը[10]
  • Փուրնա Ջագանաթան՝ բժիշկ Նալինի Վիշվակումար, Դևիի մայրը[9]։

Երկրորդական դերերում խմբագրել

  • Ռամոնա Յանգ՝ Էլեանոր, Դևիի լավագույն ընկերներից մեկնը, ով սիրում է դերասանական վարպետությունը[9];
  • Լի Ռոդրիգեզ՝ Ֆաբիոլա, Դևիի լավագույն ընկերներից մեկն, ով սիրում է գիտությունը[9];
  • Նիսի Նեշ՝ բժիշկ Ջեյմի Ռայան, Դևիի թերապևտը[9]
  • Սենդհիլ Ռամամուրթի՝ Մոհար Վենկաթեսան, Դևիի մահացած հայրը, ով հայտնվում է ֆլեշբեքերում;
  • Բենջամին Նորիս՝ Թրենթ Հարիսոն, Փաքսթոնի ընկերը;
  • Ադամ Շափիրո՝ պարոն Շափիրո, պատմության ուսուցիչ;
  • Մարթին Մարթինեզ՝ Օլիվեր Մարթինեզ, Էլեանորի ընկերը;
  • Քրիստինա Քարչներ՝ Իվ, Ֆաբիոլայի վրա սիրահարված աղջիկը;
  • Ջեք Սիվոր ՄաքԴոնալդ՝ Էրիկ Փերքինս, ոչ այդքան հայտնի ուսանող;
  • Դինո Փեթրերա՝ Ջոնահ Շարփ, քամինգ աութ կատարած տղան;
  • Էդի Լայու՝ Սթիվ, Քամալայի գաղտնի ընկերը;
  • Լիլի Դ․ Մուր՝ Փաքստոնի խորթ քույրը;
  • Հանա Սթեյն՝ Շիրա, Բենի ընկերուհին;
  • Անջելա Քիսի՝ Վիվիան, Բենի մայրը;
  • Մայքլ Բադալուկո՝ Հովարդ, Բենի հայրը;
  • Դոնա Փյերոնի՝ Փաթի, Բենի տան աշխատողուհին;
  • Էնդի Սեմբերգ՝ ինքն իր դերում, Բեն Գրոսի մտքերի մասին պատմողը։

Սերիաներ խմբագրել

Եթերաշրջան 1 (2020) խմբագրել

No.TitleDirected byWritten byOriginal release date
1"Պիլոտ"Թրիսթրամ ՇափիրոՄինդի Քեյլինգ և Լանգ ՖիշերԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
Երբ Դևիի հայրը մահանում է, և առաջին կուրսին նա սայլակով է շարժվում, նա ծրագիր է հորինում հաջորդ տարին լավ անցկացնելու համար։ Նա խնդրում է իր լավագույն ընկերուհիներին՝ Էլեոնորին և Ֆաբիոլային զուգընկերներ գտնել, որպեսզի նրանց խումբը քոլեջում հայտնի դառնա։ Սակայն, երբ Դևին իմանում է, որ Էլեոնորն արդեն ընկեր ունի, նրա մոտ նյարդային խափանում է սկսում, և նա հարցնում է իր համադասարանցուն՝ Փաքսթոնին, արդյոք նա ուզում է սեռական հարաբերությունների մեջ մտնել իր հետ։ Դևիի զարմուհին՝ Քամալան ասում է, որ պատրաստվում է ամուսնանալ։
2"... սեքս ունեցա Փաքսթոն Հոլ-Յոշիդայի հետ"Թրիսթրամ ՇափիրոՋասթին ՆոբլԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
3"... հարբեցի հայտնի երեխաների հետ"Լինդա ՄենդոզաԱմինա ՄունիրԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
4"... զգացի ինձ սուպեր հնդկական"Լինդա ՄենդոզաՄինդի ՔեյլինգԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
5"... միջուկային պատերազմ սկսեցի"Քաբիր ԱխթարՔրիս Շլայխեր և Աքշարա ՍեքարԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
6"... աշխարհի ամենամիայնակ տղան էի"Քաբիր ԱխթարԱարոն Գիրի և Բեն ՍթայներԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
7"... մեծ, վատ խաբեբա էի"Անու ՎալիաԷրիկա ՕյամաԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
8"... զայրացրեցի բոլորին, ում ճանաչում եմ"Անու ՎալիաՔրիս ՇլայխերԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
9"... պետք է ցուցաբերեի իմ լավագույն պահվածքը"Թրիսթրամ ՇափիրոՄեթ ՈւորբարթոնԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
10"... ներողություն խնդրեցի"Թրիսթրամ ՇափիրոԼանգ ՖիշերԱպրիլի 27, 2020 (2020-04-27)

Ընդունելություն խմբագրել

Rotten Tomatoes-ում սերիալը ստացել է 100% վարկանիշը, որը հիմնվել է 25 ակնարկների վրա՝ միջին 7.8/10 գնահատականով[7]։ Metacritic-ում այն ստացել է 100-ից 82 միավոր՝ հիմնված 16 ակնարկների վրա[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Shafer, Ellise (2020 թ․ ապրիլի 15). «TV News Roundup: Netflix Releases 'Never Have I Ever' Trailer (Watch)». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «'Be that change': Maitreyi Ramakrishnan on starring in Մինդի Քեյլինգ's new comedy». CBC. 2019 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. Murphy, Chris (2020 թ․ ապրիլի 15). «Dear Gods, Meet Devi, a Young Մինդի Քեյլինգ in Netflix's Never Have I Ever». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  4. Simonpillai, Radheyan (2020 թ․ ապրիլի 14). «Maitreyi Ramakrishnan talks TikTok drama, sex and embracing Tamil culture». NOW Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  5. Jaime, Angie. «"Never Have I Ever" Stars Promise Real, Messy Teenhood». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  6. Lawrence, Gregory (2020 թ․ ապրիլի 15). «'Never Have I Ever' Trailer Reveals Մինդի Քեյլինգ's New Netflix Show». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  7. 7,0 7,1 «Never Have I Ever: Season 1». Rotten Tomatoes. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  8. 8,0 8,1 «Never Have I Ever». Metacritic. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Maloney, Alli. «Meet the Cast of Netflix's "Never Have I Ever," Your Next Fave Teen Comedy». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  10. Petski, Denise (2019 թ․ սեպտեմբերի 11). «John McEnroe To Narrate Netflix's Kaling/Fisher Comedy Series 'Never Have I Ever'». Deadline. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ես երբեք չեմ․․․» հոդվածին։