Բորգարնես
Բորգարնես (իսլ.՝ Borgarnes), քաղաք Իսլանդիայում, Միրա սիսլայի ամենամեծ բնակավայրն է։
Քաղաք | ||
---|---|---|
Բորգարնես | ||
Borgarnes | ||
Երկիր | Իսլանդիա | |
Համայնք | Borgarbyggð? | |
Խոսվող լեզուներ | իսլանդերեն | |
Բնակչություն | 1930 մարդ (2007) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Պաշտոնական կայք | west.is/en | |
| ||
Անվանում
խմբագրելԱնվանումը թարգմանաբար նշանակում է «ժայռոտ թերակղզի»։
Աշխարհագրություն
խմբագրելԲորգարնես քաղաքը տեղակայված է Իսլանդիայի արևմտյան ափին՝ մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կմ հյուսիս։ Վարչականորեն մտնում է Վեստուրլանդ տարածաշրջանի Բորգարբիգդ համայնքի մեջ։ Վեստուրլանդ տարածաշրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 1930 մարդ է (2007)։
Պատմություն
խմբագրել1994 թվականի հունիսի 11-ին Բորգարնես քաղաքը միավորվեց երեք գյուղական համայնքների՝ Նորդուրարդալուրի, Ստաֆհոլստունգուրի և Հրաունի հետ և կազմավորեց Բորգարբիգդ նոր համայնքը։
Ըստ լեգենդի՝ Բորգարնեսում 9-րդ կամ 10-րդ դարում ծնվել է սկալդ (հին սկանդինավյան գուսան) և հերոս Էգիլ Սկալագրիմսոնը, ում կյանքը նկարագրված է «Սագա Էգիլի մասին» միջնադարյան սագայում։ Ի հիշատակ նրա՝ քաղաքում կանգնեցված է քանդակագործ Ասմունդուր Սվեյնսոնի հեղինակային հուշարձանը։
Կլիմա
խմբագրելԲորգարնեսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 2 (36) |
3 (37) |
3 (38) |
7 (44) |
11 (52) |
13 (56) |
16 (60) |
15 (59) |
12 (54) |
7 (44) |
3 (38) |
3 (38) |
7.9 (46.3) |
Միջին ցածր °C (°F) | −4 (24) |
−4 (24) |
−3 (27) |
−1 (31) |
3 (37) |
6 (43) |
8 (46) |
7 (44) |
4 (40) |
0 (32) |
−3 (27) |
−2 (28) |
0.9 (33.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 97 (3.8) |
94 (3.7) |
69 (2.7) |
41 (1.6) |
30 (1.2) |
48 (1.9) |
38 (1.5) |
71 (2.8) |
109 (4.3) |
89 (3.5) |
109 (4.3) |
91 (3.6) |
886 (34.9) |
աղբյուր: Weatherbase[1] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Weatherbase: Historical Weather for Borgarnes, Iceland». Weatherbase. 2011. Retrieved on November 24, 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորգարնես» հոդվածին։ |