Մագնուս Սկևինգ
Մագնուս Սկևինգ (Magnús Örn Scheving), իսլանդացի գրող, պրոդյուսեր, ձեռնարկատեր և մարզիկ։ Հանդիսանում է նաև հեղինակ և դերասան «Lazy Town»Lazytown սերիալում։
Մագնուս Սկևինգ իսլ.՝ Magnús Örn Eyjólfsson Scheving | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1964 (56 տարեկան) |
Ծննդավայր | Բորգարնես, Իսլանդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և մարզիկ |
Ամուսին(ներ) | Ragnheiður Melsteð? |
Վաղ տարիները և կարիերանԽմբագրել
Մագնուս Սկևինգը ծնվել է Ռեյկյավիկում, բայց մեծացել է Բորգարնես փոքրիկ քաղաքում(Իսլանդիա)։
Սպորտային մարմնամարզության Իսլանդիայի վեցակի չեմպիոն է։ 1994 և 1995 թվականներին նույն ասպարեզում Եվրոպայի չեմպիոն է դարձել։ 1994 թվականին Աշխարհի մարմնամարզության չեմպիոնատում դարձել է արծաթե մեդալակիր սպորտային մարմնամարզություն սպորտաձևում։ Նույն թվականին դարձել է Իսլանդիայի տարվա մարզիկը[1]։
Որպես հեղինակ գրող ստեղծել է «Lazy Town» գիրքը, որի հիման վրա էլ նկարահանվել է համանուն սերիալը։ Մագնուսը նկարահանվել է այդ ֆիլմում Սպորտակուս սուպերհերոսի դերով և բոլոր ակրոբատիկ հնարքները անձամբ է կատարել։
Անձնական կյանքԽմբագրել
Մագնուս Սկևինգը ամուսնացած է Ռագնհեյդուր Մելստեդի հետ։ Նրանք ունեն 2 երեխաներ և նույնքան էլ թոռներ։ Մագնուսի արտաամուսնական կապից կա ևս մեկ երեխա՝ աղջիկ։ Ինքն անձամբ ունի ավագ քույր և կրտսեր եղբայր։ Ներկայումս Մագնուսը կնոջ հետ ապրում է իսլանդական Սելտյարնարես քաղաքում։
ՖիլմագրությունԽմբագրել
տարի | ֆիլմ/սերիալ | բնօրինակ անվանում | դեր |
---|---|---|---|
2004 | LazyTown (հեռուստասերիալ) | Lazy Town | Սպորտակուս |
2008 | LazyTown | LazyTown | Սպորտակուս |
2008 | Teletón | Teletón | Սպորտակուս |
2010 | Լրտեսը հարևանությամբ | The Spy Next Door | Փոլդակ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ "The adventures of Sportacus!". Fédération Internationale de Gymnastique. Retrieved February 13, 2013.