Ճրագախոտ եգիպտական
Ճրագախոտ եգիպտական | |
Ճրագախոտ եգիպտական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ճրագախոտազգիներ (Orobanchaceae) |
Ցեղ | Ճրագախոտ (Orobanche) |
Տեսակ | Ճրագախոտ եգիպտական (O. aegyptiaca) |
Միջազգային անվանում | |
Orobanche aegyptiaca |
Ճրագախոտ եգիպտական (լատին․՝ Orobanche aegyptiaca), ճրագախոտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
խմբագրելՄինչև 50 սմ բարձրությամբ, կարճ գեղձային մազիկներով ծածկված, հերթադիր դասավորված, նոսր, ձվաձև-նշտարաձև թեփուկներ ունեցող հաստ, դեղանվուն ցողունով, քամու միջոցով տարածվող սերմերով մակաբույծ է։ Ցողունի մյուս կեսին գրեթե հավասար ծաղկաբույլը գլանաձև է։ Բաժակի խողովակն ավարտվում է բզաձև սուր ատամիկներով, ծալվածքի մոտ լայնացող նեղ խողովակով պսակը երկնագույն-կապույտ է։ Փոշանոթներն ու առէջաթելերի հիմքային հատվածները մազապատ են։ Բազմաթիվ, շատ մանր սերմերով պտուղը կաշվեկերպ տուփիկ է։
Տարածվածություն
խմբագրելԱճում է վայրի և մշակովի բույսի արմատների վրա։ Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում և Երևանում։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործում են բույսի դաբաղանյութեր, ստերոիդներ, ալկալոիդներ պարունակող վերգետնյա մասը։ Թուրմը երբեմն կիրառում են որպես կապող միջոց լուծի, էնտերոկոլիտների բուժման համար[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճրագախոտ եգիպտական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճրագախոտ եգիպտական» հոդվածին։ |