Մադեմուազել Լանժ (ֆր.՝ Mademoiselle Lange, իրական անունը՝ Anne-Françoise-Élisabeth Lange, սեպտեմբերի 17, 1772(1772-09-17), Ջենովա, Իտալիա - մայիսի 25, 1816(1816-05-25) կամ դեկտեմբերի 2, 1825(1825-12-02), Florence), ֆրանսիացի դերասանուհի, կուրտիզանուհի, մոդել։

Մադեմուազել Լանժ
ֆր.՝ Anne-Françoise-Élisabeth Lange
Ծնվել էսեպտեմբերի 17, 1772(1772-09-17)
ԾննդավայրՋենովա, Իտալիա
Մահացել էմայիսի 25, 1816(1816-05-25) (43 տարեկան) կամ դեկտեմբերի 2, 1825(1825-12-02) (53 տարեկան)
Մահվան վայրFlorence
Մասնագիտությունդերասանուհի և բնորդ
Քաղաքացիություն Ֆրանսիա
 Mademoiselle Lange Վիքիպահեստ

Դերասանական գործունություն

խմբագրել

Թափառաշրջիկ դերասանների դուստր է, որոնք շրջում էին ողջ Եվրոպայով։ Վաղ է սկսել հանդես գալ։

1787 թվականին հանդես է եկել Տուրում, 1788 թվականին առաջնաելույթ է ունեցել Կոմեդի Ֆրանսեզի բեմում։ 1791 թվականին, այն բանից հետո, երբ խումբը ներկայացրել է Մարի Ժոզեֆ Շենիեի հակամիապետական «Կառլոս IX» դրաման, սկզբում նա միացել է Տալմայի գլխավորած «հայրենասերներին», բայց հետո տեղափոխվել է «արիստոկրատներ» (նրանք ելույթ են ունեցել Սեն Ժերմենի թատրոնում, այժմ՝ Օդեոն թատրոն)։ 1793 թվականին այնտեղ խաղացել է Կոլլեն դ՛ Առլեվիլլի «Ծեր ամուրին» պիեսից Լաուրայի դերը։

Կատարել է Ֆրանսուա դե Նյոֆշատոյի «Պամելա, կամ պարգևատրված առաքինին» պիեսի գլխավոր դերը (1793՝ ըստ Սեմյուել Ռիչարդսոնի), ինչից հետո նորաձևություն են մտել Պամելայի ոճով ծղոտե գլխարկները[1][2]։

Սակայն Հասարակական փրկության կոմիտեն պիեսը արքայական է համարել, թատրոնը փակվել է, դերասանները ձերբակալվել են[3]։ Լանժը հազիվ է խուսափել գիլյոտինից։ Տերմիդորից հետո ազատվելով՝ ընդունվել է Ֆեյդո թատրոն։

Վարել է Դիրեկտորիայի դարաշրջանի շքեղ, պճնազարդ կյանք, եղել է այդ ժամանակների մի շարք հարուստ և անվանի մարդկանց սիրուհին՝ ներառյալ Պոլ Բարրասի։

1797 թվականի դեկտեմբերին ամուսնու՝ խոշոր գործարար Միշել-Ժան Սիմոնի պահանջով լքել է բեմը։ Մի քանի ներկայացում է տվել 1807 թվականին[3], սակայն թատրոնում այլևս չի խաղացել։

Որպես բնորդուհի

խմբագրել
 
Մադեմուազել Լանժը Դանայայի կերպարում

Լանժին նկարել են մի շարք նկարիչներ։ Մի քանի անգամ նա եղել է Ժիրոդ-Տրիզոնի բնորդուհին։ Սակայն դիմանկարներից մեկը նրան դուր չի եկել, և Լանժը ստիպողաբար պահանջել է նկարչից՝ հանել այն 1799 թվականի Սալոնի ցուցադրությունից։ Նկարիչը վրեժ է լուծել բնորդուհուց՝ մի քանի օր անց Դանայայի տեսքով նրա դիմանկարը ցուցադրելով որպես ոսկե մետաղադրամներ հավաքող մարմնավաճառ, ինչպես նաև գրոտեսկային կերպ տալով նրա ամուսնուն (հնդկահավ) և հարուստ սիրեկաններից մեկին (դիմակավոր մարդը՝ աչքին ոսկե մետաղադրամ)։

Կերպարը դրամատուրգիայում

խմբագրել
  • Դարձել է Մաքսիմ-Լերի, Ժակ Արագոյի և այլոց վոդևիլների հերոսուհին։
  • Որպես երկրորդական կերպար՝ հանդես է եկել Շառլ Լեկոկի «Մադամ Անգոյի դուստրը» օպերետում (1872)։

Կենսագրության վիճելի հարցեր

խմբագրել
  • Պատմաբանները վիճարկում են Լանժի կապը Բառասի հետ (ինչի մասին հիշատակվում է Լեկոկի օպերետում)։
  • Որոշները դերասանուհու մահը թվագրում են 1816 թվականի մայիսի 25-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Muret, Théodor Politics on the Stage(անգլ.) // The New Monthly Magazine / Ainsworth, William Harrison. — 1865. — № 135. — С. 114–115. Архивировано из первоисточника 8 հունվարի 2018.
  2. C. Willett Cunnington English Women's Clothing in the Nineteenth Century: A Comprehensive Guide with 1,117 Illustrations. — Courier Corporation, 2013. — С. 302. — 1247 с. — ISBN 9780486319636
  3. 3,0 3,1 Chisholm, 1911

Գրականություն

խմբագրել
  • Vincent J. La belle Mademoiselle Lange (Elisabeth Simons-Lange, 1772 — ca. 1825). Paris: Hachette, 1932
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Lange, Anne Françoise Elizabeth» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 16 (11th ed.). Cambridge University Press. էջ 172.


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադեմուազել Լանժ» հոդվածին։