Իգնատիոս դե Լոյոլա
Իգնատիոս դե Լոյոլա (իսպ.՝ Ignacio (Íñigo) López de Loyola, բասկ.՝ Ignazio Loiolakoa, ոչ վաղ քան սեպտեմբերի 24, 1491 և ոչ ուշ քան նոյեմբերի 1, 1491, Holy House, Կաստիլիա և Լեոն - հուլիսի 31, 1556[1][2][3], Հռոմ, Պապական մարզ), կաթոլիկ եկեղեցու գործիչ, ճիզվիտների միաբանության (պաշտոնական անունը՝ Հիսուսի միաբանություն) հիմնադիր և առաջին ղեկավար (գեներալ)։ Կաթոլիկ եկեղեցու սուրբ։ Իսպանացի ազնվական, մենակյաց, 1537 թվականին դարձել է հոգևորական։
Իգնատիոս դե Լոյոլա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան սեպտեմբերի 24, 1491 և ոչ ուշ քան նոյեմբերի 1, 1491 |
Ծննդավայր | Holy House, Կաստիլիա և Լեոն |
Մահացել է | հուլիսի 31, 1556[1][2][3] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Գերեզման | Ջեզու եկեղեցի և Santa Maria della Strada |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Փարիզի համալսարան, Ալկալի համալսարան և Սենտ Բարբի քոլեջ |
Երկեր | Spiritual Exercises of Ignatius of Loyola? |
Մասնագիտություն | Լատինական կաթոլիկ քահանա և զինվոր |
Ծնողներ | հայր՝ Բելտրան II Իբանյես դե Լոյոլա[5], մայր՝ Maria Sáenz de Licona y Balda?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Հիսուսի միաբանության գեներալ |
![]() |
1541 թվականին ընտրվելով օրդենի ցմահ «գեներալ»՝ այն դարձրեց հակառեֆորմացիայի պայքարի միջոց։ Մշակել է օրդենի կազմակերպչական և բարոյական սկզբունքները. «Հոգևոր վարժություններ» աշխատության մեջ շարադրել է ճիզվիտական դաստիարակության սիստեմը։ 1622 թվականին կաթոլիկ եկեղեցին Լոյոլային դասել է սրբերի շարքը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 BeWeB
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 various authors Encyclopedia of Renaissance Philosophy / M. Sgarbi — Springer, Cham, 2019. — doi:10.1007/978-3-319-02848-4
- ↑ LIBRIS — 2015.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 657)։ |