ՄԱԿ-Կանայք
ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույց (անգլ.՝ United Nations Entity for Gender Equality and the Empowerment of Women, հայտնի է նաև որպես ՄԱԿ-Կանայք անգլ.՝ UN Women), ՄԱԿ-ի մի կազմակերպություն, որի նպատակն է ողջ աշխարհում խթանել կանանց և աղջիկների կարիքների բավարարումը։ Կանանց և աղջիկների հավասարությունը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքներից է, այլ նաև սոցիալական և տնտեսական անհրաժեշտություն։
ՄԱԿ-Կանայք | |
---|---|
Տեսակ | organization established by the United Nations? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմնադրված | հուլիսի 2, 2010[2] |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Նպատակներ |
|
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Տեղագրություն | Նյու Յորք, ԱՄՆ |
Պաշտ. լեզու(ներ) | ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներ |
Գործադիր տնօրեն | Ֆումզիլե Մլամբո-Նգյուկա |
Կայք | unwomen.org(անգլ.)(ֆր.)(իսպ.) |
2010 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովը միաձայն կողմ քվեարկեց գենդերային հավասարության և կանանց իրավազորման միավոր ստեղծելուն։ «ՄԱԿ-Կանայք» կառույցը գործել են 2011 թվականի հունվարից[3]։ Ներկայիս գործադիր տնօրենը Ֆումզիլե Մլամբո-Նգյուկան է (Հարավային Աֆրիկա)։ Ինչպես UNIFEM-ը նախկինում, այնպես էլ «ՄԱԿ-Կանայքը» ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ է[4]։
Գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Նյու Յորք 1119։
Պատմություն
խմբագրելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63/311 բանաձևին ի պատասխան, 2006 թվականի հունվարին Գլխավոր քարտուղարը ներկայացրեց A/64/588 զեկույց, որն ուներ «Գենդերային հավասարության և կանանց հզորացման համար համապարփակ համալիր առաջարկություն» վերնագիրը։ Իր զեկույցում Գլխավոր քարտուղարը վճռել է, որ այս գործով պետք է զբաղվի այլ՝ առանձին կազմակերպություն, և ՄԱԿ-ի մյուս կազմակերպությունները պետք է ազատվեն գենդերային հարցերով զբաղվելու պատասխանատվությունից։ «ՄԱԿ-Կանայք» կառույցը համախմբեց ՄԱԿ-ի չորս գործակալությունների և գրասենյակների՝ ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամի, Կանանց առաջընթացի բաժնի, Գենդերային հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի և կանանց առաջընթացի համար ՄԱԿ-ի Վերապատրաստման և գիտահետազոտական ինստիտուտի առկա մանդատները և գործառույթները։
Բացի այդ, Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ՄԱԿ-Կանայք կառույի հիմնադրման կապակցությամբ ասել է․
Միավորելով կանանց հարցերով զբաղվող ՄԱԿ-ի համակարգի չորս բաղադրիչները՝ անդամ պետությունները գլոբալ մակարդակով ստեղծել են կանանց և գենդերային հավասարության հարցերը բարձրացնող շատ ավելի հզոր միավոր[5] |
Այս կառույցի տարեկան տարեկան սկզբնական բյուջեն կազմում է 500 միլիոն դոլար[5]։
ՄԱԿ-ի անդամ երկրների, կանանց խմբերի և քաղաքացիական հասարակության միջև երկար տարիներ տևած բանակցություններից հետո ահա 2010 թվականի հուլիսի 2-ին Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է 64/289 բանաձևը` ստեղծելով ՄԱԿ-ի Կանայք կառույցը, որում միավորել է միավորել ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամի (DAW), կանանց առաջընթացի համար ՄԱԿ-ի Վերապատրաստման և գիտահետազոտական ինստիտուտի (INSTRAW, հիմնադրվել է 1976 թվական), Գենդերային հարցերի և կանանց առաջընթացի հատուկ խորհրդատուի գրասենյակի (OSAGI, 1997 թվականին) և ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամի (UNIFEM, հիմնադրվել է 1976 թվականին) մանդատները։
Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարերել է շարժման հիմնադրման մասին, ասելով, որ նա.
Երախտապարտ է ՄԱԿ-ի անդամ պետություններին աշխարհի կանանց և աղջիկների համար նման քայլի գնալու համար։ ՄԱԿ-ի կանայք զգալիորեն կնպաստեն ՄԱԿ-ի գենդերային հավասարության խթանմանը ընդլայնելուn և ամբողջ աշխարհում կպայքարեն խտրականության դեմ[6] - Բան Կի Մուն, ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար
|
2010 թվականի սեպտեմբերի 14-ին հայտարարվել էր, որ Չիլլի նախկին նախագահ Միշել Բեչելեթը նշանակվել է ՄԱԿ-Կանայք կառույցի գործադիր տնօրենի պաշտոնին[7]։ Տարբեր պետություններ աջակցել են նման մարմնի ստեղծմանը և դիմավորել են Բեչելեթին որպես տնօրեն[8]։ Միավորված ազգերի կազմակերպության 65-րդ Գլխավոր վեհաժողովի բացման ժամանակ գլխավոր բանավեճի ժամանակ համաշխարհային առաջնորդները իրենց գոհունակությունն են ներկայացրել նման մարմնի ստեղծման և «կանանց հզորացնելու» մտադրության վերաբերյալ, ինչպես նաև ողջունել են Բեչելեթի դիրքորոշումը որպես պաշտոնակալության ղեկավար[9]։ 2011 թվականի մարտի 11-ին կանադացի Ջոն Հենդան և հնդիկ Լակշմի Պուրին առաջին անգամ նշանակվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի մակարդակով գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում[10]։
Ընդհանուր վեհաժողովի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված 63/311 բանաձևով սահմանված համակարգի համընդհանուր համաձայնեցման դրույթները կազմել են ՄԱԿ-Կանայք ծրագրի նախագիծը։ Ձգտելով ամրապնդել Միավորված ազգերի գենդերային հավասարության և կանանց հզորացմանն ուղղված ինստիտուցիոնալ միջոցառումները, 63/311 բանաձևը աջակցում էր ՄԱԿ-ի չորս բաղադրիչների համախմբմանը, որը կենտրոնացված էր բացառապես գենդերային հավասարությանը և կանանց հզորացման վրա։ Ընդ որում, բանաձևում պահանջվում էր, որ Գլխավոր քարտուղարը պատրաստի առաջարկություն, որը ցույց կտա համապարփակ մարմնի առաքելության հայտարարությունը և դրա ինստիտուցիոնալ միջոցառումները, ներառյալ կազմակերպչական աղյուսակը, ֆինանսավորումը և գործադիր խորհուրդը, որն էլ կվերահսկի դրա գործառնական գործունեությունը[11]։
2016 թվականին Միավորված ազգերի կանանց կազմակերպությունը Թաիլանդում կազմակերպել է GEM-TECH մրցանակաբաշխություն (խոսնակ՝ Սարիտա Ռագուվանչի)[12]։
Մանդատ
խմբագրել«ՄԱԿ-Կանայք» կառույցի նպատակն է ողջ աշխարհում խթանել կանանց և աղջիկների կարիքների բավարարումը, նպաստել գենդերային հավասարությանը աշխարհի տարբեր մասերում։
Կառույցի հիմնական գործառույթները հետևյալն է․
- Առաջնորդություն և քաղաքական մասնակցություն[13]
- Տնտեսական հզորացում[14]
- Կանանց նկատմամբ բռնության կանխարգելում[15]
- Մարդասիրական գործողություններ[16]
- Խաղաղության և անվտանգության հաստատում[17]
- Կառավարում և ազգային պլանավորում[18]
- Կայուն զարգացման նպատակներ[19]
- ՄԻԱՎ և ՁԻԱՀ[20]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Global LEI index
- ↑ https://www.unwomen.org/en/about-us/about-un-women
- ↑ «Frequently Asked Questions». UN Women - Asia and the Pacific. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «UNDG Members». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 5,0 5,1 «Հիմնարար Փաստեր», Միավորված ազգերի կազմակերպություն [ՄԱԿ-ի մասին]. ՄԱԿ-ի հանրային վարչություն. 2013. էջ 92. ««ԲԱՆ Կի-Մունի անդրադարձը ՄԱԿ-Կանայք կառույցի ստեղծմանը»»
- ↑ «Welcome to UN Women». Unwomen.org. 2010 թ․ հուլիսի 2. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ *"Michelle Bachelet's Appointment to Head UN Women Widely Applauded" Արխիվացված 2011-06-11 Wayback Machine, Inter Press Service
- ↑ «General Debate: 65th Session». Gadebate.un.org. 2010 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
- ↑ The various speeches from all the world leader from 23-25 & 27–30 September 2010 are listed at http://gadebate.un.org/
- ↑ «UN Women Assistant Secretaries-General Appointed».
- ↑ «Resolution on 6/311 on system-wide coherence». United Nations General Assembly. 2010 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Congratulations to the 2016 #GEMTechAwards winners: a powerful force for positive change!». 2016 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ UN Women Leadership and political participation, November 5, 2015.
- ↑ UN Women Economic Empowerment, UN Women, November 5, 2015.
- ↑ UN Women Ending Violence against Women, November 5, 2015.
- ↑ UN Women Humanitarian Action, UN Women, November 5, 2015.
- ↑ UN Women Peace and Security, UN Women, November 5, 2015.
- ↑ UN Women Governance and National Planning, UN Women, November 5, 2015.
- ↑ UN Women 2030 Sustainable Development Agenda Արխիվացված 2020-09-21 Wayback Machine, UN Women, November 5, 2015.
- ↑ UN Women Leadership and political participation, UN Women, November 5, 2015.