Մագդալենա Վենտուրան ամուսնու և որդու հետ

«Մագդալենա Վենտուրան ամուսնու և որդու հետ» (իսպ.՝ Magdalena Ventura con su marido) կամ «Մորուքավոր տիկինը» (իսպ.՝ La mujer barbuda), 1631 թվականի իսպանացի նկարիչ Խոսե դե Ռիբերայի երփնագիրը։ Այն այժմ հանդիսանում է Fundación Casa Ducal de Medinaceli հավաքածուի մի մասը և ցուցադրվում է Մադրիդի Պրադո թանգարանում։

Մագդալենա Վենտուրան ամուսնու և որդու հետ
տեսակգեղանկար
նկարիչԽոսե դը Ռիբերա
տարի1631
բարձրություն212 սանտիմետր
լայնություն144 սանտիմետր
ժանրխմբակային դիմանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼուվր[1], Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա[1] և Տավերայի հիվանդանոց[1]
հավաքածուMuseo Fundación Lerma?
սեփականատերՖերնանդո Աֆան դե Ռիբերա[2]
մակագրությունEN MAGNUM NATURAE MIRACULUM
http://www.fundacionmedinaceli.org/coleccion/fichaafondo.aspx?id=la-mujer-barbuda, https://www.wga.hu/html/r/ribera/1/beardedw.html կայք
Ծանոթագրություններ
 Magdalena Ventura with Her Husband and Son (José de Ribera) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նկարը պատվիրել է Ռիբերայի մշտական հովանավորը՝ Ալկալայի դուքս և Նեապոլի փոխարքա Ֆերնանդո Աֆան դե Ռիբերա ի Տելլեզ-Գիրոնը, ով, իմանալով կնոջ գոյության մասին, անձամբ է հրավիրել նկարչին Նեապոլում գտնվող իր պալատ՝ պատկերելու համար արտասովոր կնոջը՝ հետևելով 16-րդ և 17-րդ դարերի իսպանական գեղանկարչության սովորույթի` պատկերել թզուկներին և արտասովոր մարմիններով մարդկանց[3]։

Այնուհետև նկարը ժառանգաբար անցել է Մեդինաչելիի դուքսի հավաքածուին մինչև 1808 թվականը, այն տարին, երբ այն հանվել է Փարիզի Նապոլեոնի թանգարանում ցուցադրվելու համար։ Հինգ տարի անց Լյուդովիկոս XVIII-ի հրամանով նկարը վերադարձվել է Իսպանիա և մնացել Մադրիդի Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիաում մինչև 1829 թվականը, երբ այն վերականգնվեց իր օրինական տերերի կողմից։ Այսօր այն գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում ՝ որպես ավանդ[3]։

Նկարագրություն խմբագրել

Նկարում պատկերված է Մագդալենա Վենտուրան՝ իր երեխային կանգնած կերակրելիս, իսկ ամուսինը՝ ստվերում է, կանգնած նրա հետևում։ Աջ կողմում երկու սալեր են՝վերնագրված «Բնության մեծ հրաշքը», որոնց վրա լատիներենով նշված են նրանց ընտանիքի պատմության մանրամասները՝ այն հռչակելով որպես բնության հրաշալիք։ Երկրորդ սալի գրությունը բարձր է գնահատում նրա անսովոր էությունը, և այն, որ նա երեխա ու ամուսին ունի, ինչպես նաև նկարչի և հպարտ սեփականատիրոջ աշխատանքը, որ պատվիրել է այն[4]։

Գրությունը պատմում է, որ նկարվելու ժամանակ Մագդալենան 52 տարեկան է եղել,որ Մագդալենան Աբրուցո շրջանից տեղափոխվել է Նեապոլ այն բանից հետո, երբ 37 տարեկանում նրա մոտ դեմքի և մարմնի մազածածկույթ է հայտնվել, առնականացման այլ ախտանիշների հետ միասին, ինչպիսիք են ճաղատությունը կամ թավ ձայնը։ Դա գրեթե անկասկած կարող է լինել այն դեպքը, որն այսօր հայտնի է որպես հիրսուտիզմ[3]։

Մագդալենան, իր դեմքի մազերի շնորհիվ եղել է ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը, քանի որ նկարում պատկերված է երկար, չմշակված մորուքով։ Սա կտրուկ հակադրվում է ամուսնու ավելի նորաձև հարդարված մորուքին։ Պարզ դիրքով, կանգնած կերակրելը նույնպես անսովոր կեցվածք է 17-րդ դարի կանանց համար և կապված է ուժեղ աֆրիկացի կանանց անսովոր ձևերով կերակրող պատմությունների հետ։ Մագդալենա Վենտուրային նման կերպ նկարելը ծառայել է նրա «տղամարդկությունն» ու ուժը ընդգծելու համար։ Ռիբերան հատուկ կրծքով կերակրելն է ցույց տվել, որ ցույց տա, որ Մագդալենան անատոմիապես կին է։ Հսկայական սև մորուքը Մագդալենային նմանեցնում է Հին կտակարանի պատրիարքի՝ դիմագծերը ծանր են և հզոր, լիովի համապատասխանում են «արրական տեսքի» ընդունված պատկերացումներին[3][5]։

Նկարը եղել է «անսովոր» համարվող մարդկանց դիմանկարների պատկերասրահի մի մասը, հատկապես այն մարդկանց, որոնք հիշատակվում էին այդ ժամանակաշրջանի ճամփորդական գրություններիում, օրինակ՝ գաճաճությունը։ Ռիբերան Մագդալենային նկարել է Նեապոլում, որտեղ աշխատում էր որպես պալատական նկարիչ։ Քաղաքը գտնվում էր իսպանական տիրապետության տակ։ Նեապոլի փոխարքան հիացած լինելով«Աբրուցոյի մորուքավոր կնոջ» համբավով հանձնարարել է Ռիբերային պատկերել նրան։ Ավելի ուշ Ռիբերային հանձնարարվեց 1642 թվականին ստեղծել մեկ այլ՝ այս անգամ ծուռթաթ տղայի դիմանկարը[3][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.artble.com/artists/jusepe_de_ribera/paintings/the_bearded_woman
  2. http://www.fundacionmedinaceli.org/coleccion/fichaafondo.aspx?id=la-mujer-barbuda
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «La mujer barbuda». www.fundacionmedinaceli.org.
  4. A Foul and Pestilent Congregation: Images of Freaks in Baroque Art, by Art historian Barry Wind, 1998
  5. 5,0 5,1 Jonathan Jones. «The Bearded Woman of Abruzzi a 17th century hero of gender fluidity». www.theguardian.com.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդալենա Վենտուրան ամուսնու և որդու հետ» հոդվածին։